1. Owners
  2. Warranty
Ես ուզում եմ...

Արտադրողների երաշխիք

Մեր մեքենաները կառուցված են բացառիկ չափանիշների համապատասխան, բայց ձեր մտքի խաղաղությունն ապահովելու համար մեր երաշխիքը ծածկում է մեխանիկական բաղադրիչների ցանկացած անսարքությունը, որը կարող է ազդել ձեր Toyota-ի վրա:

Բազմակողմանի ծածկույթ

Մենք առաջարկում ենք մեխանիկական բաղադրիչների 3 տարվա երաշխիք։

Նվիրեք ձեզ մտքի խաղաղություն

Մեր մեքենաները կառուցված են բացառիկ չափանիշների համապատասխան, սակայն մեր երաշխիքը երաշխավորում է մտքի լիակատար խաղաղություն:

FAQS

Երաշխիքը ներառում է ցանկացած թերություն, որը կապված է արտադրության կամ հավաքման անսարքության հետ: Գործում է 3 տարի կամ 100 000 կմ վազքի երաշխիք` ըստ լրանալու առաջնահերթության։ Երաշխիքը ծածկում է ձեր մեքենան մոտակա Լիազորված վերանորոգման կենտրոն քարշակելու ծախսերը, եթե այդ խափանումը արտադրական դեֆեկտի հետևանք է:

 

Ներկերի ծածկույթի եռամյա երաշխիքը տարածվում է մակերեսային ժանգի ու ներկի ծածկույթի վնասվածքի վրա։ Վերջիններս կարող են հայտնվել ներկված թափքի վահանակների վրա՝ երեք տարվա ընթացքում արտադրական դեֆեկտների պատճառներով՝ անկախ վազքից:

Ստանդարտ երաշխիքները կարող է փոխանցվել մեքենայի հաջորդ սեփականատիրոջը, այն պայմանով, որ երաշխիքի ժամկետը չի լրացել և երաշխիք պայմանները չեն խախտվել։

Ընկերությունը տրամադրում է 3 տարվա երաշխիք բոլոր աքսեսուարներին։ Երաշխիքը ներառում է նաև արտադրական դեֆեկտները:

 

Մեքենան պետք է սպասարկվի ըստ արտադրողի բնութագրերի և հրահանգների, ինչպես նշված է սեփականատիրոջ ձեռնարկում: Այս պահանջը չկատարելը կարող է չեղարկել սպասարկման հետ կապված ապրանքների երաշխիքը:

Դուք պատասխանատու եք բոլոր գրառումների համար, որոնք անհրաժեշտ են ապացուցել, որ նման սպասարկում պետք է իրականացվոի թերությունները վերացնելու համար:

Սեփականատերը պարտավոր է հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնել մեքենան լիազորված վերանորոգողին։ Դա արվում է նրա համար, որ դեֆեկտը չմեծանա և պահանջի ավելի լայնածավալ վերանորոգում, քան ի սկզբանե անհրաժեշտ եր: