TOYOTA T-MATE
Էլեկտրոնային օգնականների Toyota T-Mate համալիրը նախատեսված է ձեր երթևեկության անվտանգության ապահովման համար: Այս համակարգերը օգնում են պաշտպանել ոչ միայն ձեզ և ձեր ուղևորներին, այլև ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցներին: Այս ամենը Toyota-ի ճանապարհային անվտանգության առաքելության մի մասն է: Ընկերությունը ձգտում է ճանապարհատրանսպորտային պատահարները թողնել անցյալում։
Toyota Safety Sense
Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգ (PCS)
Ադապտիվ Կրուիզ Կոնտրոլ / Արագությունների ամբողջ դիապազոնով Ադապտիվ Կրուիզ Կոնտրոլ (ACC)
Այս համակարգը ավտոմատ կերպով կարգավորում է արագությունը, որպեսզի պահպանվի նույն տողում ձեր և առջևի մեքենայի միջև համապատասխան հեռավորությունը: Եթե այս հեռավորությունը նվազում է, համակարգը դանդաղեցնում է արագությունը, ապա միացնում արգելակները և արգելակային լույսերը:
Կոմպլեքսային ադապտիվ կրուիզ կոնտրոլը (ACC) ավտոմատ կերպով կանգնեցնում է մեքենան, նախքան այն բախվում է առջևում գտնվող այլ մեքենային: Համակարգը վերաակտիվացնելու համար բավական է թեթև սեղմել արագացուցիչի ոտնակին կամ ACC անջատիչին:
Եթե ձեր մեքենան հագեցած է RSA համակարգով, ապա այս համակարգը նաև կճանաչի ձեր երթուղու արագության սահմանափակումները և կառաջարկի անհրաժեշտ ուղղում:
Երթևեկության գոտու վերահսկում (LTA)
Հեռավոր լույսի ավտոմատ համակարգ (AHB)
Արտակարգ արգելակման համակարգ (EDSS)
ԿԱՅԱՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ
Toyota-ի Կատարելագործված կայանման համակարգ
Այս համակարգը կառավարում է արագացումը, ղեկը, արգելակումը և փոխանցման տուփի փոխանցումները*, հեշտացնելով կայանելը։ Այն կարող է նույնիսկ հիշել ձեր սիրած կայանատեղիները, որոնք նշված չեն գծերով:
*Կախված է մոդելից
Համայնապատկերային մոնիտոր (PVM)
Հետևի խաչաձև երթևեկության ազդանշան՝ ավտոմատ արգելակմամբ (RCTAB)
Խելացի կայանման համակարգ՝ սոնարով (ICS)
Անվտանգ ելքի համակարգ (SEA)
ՎԱՐՈՐԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Կույր գոտիների» մոնիտոր (BSM)
Հեռավոր լույսի Ադապտիվ համակարգ (AHS)
Գործառույթների առկայությունը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից, մոդելից և սարքավորումից:
Համակարգերը գործում են աշխատանքային պայմանների և դրանց սահմանափակումների շրջանակներում:
Վարորդները պատասխանատու են իրենց անվտանգ վարման համար։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար միշտ դիմեք օգտագործողի ձեռնարկին: