Նետի՛ր
մարտահրավեր անհնարինին





Տոյոտա ընկերությունը գլոբալ քարոզարշավ է սկսել այս կարգախոսի ներքո, որն արտացոլում է քաջալերանքի, մարտահրավերների ու առաջընթացի օլիմպիական և պարաօլիմպիական ոգին, և որն այնքան մոտ է Toyota-ի փիլիսոփայությանը: 

Հանդիսանալով Միջազգային օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեների համաշխարհային գործընկեր՝ Toyota-ն արդեն իսկ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր է իրականացնել ամբողջ աշխարհով: 

Toyota-ի «Շարժունություն բոլորի համար» փիլիսոփայության նպատակն է ձևափոխել մարդկանց փոխադրման միջոցներն ամբողջ աշխարհում: Այսպիսով, ստեղծվում են լուծումներ շարժման խոչընդոտների վերացման ուղղությամբ` մեծ քաղաքներում օպտիմալացված հասարակական տրանսպորտային համակարգից մինչև ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար անհատականացված լուծումները:

Toyota-ն գտնում է, որ «շարժունությունն» շատ ավելին է, քան շարժումը,որը պարզապես ցանկացած մարդու իրավունքն է: Ասպիսով, այս քարոզարշավն ու Միջազգային օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեների հետ համաշխարհային համագործակցությունն արտացոլում են Ընկերության՝ բոլորի համար ազատ տեղաշարժվելու ապահովման առաքելությունը:  

"Նետի՛ր մարտահրավեր անհնարինին» ծրագիրը պատմում է բացառիկ մարդկային ուժի և կամքի մասին՝ դրդելով կատարել համարձակ արարքներ: Սա համաշխարհային կորպորատիվ նախաձեռնություն է, որի նպատակն է ոգեշնչել Տոյոտայի աշխատակիցներին, գործընկերներին ու հաճախորդներին և համախմբել նրանց ընկերության հիմնարար համոզմունքների շուրջ», - ասել է Toyota Motor Corporation-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր տնօրեն Նորիի Յամաշիտան: 

"Նետի՛ր մարտահրավեր անհնարինին» ծրագիրը համահունչ է Toyota-ի ընդհանուր զարգացման ծրագրի հետ, բևեռելով ուշադրությունը Օլիմպիական և պարաօլիմպիկական մարզիկների իրական պատմություններին, ինչպես նաև սովորական <<շարքային>> մարզիկներին, ովքեր առանձնանում են աշխատասիրությամբ և նպատակաուղղվածությամբ: Քարոզարշավն արտահայտում է Toyota-ի երկարամյա գործունեությունը՝ միտված ավելի ներառական և կայուն հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև Toyota-ի տեխնոլոգիաների շնորհիվ մարտահրավեր նետել իրեն համար անհնարին թվացող փորձություններին: Այս բազմակողմանի արշավի երկու ստեղծագործական սյուներն են՝ «ոգեշնչում»ը, որը գովաբանում է մարդկային ոգին և «փաստերը», որոնք ցուցադրում են Toyota-ի նորարական մտքերն ու լուծումները, որ նպաստում են մարդկանց ազատ շարժվելուն: 

Վերջերս Toyota-ն գործարկել է www.MobilityForAll.com կայքը: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում Հասանելի լրատվամիջոցների ազգային կենտրոնի (NCAM) հետ խորհրդակցելով և կազմված է այնպես, որ տարբեր առողջական խնդիրներ և ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան օգտվել կայքի ռեսուրսներից: Կայքի դիզայնը և ֆունկցիաներն այնպես են կառուցված, որ բոլորին կտան հավասար հնարավորություններ՝ անկախ նրանից, թե առկա են տեսողության կամ լսողության խանգարումներ, շարժունության կամ կոգնիտիվ խանգարումներ:

Ձեր cookie-ֆայլերի կարգավորումները

Toyota վեբ-կայքն օգտագործում է cookie-ֆայլերը, որպեսզի բարելավվի Ձեզ մատուցված ծառայությունները, ապահովի կայքի բարձր արդյունվետությունը ու անվտանգությունը:

Ընդունելով մեր cookie-ֆայլերի քաղաքականությունը, Դուք թույլ եք տալիս մեզ պահպանել Ձեր տվյալները մեր Toyota վեբ-կայքում: Իմացեք ավելին, կամ փոխեք կարգավորումները մեր "Cookie-ֆայլերի կարգավորումներ" էջից:

OK