Իրավական տեղեկատվություն

Նախքան այս կայքում տեղադրված տեղեկությունը օգտագործելը («Կայք»), խնդրում ենք ծանոթանալ առկա կանոնների հետ («Կանոններ»): Այցելելով Կայքը և օգտագործելով պարունակվող տեղեկատվությունը, Դուք համաձայնվում եք տվյալ Կանոնների հետ, առանց որևէ սահմանափակումների և վերապահումների:

© "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ

Բովանդակություն

Այս կայքը պարունակում է տեղեկատվություն մեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների և Toyota-ի այլ ապրանքների (համապատասխանաբար «Toyota-ի արտադրանք»), ինչպես նաև Toyota-ի տարբեր գովազդային ծրագրերի վերաբերյալ: Այս կայքում ներկայացված մեքենաները, պահեստամասերը, աքսեսուարները և Toyota-ի այլ ապրանքները առաջարկվում են վաճառքի բացառապես Հայաստանի տարածքում,այնպես ինչպես կայքում տեղակայված գովազդային հոլովակները, որոնք նույնպես Հայաստանի համար են:

Այս կայքի ողջ տեղեկատվությունը ներկայացված է զուտ ինֆորմացիոն նպատակով: Կայքում ներկայացված տեղեկատվությունը ամբողջական չէ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Toyota-ի Լիազորված Ներկայացուցչին, կամ Toyota-ի Լիազորված Գործընկերներին:

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն լիազորություն ունի ցանկացած պահին փոփոխություններ կատարել սույն Կայքում, այդ թվում փոփոխել մոդելների, սարքավորումների և տեխնիկական տվյալների տեղեկատվությունը: Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Toyota-ի Լիազորված Ներկայացուցիչներին, և/կամ Toyota-ի Լիազորված գործընկերներին:

Գներ և այլ տեղեկատվություն Toyota-ի Արտադրանքի վերաբերյալ

Toyota-ի Արտադրանքի գների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է միայն ինֆորմացիոն նպատակով: Նշված գները առաջարկված մանրածախ գներ են (եթե Կայքի համապատասխան բաժնում նշված չէ ուրիշ գին) և կարող են տարբերվել Toyota-ի Լիազորված Ներկայացուցչի և/կամ Toyota-ի Լիազորված Գործընկերների առաջարկած իրական գներից: Toyota-ի որևէ Արտադրանքի ձեռք բերումը իրականացվում է անհատական առք / վաճառքի պայմանագրին համապատասխան:

Կայքում ներկայացված Toyota մեքենաների տեխնիկական տվյալները և սարքավորումները կարող են տարբերվել Հայաստան ներմուծված Toyota մեքենաների տեխնիկական տվյալներից և սարքավորումներից:

Toyota-ի ցանկացած արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատում, որ այդ արտադրանքը ներկայացված է վաճառքի Toyota-ի Լիազորված Ներկայացուցիչների կամ Լիազորված Գործընկերների կողմից:

Կախված մեքենայի մոդելից, սարքավորումից, ինչպես նաև սպառման վայրից` բազմազան սարքերը, պահեստամասերը, հանգույցները և պարագաները արտաքինով կարող են տարբերվել Կայքում ներկայացվածներից:

Toyota մեքենայի, աքսեսուարի և այլ արտադրանքի գույնի երանգը նույնպես կարող է տարբերվել Կայքում ներկայացվածից:

Toyota-ի մեքենաների վառելիքի ծախսի վերաբերյալ մանրամասները ստացվել են իդելական պայմաններում` հաշվի չառնելով վազքի ձևի ազդեցությունը` ներառյալ ճանապարհային, եղանակային և այլ պայմանները, որոնք կարող են ազդել վառելիքի ծախսի վրա: Վառելիքի իրական ծախսը կարող է տարբերվել ներկայացվածից և որոշվում է միայն փորձնական կամ փորձաքննական ճանապարհով:

Toyota-ի մեքենաների առավելագույն արագության վերաբերյալ մանրամասները ստացվել են իդելական պայմաններում` հաշվի չառնելով վազքի ձևի ազդեցությունը` ներառյալ ճանապարհային, եղանակային և այլ պայմանները, որոնք կարող են ազդել առավելագույն արագության վրա: Իրական առավելագույն արագությունը կարող է տարբերվել ներկայացվածից և որոշվում է միայն փորձնական կամ փորձաքննական ճանապարհով:

Կայքում նշված գները, սարքավորումները, տեխնիկական տվյալները և Toyota-ի Արտադրանքի մասին այլ տեղեկատվությունը կարող է փոխվել ցանկացած պահին` առանց նախորոք սպառողին զգուշացնելու:

Toyota մեքենաների և այլ Արտադրանքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ձեր տարածաշրջանում գտնվող Toyota-ի Լիազորված Ներկայացուցչին և/կամ Toyota-ի Լիազորված Գործընկերին:

"cookie" (կուկի) տեխնոլոգիա (օգնում է հետևել այս կայք օգտատերերի այցելությունների հաճախակիությանը)

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն օգտագործում է կուկի տեխնոլոգիան որպեսզի հետազոտի Կայքի այցելուների գրանցման ակտիվությունը, գնահատի Կայքի աշխատանքի արդյունավետությունը - այդ ամենը կատարվում է կայքը կարգավորելու նպատակով, դարձնելով այն ավելի հարմարավետ Ձեզ համար: "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն չի գրանցում, չի պարունակում և չի օգտագործում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք կարող եք Ձեր բրաուզերը կարգավորել այնպես, որ այն չընդունի կուկիները, կամ տեղեկացնի Ձեզ դրանց մասին:

Տեղեկություններ այցելուների մասին/այցելուների մուտք

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն կարող է հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը բացառապես հաճախորդների սպասարկման կատարելագործման, Կայքի բարելավման և Կայքի այցելությունների վիճակագրության համար: "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն համապատասխան անվտանգության միջոցներ է ձեռնարկում տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համար՝ պաշտպանելով դրանք չլիազորված մուտքերից կամ փոխանցումից երրորդ անձանց:

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն պարտավորվում է օգտագործել, պահպանել և մշակել Կայքի օգտատերերի մասին տեղեկատվությունը` հաշվի առնելով Հայաստանի անձնական տվյալների վերաբերյալ սահմանադրական օրենքը:

Դրա հետ մեկտեղ "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ ստուգել այցելուների թողած տեղեկությունները և ջնջել դրանք Կայքից` առանց պատճառը բացատրելու:

Հեղինակային իրավունքների քաղաքականություն

Տվյալ կայքում տեղակայված տեղեկատվության (տեքստային, գրաֆիկական, տեսալսողական և այլն) կիրառումը կարող է իրականացվել համապատասխան հեղինակային և ինտելեկտուալ պատկանելության վերաբերյալ Հայաստանի օրենքի, ինչպես նաև ըստ գործող կանոնների: Կայքում տեղակայված տեղեկատվությունը կարող է կիրառվել միայն ոչ կոմերցիոն (անձնական, ուսումնական, հետազոտական և այլ) նպատակներով: Կայքի այցելուներն իրավունք չունեն տեղեկատվությունն օգտագործել որևէ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև իրավասու չեն կիրառել, փոխել, տարածել կամ տպագրել տեղեկատվությունը թե լրիվ, թե մասնակի` առանց Տոյոտա "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ի կողմից նախնական գրավոր թույլտվության:

Կայքի տեղեկատվության պատճենահանումն ու տվյալների և հաղորդագրությունների ցիտումը թույլ է տրվում միայն համապատասխան կայքի հղման հրահանգի, որպես տեղեկատվության աղբյուր, դրա հետ մեկտեղ թույլ չի տրվում պատճենահանվող և նյութի ոչ մի տեսակ փոփոխություն, լրացում կամ կրճատում: Կայքի դիզայնը, կառուցվածքը, պատկերավորումը, գրաֆիկան և այլ էլեմենտները պաշտպանված են Հայաստանի սահմանադրական օրենքով և նույնպես չեն կարող կիրառվել լրիվ, թե մասնակի այլ նոր տեղեկատվական օբյեկտներ ստեղծելու և այլ նպատակներով, ինչպես նաև չեն կարող տարածում գտնել պատճենահանման միջոցով որևէ տեսակի կրիչների միջոցով` առանց "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ի թույլտվության:

Ապրանքանիշերը

Կայքում նշված բոլոր ապրանքանիշերը, լոգոտիպերը և սպասարկման նշանները Ճապոնական «Toyota Motor Corporation» ընկերության սեփականությունն են: Արգելվում է օգտագործել տվյալ նշանները այլ Կայքերում` առանց ընկերության գրավոր համաձայնության:

Հիպերհղումներ

Կայքի հիպերտեքստային հղումով անցնելիս, Դուք լքում եք մեր Կայքը: "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների տրամադրված տեղեկության ճշգրտության համար: Հղումներն այլ կայքերում ստեղծված են օգտատերերի հարմարավետության համար, բայց դա չի նշանակում, որ "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ը պատասխանատվություն է կրում կամ հավանություն է տալիս տվյալ կայքերի բովանդակությանը:

Պատասխանատվության սահմանափակում

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն իր ամբողջ ուժն է ներդնում կայքում զետեղված տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ "Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն չի երաշխավորում կայքում զետեղված ողջ տեղեկատվության լիարժեքութունը, ամբողջականությունը կամ ճշգրտությունը, պատասխանատու չէ անճշտությունների, հնարավոր սխալների կամ այլ թյուիմացությունների համար, որոնք ներկայացված են կայքում, նաև չի երաշխավորում, որ կայքի տեղեկատվությունը միշտ կներկայացվի ժամանակին ու, որ կայքը միշտ կաշխատի անխափան: Ներկայացված կայքն ու նրանում առաջարկվող ողջ տեղեկատվությունն ու նյութերը ձեզ են ներկայացվում ԻՆՉՊԵՍ ԿԱ-ի սկզբունքով, այսինքն` առանց սահմանափակման և ցենզուրայի, ինչպես նաև առանց երաշխիքի:

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն պատասխանատու չէ ոչ բարենպաստ հետևանքների, ինչպես նաև ցանկացած կորուստի համար, որոնք կարող են առաջանալ կայքի կիրառման ընթացքում` ներառյալ ցանկացած տեսակի կորուստ, որ կարող է ի հայտ գալ համակարգչային վիրուսների պատճառով կայքի տեղեկատվության կիրառման ժամանակ, որոնք կարող են վնասել ձեր համակարգիչը:

Կանոնների թարմացում

"Տոյոտա Կովկաս" ՍՊԸ-ն իրավունք է վերապահում վերանայել, փոփոխել և լրացնել Կանոնների իրական համաձայնագիրը ցանակացած պահին` առանց նախորոք զգուշացնելու: Նման փոփոխությունները անմիջապես հայտնվում են Կայքում: Օգտատերերիին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ այցելել այս էջ`Կանոնների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն ստանալու համար: Կանոնները փոփոխելուց հետո կայքի նյութերը օգտագործումը նշանակում է, որ այցելուները ծանոթ են փոփոխված Կանոններին և ընդունում են դրանք:

Our E-Privacy policy

We use cookies on our website to provide you with a better service.  If you are happy with this continue to use the website as normal, or find out how to manage cookies.