1. New Cars
Ես ուզում եմ...

Պատրա՞ստ եք սկսել: Ընտրեք դասը և շարժիչը

Ընտրեք ձեր դասը

2

  • RAV4 - Premium 4WD 2.0 - 5-դռնանի

    RAV4 Premium 4WD 2.0

    5-դռնանի

    Ընտրեք շարժիչը


    Վարիատորային փոխանցումատուփ | 4X4
  • RAV4 - Premium + 4WD 2.0 - 5-դռնանի

    RAV4 Premium + 4WD 2.0

    5-դռնանի

    Ընտրեք շարժիչը


    Վարիատորային փոխանցումատուփ | 4X4

Ի՞նչ կցանկանայիք անել հաջորդը:

Իրական ամենագնաց, իրական հիբրիդ: Չկան կիսատ չափումներ

Պատրաստ է ամեն ինչին՝ Toyota RAV4-ը ամուր ամենագնացի կերպարի և նրբագեղ, ժամանակակից ոճի կատարյալ խառնուրդ է: Չնայած, որ նա հիանալի է քաղաքի համար, բարձր ոլորող մոմենտի և ցածր արտանետումների եզակի համադրությունը դարձնում է այն նաև «ցանկացած տեղ գնալու» մեքենա՝ քաղաքի փողոցներով կամ գյուղական ճանապարհներով վարելու համար: Վստահություն ունեցեք, որ Toyota RAV4-ով դուք կարող եք ճամփորդել ուր ուզեք։

Ունիվերսալ ու առաջադեմ

Մեր ամենաունիվերսալ և կատարելագործված ամենագնաց Toyota RAV4-ը որքան նորաձև է, այնքան էլ գործնական: Մոդելը նախագծվել է հատուկ ձեզ համար։ Յուրաքանչյուրը կգտնի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք կդարձնեն մեքենա վարելը երազանք:

 

Տպավորիչ դիզայն

RAV4-ը հիանալի ընթացային հատկություններով քրոսովեր է, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են առանձնանալ մնացածից: Համատեղելով լիարժեք ամենագնացի հզոր տեսքը վառ, դինամիկ դիզայնի հետ՝ այն իդեալական է քաղաքի համար: Արտահայտիչ և գրավիչ RAV4-ը ուշադրություն է գրավում էլեգանտ լուսադիոդային լուսարձակներով, ինքնավստահ ուրվագիծով և եզակի հետևի լուսադիոդային լույսերով, որոնք միասին ստեղծում են նրբագեղ տեսք: RAV4-ն արտաքնապեսամենագնաց է, և քախաքում իրեն զգում է ինչպես տանը:

Քշեք ձեր ճանապարհը հիբրիդի հզորությամբ

RAV4-ը հնարավորություն է տալիս ձեզ ճամփորդել էլեկտրական ռեժիմով: Զինված լինելով վառելիքի բաքով և ավելի մեծ ինքնալիցքավորվող մարտկոցով՝ RAV4-ն ապահովում է ունիվերսալություն, որը անհրաժեշտ է ձեզ ինչպես քաղաքի փողոցներին, այնպես էլ գյուղական ճանապարհներին: Իսկ իր ինքնալիցքավորվող հիբրիդային ուժային համակարգի շնորհիվ, դուք կվայելեք նաև մի մեքենա, որը հագեցված է էլեկտրական էներգիայի բոլոր առավելություններով։

Հանգստանալու տարածք

Ներսում RAV4-ը ողջունվում է ձեզ մտածված ինտերիերի դիզայնով: RAV4-ի սրահի կենտրոնում տեղադրված է լայն կենտրոնական վահանակ և նոր,ժամանակակից գործիքային վահանակ, և նույն ժամանակ սրահում բավականաչափ տեղ կա յուրաքանչյուր ուղևորի համար։ Անբասիր ոճը ներդաշնակվում է նորարարական տեխնոլոգիաների հետ,օրինակ՝ բջջային հեռախոսի անլար լիցքավորումը և 9 բարձրախոսով JBL ձայնային համակարգը, որըլրացնում է ձեր ճանապարհորդությունը ձեր սիրած երգերով: Սմարթֆոնի հետ ամբողջական ինտեգրության շնորհիվ դուք կարող եք օգտագործել ձեր սիրած հավելվածները Apple CarPlay-ի և Android Auto™ ինտերֆեյսների միջոցով:

 

Սպասելիքները գերազանցող տեխնոլոգիա

RAV4-ի ներսում զուգակցվում էն պարզ, մինիմալիստական դիզայնը ու շամանակակից նորարարական տեխնոլոգիան: Գտեք մեքենայի ինտուիտիվ կենտրոնական վահանակը խելացի ձևավորված պահեստի մեջ, այնուհետև միացեք նավիգացիային, ժամանցի համակարգին և այլնին:
  • Մուլտիմեդիա էկրան Toyota RAV4-ը հագեցած է նոր մուլտիմեդիա համակարգով, որն ապահովում է կապի և հարմարավետության բարելավման լայն հնարավորություններ, ներառյալ Over-the-Air թարմացումները: Կենտրոնական վահանակի նոր 10,5 դյույմանոց սենսորային էկրանը սահմանում է արդյունաբերության նոր չափանիշներ: Անլար Apple CarPlay ինտերֆեյսը հեշտացնում է ցանկացած նոր սմարթֆոնի միացումը ձեր մեքենային:
  • Թվային կոմբինացված հաշվիչ Toyota RAV4-ի կատարելագործված 12,3 դյույմանոց բոլորովին թվային կոմբինացված հաշվիչը թույլ է տալիս անհատականացնել ոճն ու բովանդակությունը՝ հիմնվելով ձեր կարիքների և նախասիրությունների վրա: Դուք կարող եք ընտրել չորս տարբեր թեմաների միջև՝ Casual, Smart, Sport և Tough, և հոսանքափոխել երեք տարբեր դասավորությունների միջև՝ էկրանի առավել անհատականացված ցուցադրման համար: Կարող եք նաև կարգավորել ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, ստեղծելով բանաձև, որը կաշխատի ձեզ համար։
19 դյույմանոց սև GR SPORT թեթևաձույլ անվասկավառակներ
Նրբագեղ դիզայն
Նորաոճ նստատեղեր
Ինտուիտիվ հասկանալի ինտերիեր
Դինամիկ ձև

19 դյույմանոց սև GR SPORT թեթևաձույլ անվասկավառակներ

Toyota-ի պատմության մեջ առաջին անգամ RAV4 GR SPORT-ի 19 դյույմանոց սև փայլուն թեթևաձույլ անվասկավառակների արտադրության համար օգտագործվել է մանր կտրատման տեխնոլոգիան։ Ֆիրմային սպիտակ դեկորատիվ տակդիրն անմիջապես գրավում է աչքը և ավելացնում է նրբագեղություն:

Նրբագեղ դիզայն

Պատվերով պատրաստված առջևի հակամառախուղային լապտերներով շրջանակված ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցը կստիպի անցորդներին շրջվել՝ հետևից նայելով ձեզ: Մանրակրկիտ մտածված թափքի մեկ այլ կարևոր տարրն է մուգ արծաթագույն առջևի սփոյլերը:

Նորաոճ նստատեղեր

Մեքենայի ինտերիերը պետք է լինի ոչ միայն հարմարավետ, այլև գեղեցիկ։ Գլխակալների վրա գտնվող GR SPORT լոգոները կգրավեր ձեր ուշադրությունը, մինչդեռ արծաթագույն եզրակարով նոր սև արհեստական ​​կաշին երաշխավորում են օպտիմալ շոշափողական զգացողություններ և նույնիսկ պաշտպանություն էլեկտրական պարպումից:

Ինտուիտիվ հասկանալի ինտերիեր

Հայտնվելով RAV4 GR SPORT-ի ներսում, դուք անմիջապես կհամոզվեք, որ այս մեքենան ներառել է իր մեջ մրցարշավային հարուստ ավանդույթներ, ինչի մասին են վկայում ղեկի լեգենդար լոգոները և ոճային հատակի գորգերը: Գործիքային վահանակն ունի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ 12,3 դյույմանոց TFT էկրան, որն ակնթարթորեն ցույց է տալիս բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև 10,5 դյույմանոց մուլտիմեդիա էկրան՝ HD ֆորմատի գունավոր էկրանով, նավիգացիոն համակարգ, Apple Carplay անլար տեխնոլոգիայ և ճանապարհին օգտակար այլ գործառույթներ:

Դինամիկ ձև

Ընդգծեք ձեր մեքենայի ոճը եզակի Piano Black գույնի հետևի բամպերի ստորևում գտնվող եզակի նշանով և մուգ արծաթագույն հետևի զարդարանքով, որոնք հատուկ նախագծված են GR SPORT-ի համար:

Սպորտային և նրբենի

Ո՞վ ասաց, որ սպորտային մեքենան չի կարող լինել նրբենի: Հիմնվելով Toyota Gazoo Racing-ի հաջողությունների վրա՝ RAV4 GR SPORT մոդելը տարբերվում է ոչ միայն գերազանց կառավարումով, այլև չափազանց գրավիչ արտաքին տեսքով։

Toyota T-Mate։ Անվտանգ ճանապարհորդություններ։

T-Mate-ը համակարգերի փաթեթ է, որը նախատեսված է բոլոր իրավիճակներում անվտանգությունն ու աջակցությունը բարելավելու համար՝ մայրուղու վրա, քաղաքում կամ կայանելիս։
  • Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգ (PCS)

    Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգը հայտնաբերում և խուսափում է այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումների վտանգից: Համակարգն տեսողական և ձայնային նախազգուշացում է տալիս, եթե կրճատվում է մինիմալ տարածությունը առջևից ընթացող մեքենայի կամ այլ խոչըդոտի միջև։ Եթե վարորդը չի արգելակում ժամանակին, համակարգն ավտոմատ կերպով ակտիվացնում է արգելակները, կանխելով կամ նվազեցնելով բախման ծանրությունը:

  • Ադապտիվ Կրուիզ կոնտրոլ (ACC)

    Այս համակարգը ավտոմատ կերպով կարգավորում է արագությունը, որպեսզի պահպանվի նույն տողում ձեր և առջևի մեքենայի միջև համապատասխան հեռավորությունը: Եթե այս հեռավորությունը նվազում է, համակարգը դանդաղեցնում է արագությունը, ապա միացնում արգելակները և արգելակային լույսերը: Եթե ձեր մեքենան հագեցած է RSA համակարգով, ապա այս համակարգը նաև կճանաչի ձեր երթուղու արագության սահմանափակումները և կառաջարկի անհրաժեշտ ուղղում:

  • «Կույր կետի» մոնիտոր (BSM)

    Մեր «Կույր կետի» մոնիտորը զգուշացնում է վարորդին ցանկացած տրանսպորտային միջոցի մասին, որը նա հնարավոր է, որ չի կարող տեսնել կողային հայելիներում: Հմակարգը հատկապես օգտակար է շրջանցելու ժամանակ։

  • Toyota Smart Connect - երթևեկության մասին տեղեկատվություն

    Այս համակարգը հաղորդում է տեղական իրադարձությունների մասին, ինչպիսիք են վթարը կամ սայթաքուն ճանապարհը ընտրված երթուղու վրա՝ ցուցադրելով մուլտիմեդիա էկրանին այլ վարորդներից ստացված տեղեկատվությունները : Կախված տեղադրված մուլտիմեդիա համակարգի տեսակից՝ էկրանը կարող է նաև տեղեկատվություն ցույց տալ հնարավոր ռիսկերի մասին, ինչը նպաստում է ճանապարհային անվտանգության ընդհանուր մակարդակի բարելավմանը։

  • Հետևի խաչաձև երթևեկության ազդանշան՝ ավտոմատ արգելակմամբ (RCTAB)

    Կայանատեղից հետընթաց դուրս գալիս այս համակարգը կհայտնաբերի ձախից կամ աջից մոտեցող ցանկացած տրանսպորտային միջոցները և կզգուշացնի ձեզ դրանց մասին։ Համակարգը ինքնուրույն կկիրառի արգելակները, որպեսզի օգնի խուսափել բախումից:

  • Համայնապատկերային մոնիտոր (PVM)

    Այս համակարգը միավորում է չորս տեսախցիկների պատկերները՝ ստեղծելով ձեր մեքենայի շրջակայքի գրեթե 360° տեսարանը, ինչը հեշտացնում է և անվտանգ է դարձնում կայանելը։

  • Հետևի նստատեղերի ուղևորների մասին հիշեցման համակարգ (RSRS)

    Երբ վարորդը լքում է մեքենան, գործիքային վահանակի վրա միացվում է ազդանշան է, որը հաղորդում է, որ հետևի նստատեղում կան ուղևորներ կամ իրեր: Կախված մեքենայի մոդելից՝ դռները փակելուց հետո կարող են աշխատել նաև լուսային և ձայնային ազդանշանները։

RAV4-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ