Հոգեկան հանգստություն բոլոր ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:

Ինտելեկտ, որը բարձրացնում է բոլորի ապահովությունը՝ թե ներսում, թե դրսում:

/
/
/
/
Ճակատային բախման նախազգուշացման համակարգ Հետիոտին հայտնաբերման գործառույթով

Ցածր լուսավորության ժամանակ Toyota Safety Sense փաթեթի Հետիոտին հայտնաբերման գործառույթով Ճակատային բախման նախազգուշացման համակարգը ակտիվացնում է ռադիոտեղորոշման տեխնոլոգիայով տեսախցիկը, որն հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցներն ու հետիոտնները: Համակարգը զգուշացնում է վարորդին հավանական բախման մասին՝ տալով տեսողական և ձայնային ազդանշան: Եվ եթե վարորդը չի արձագանքում, արգելակման օժանդակման համակարգն ավտոմատ գործադրում է արգելակները, որպեսզի մեղմի վթարի հետևանքները: Նույնիսկ եթե վարորդն արձագանքում է, կիրառվու է լրացուցիչ արգելակման ճնշումը: Գիշերային ժամերին բացի այլ տրանսպորտային միջոցներից ու հետիոտներից համակարգը հայտնաբերում է նաև հեծանվորդներին:

Ճակատային բախման նախազգուշացման համակարգ Հեծանվորդներին հայտնաբերման գործառույթով

Toyota Safety Sense փաթեթի Հեծանվորդներին հայտնաբերման գործառույթով Ճակատային բախման նախազգուշացման համակարգը ակտիվացնում է ռադիոտեղորոշման տեխնոլոգիայով տեսախցիկը, որն հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցներն ու հեծանվորդներին: Համակարգը զգուշացնում է վարորդին հավանական բախման մասին՝ տալով տեսողական և ձայնային ազդանշան: Եվ եթե վարորդը չի արձագանքում, արգելակման օժանդակման համակարգն ավտոմատ գործադրում է արգելակները, որպեսզի մեղմի վթարի հետևանքները: Նույնիսկ եթե վարորդն արձագանքում է, կիրառվու է լրացուցիչ արգելակման ճնշումը: Համակարգը հայտնաբերում է նաև հետիոտներին:

՛՛Խելացի՛՛ Ադապտիվ Քրուիզ-կոնտրոլ

«Խելացի» Ադապտիվ Քրուիզ կոնտրոլ համակարգը կարգավորում է Ձեր և դիմացի ավտոմեքենայի միջև հեռավորությունը՝ հիմնվելով Ձեր ավտոմեքենայի և դիմացի ավտոմեքենայի հարաբերական արագության վրա: Եթե ավտոմեքենաների միջև հեռավորությունը կրճատվում է, համակարգն ավտոմատ կերպով նվազեցնում է արագությունը, կամ անհրաժեշտության դեպքում արգելակում է: Երբ առջևում գտնվող ավտոմեքենան սկսի ավելի արագ շարժվել, Ձեր ավտոմեքենան ևս կարագանա:

Լայն հնարավորություններով Ադապտիվ Քուիզ-կոնտրոլ

Toyota Safety Sense անվտանգության փաթեթի Լայն հնարավորություններով Ադապտիվ Քրուիզ կոնտրոլ համակարգը կարգավորում է Ձեր և դիմացի ավտոմեքենայի միջև հեռավորությունը: Համակարգը հիմնվում է Ձեր ավտոմեքենայի և դիմացի ավտոմեքենայի հարաբերական արագության վրա: Եթե ավտոմեքենաների միջև հեռավորությունը կրճատվում է, համակարգն ավտոմատ կերպով նվազեցնում է արագությունը, կամ անհրաժեշտության դեպքում արգելակում է: Երբ առջևում գտնվող ավտոմեքենան սկսի ավելի արագ շարժվել, Ձեր ավտոմեքենան ևս կարագանա: Ավտոմեքենաների խցանման դեպքում վարորդին մնում է միայն կառավարել ղեկանիվը, քանի դեռ համակարգը կառավարում է համապատասխան հեռավորությունը և արագությունը: Նկատի ունեցեք, որ այս հնարավորությունը վերաբերում է միայն ավտոմատ փոխանցման տուփ ունեցող ավտոմեքենաներին:

/
/
/
/
Երթևեկության շարքի պահպանման համակարգ

Հատուկ տեսախցիկով ու միլիմետրային ալիքային ռադարով զինված Երթևեկության շարքի պահպանման համակարգն անընդհատ վերահսկում է մեքենայի դիրքը ճանապարհային գծանշման նկատմամբ: Եթե մեքենան մոտենում է ավտոմեքենաների շարքերի բաժանարար գծին ու տվյալ համակարգը չի նկատում շրջադարձի ցուցիչի միացումը, ապա միանում է ղեկի նախազգուշացնող վիբրացիան, որը զգուշացնում է վարորդին, որ մեքենան հանկարծակի շեղվել է ընթացիկ ուղղությունից: Նկատի ունեցեք, որ այս հնարավորությունը վերաբերում է միայն Լայն հնարավորություններով Ադապտիվ Քուիզ-կոնտրոլ ու ավտոմատ փոխանցման տուփ ունեցող ավտոմեքենաներին:

Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգ

Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգը (AHB) օգտագործվում է գիշերային ժամերին տեսանելիությունը օպտիմալացնելու համար: Տեսախցիկը, որը տեղադրված է հետին տեսարանի հայելու մոտ, հայտնաբերում է հանդիպակաց ավտոմեքենաներն ու ավտոմատ ընտրություն կատարում մոտակա կամ հեռավոր լուսավորության ռեժիմների միջև՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա:

Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգ, Ղեկի կառավարումով

Toyota Safety Sense անվտանգության փաթեթի Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգը զինված է տեսախցիկով, որն անընդհատ վերահսկում է մեքենայի դիրքը ճանապարհային գծանշման նկատմամբ: Եթե մեքենան մոտենում է ավտոմեքենաների շարքերի բաժանարար գծին ու տվյալ համակարգը չի նկատում շրջադարձի ցուցիչի միացումը, ապա միանում են ձայնային ու լույսի ազդանշանները: Ավտոմեքենան նաև գործարկում է ղեկային կառավարումն, որը վերադարձնում է ավտոմեքենան ընթացիկ շարք:

Ճանապարհային նշանների ճանաչման համակարգ

Toyota Security Sense անվտանգության համակարգի Ճանապարհային նշանների ճանաչման համակարգը վերահսկում է ճանապարհային նշաններն առջևում, ցուցադրելով օգտակար տեղեկությունները, ինչպես օրինակ, արագության սահմանափակումը կան առաջկտրուկի սահմանափակումը TFT.էկրանին: Համակարգը նաև տեսողական և ձայնային նախազգուշացում է տալիս, եթե չեք հետևում ճանապարհային նշանների հրահանգներին:

Ձեր cookie-ֆայլերի կարգավորումները

Toyota վեբ-կայքն օգտագործում է cookie-ֆայլերը, որպեսզի բարելավվի Ձեզ մատուցված ծառայությունները, ապահովի կայքի բարձր արդյունվետությունը ու անվտանգությունը:

Ընդունելով մեր cookie-ֆայլերի քաղաքականությունը, Դուք թույլ եք տալիս մեզ պահպանել Ձեր տվյալները մեր Toyota վեբ-կայքում: Իմացեք ավելին, կամ փոխեք կարգավորումները մեր "Cookie-ֆայլերի կարգավորումներ" էջից:

OK