ԿԱՅՔԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այս հասանելիության հայտարարությունը վերաբերում է Toyota Հայաստանի կայքին։
Այս հասանելիության հայտարարությունը վերաբերում է.
- Կայքին՝ https://www.toyota.am
Այս կայքը նախագծված է Եվրոպական հասանելիության օրենքին (2019/882 ԵՄ հրահանգ) համապատասխան։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս հայտարարությունը չի տարածվում երրորդ կողմի մատակարարների որևէ ենթադոմեյնում կամ ծառայությունում հրապարակված այլ բովանդակության կամ կայքերի վրա։ Այս կայքերը և դրանց բովանդակությունը ու ծառայությունները ունեն իրենց սեփական հասանելիության հայտարարությունները։
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս կայքը տրամադրում է տեղեկատվություն Toyota-ի արտադրանքի, ծառայությունների և մեր ընկերության մասին այլ տեղեկություններ: Այն նախատեսված է բոլոր այցելուների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար անխափան օգտագործողի փորձառություն ապահովելու համար: Կայքը ներառում է հետևյալ բաժինները՝ մեքենաների մոդելային շարքի բաժին, ինչպես նաև մանրածախ վաճառողների հասցեների, հաճախորդների աջակցության և ընկերության նորությունների վերաբերյալ բաժիններ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Այս կայքը մասամբ համապատասխանում է Վեբ բովանդակության հասանելիության ուղեցույցին (WCAG) 2.1, Level AA։ Toyota կայքերում օգտագործվող հիմնական բաղադրիչներն ու ձևանմուշները ենթարկվել են արտաքին հասանելիության աուդիտի, որը ներառում է ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքով ստուգումներ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչ օրս Toyota Հայաստանն անհատապես չի ստուգվել հասանելիության համար։ Մենք այս փորձարկումների պլանավորման և անցկացման գործընթացում ենք, որպեսզի համոզվենք, որ տեղական ներդրումը նույնպես համապատասխանում է մեր հասանելիության չափանիշներին:
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայքը կառուցված է պարզ նավարկություն և հասանելիություն ապահովելու համար: Կայքը համապատասխանում է WCAG-ի 12 չափանիշներին և ամենակարևոր գործառույթները, որոնց դուք պետք է կարողանաք մուտք գործել, հետևյալն են.
- WCAG չափանիշ «2.4.5 – Մի քանի եղանակ». Կայքն առաջարկում է նավարկության տարբեր մեթոդներ, ներառյալ գլոբալ նավարկություն (գլխավոր նավարկություն), էջի ստորին masswum նավարկություն, համատեքստային նավարկություն և որոնման ֆունկցիոնալություն
- WCAG չափանիշ «3.1.1 – Էջի լեզու». Էջի լեզուն սահմանված է լռելյայն
- WCAG չափանիշ «3.2.2 – Մուտքագրման ընտացքում». Մուտքային տվյալների փոփոխության դեպքում անսպասելի փոփոխություններ տեղի չեն ունենում
- WCAG չափանիշ «3.2.3 – Հաջորդական նավարկություն». Բոլոր էջերի համար ապահովված է հաջորդական նավարկություն
- WCAG չափանիշ «3.3.2 – Լեյբլներ կամ հրահանգներ». Լեյբլները կամ հրահանգները տրամադրվում են օգտատիրոջ պարտադիր մուտքային տվյալների համար
ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Չնայած մեր բոլոր ջանքերին մեր կայքի հասանելիությունն ապահովելու համար, մենք տեղյակ ենք որոշ սահմանափակումների մասին, որոնք մենք աշխատում ենք շտկել: Ունենք WCAG-ի 26 չափանիշներ, որոնց համար կայքը դեռևս պետք է բարելավեև, 6 չափանիշներ, որոնք բացակայում են, և 2 հաջող չափանիշ, որոնք կարիք չունեն ստուգվելու ։ Ամենակարևոր սահմանափակումները ներկայացված են ստորևում.
- WCAG չափանիշ «1.1.1 – Ոչ տեքստային բովանդակություն (տեքստի այլընտրանք)». Սխալ կամ թերի այլընտրանքային տեքստեր և լեյբլներ
- WCAG չափանիշ «1.3.1 – Տեղեկատվություն և փոխադարձ կապեր». Սեմանտիկայի կողմնորոշիչների սխալ օգտագործում
- WCAG չափանիշ՝ «1.4.4 – Տեքստի չափափոխում». Տեղեկատվության կորուստ, երբ տեքստը մաշտաբավորվում է 200%։
- WCAG չափանիշ՝ «2.1.1 – Ստեղնաշար». Ստեղնաշարի ինտերակտիվ տարրերը անհասանելի են։
- WCAG չափանիշ՝ «2.4.7 – Կիզակետը տեսանելի է». Կիզակետի վիճակը տեսանելի չէ։
Մենք ողջունում ենք ձեր կարծիքը մեր կայքի հասանելիության վերաբերյալ: Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե ունենաք հասանելիության հետ կապված խնդիրներ կամ հարցեր․
- Հեռախոս՝ +995322720046 ( 107 )
- Էլ. փոստ՝ cr@toyota-caucasus.com
Մենք փորձում ենք արձագանքել կարծիքներին հարցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԶՆՆԱՐԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԵՏ
Հիմնական ձևանմուշները համատեղելի են հետևյալ օժանդակ տեխնոլոգիաների հետ.
Օպերացիոն համակարգեր և զննարկիչներ.
- Chrome տարբերակ՝ 122.0.6261.70
- Edge տարբերակ՝ 121.0.2277.128
- Firefox տարբերակ՝ 123.0
- Safari տարբերակ՝ 17.3
- Windows տարբերակ՝ Windows 11 Pro
- MacOS տարբերակ՝ Sanoma 14.1.1
- Android տարբերակ՝ Android 13
- iOS տարբերակ՝ iOS 17.3.1
Էկրան ընթերցողներ՝
- NVDA տարբերակ 2023.10
- VoiceOver
- Talkback
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Մեր կայքի հասանելիությունը կախված է հետևյալ տեխնոլոգիաներից՝ վեբ զննարկչից և ձեր համակարգչում տեղադրված ցանկացած օժանդակ տեխնոլոգիաներից կամ հավելվածներից
- HTML
- WAI-ARIA
- CSS
- JavaScript
ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Մոտ ապագայում Toyota Հայաստանը շարունակելու է բարեելավել կայքի հասանելիությունը։ Հասանելիության աուդիտի օգնությամբ կայքը սիստեմատիկորեն բարելավվում է։
Մոտ ապագայում Toyota Հայաստանը պարտավորվում է իրականացնել կայքի խորը աուդիտ։ Հիմնական բաղադրիչների և ձևանմուշների վերլուծությունից բացի, այս գործողությունը կցուցադրի կայքի հասանելիության ամբողջական պատկերացումը։
ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Տվյալ կայքի այս բաղադրիչներն ու ձևանմուշները վերջին անգամ փորձարկվել են 2024 թվականի մարտին։
Այս հայտարարությունը պատրաստվել է 09.06.2025 թվականին։