Ես ուզում եմ...

Կեղծված ավտոպահեստամասեր

Արտաքինից կեղծված ավտոպահեստամասերը կարող են չտարբերվել բնօրինակից, բայց իրենց կատարողականությունը զիջում է, քանի որ դրանք պատրաստված են ցածր որակի նյութերից: Ձեզ և ձեր մեքենան պաշտպանելու ամենահուսալի միջոցը Toyota-ի լիազորված դիլերներից բնօրինակ պահեստամասեր գնելն է: Մեր բարձր որակի չափանիշները հիմնված են լայնածավալ հետազոտությունների և փորձարկումների վրա:

Ռիսկեր և սպառնալիքներ

 

Օգտագործելով կեղծված պահեստամասեր, դուք վտանգում եք ոչ միայն անվտանգությունը, այլև փողը: Toyota-ն իր դիլերային ցանցի և մաքսային ու սահմանային հսկողության մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի բացառի  կեղծված ապրանքների մուտքը շուկա։ Վերջիններն անօրինական կերպով օգտագործում են ընկերության անվանումը:

  • Գնորդի անվտանգության ռիսկերը

    • Կեղծված պահեստամասերը չեն պատրաստվում նույն բարձրորակ նյութերից, ինչ բնօրինակ Toyota-ի պահեստամասերը և նրանք չեն ենթարկվում որակի նույն խիստ հսկողությանը, և հետևաբար անվտանգ չեն վարորդի և ուղևորների համար:
    • Կեղծված պահեստամասերն ավելի արագ են մաշվում և կարող են խափանման կամ վթարի պատճառ դառնալ։
  • Գնորդների ֆինանսական ռիսկերը

    • Կեղծված դետալների փոխարինումը, որոնք հատկապես կարևոր են մեքենայի ճիշտ աշխատանքի համար (օրինակ՝ կցորդիչ սկավառակներ, արգելակային կոճակներ, յուղի զտիչներ) կարող է առաջ բերել մեքենայի խափանում և թանկարժեք վերանորոգման անհրաժեշտություն:
    • Ոչ բնօրինակ պահեստամասերի տեղադրումը կարող է պատճառ դառնալ, որ չեղարկվի Ձեզ տրամադրված ընկերության կողմից երաշխիքը:

Որպեսզի չկասկածեք Ձեր մեքենայի լիարժեք աշխատանքի և ձեր սեփական անվտանգության համար, միշտ ընտրեք Toyota-ի Լիազորված Սպասարկման Կենտրոնները, որտեղ կարող եք վստահորեն գնել  Toyota-ի բնօրինակ պահեստամասեր կամ վերանորոգել ձեր մեքենան։


Toyota-ի բոլոր բնօրինակ պահեստամասերն արտադրվում են ակտիվ հետազոտությունների և որակի կանոնավոր հսկողության արդյունքում։ Ընկերության բարձր որակի, հուսալիության և կատարողականության չափանիշներին համապատասխանությունը ձեռք է բերվում յուրաքանչյուր մանրուք ուշադիր ստուգելու միջոցով: Հաճախորդներին հասնում է միայն այն ապրանքը, որն անցել է ընկերության խիստ հսկողությունը՝ ապահովելով նրանց անձնական անվտանգությունը և մեքենայի երկարակեցությունը:

Բացի այդ, եթե դուք գնում եք բնօրինակ պահեստամասեր, Toyota-ն տրամադրում է ձեզ իր ֆիրմային երաշխիքը: Այն հաստատում է, որ մեքենան կաշխատի օպտիմալ կերպով: Toyota ընկերությունը չի տալիս ոչ մի երաշխիք կեղծված պահեստամասերի օգտագործման հետ կապված առաջացած խնդիրների վերաբերյալ:

 

Բնօրինակ և կեղծված պահեստամասերի համեմատություն

 

Կեղծված յուղի զտիչներ

  • Հաճախ շրջանցող փականը բացակայում է, այնպես որ, երբ զտիչը խցանվում է, յուղի մատակարարումը դեպի շարժիչ լիովին դադարեցվում է, և դա հանգեցնում է թանկարժեք վերանորոգման անհրաժեշտության:
  • Կեղծված յուղի զտիչը պատրաստված է անորակ թղթից և ավելի հաճախ է ենթարկվում խցանման, ինչը նշանակում է, որ յուղը չի անցնում անհրաժեշտ զտումը:
  • Զտիչի միջադիրը, որն առավել հաճախ պատրաստված է լինում ավելի էժան նյութերից, թույլ է տալիս յուղի արտահոսքը՝ ավելացնելով բռնկման վտանգը:
  • Ապացուցված է, որ կեղծված յուղի զտիչներն երկու անգամ ավելի արագ են խցանվում, քան բնօրինակ Toyota-ի զտիչները, և դրանց փոխարինումը կատարվում է ավելի հաճախ:

Բնօրինակ յուղի զտիչներ

  • Toyota-ի բնօրինակ յուղի ֆիլտրերը պատրաստված են բարձրորակ նյութերից և ենթարկվում են որակի խիստ հսկողության:
  • Յուղի զտիչն ունի մեծ մակերես և ամրացվում է հատուկ մշակված ամրակներով։
  • Նյութերի որակը և զտիչի կորպուսի և միջադիր մասերի դիզայնը մանրակրկիտ ստուգվում են, ինչը բացառում է յուղի արտահոսքի հնարավորությունը:

Կեղծված արգելակման կոճղակներ

 

Կեղծված արգելակման կոճղակները պատրաստված են զգալիորեն ցածր որակի նյութերից, ինչի պատճառով մեքենայի արգելակային ուժը նվազում է։ Կեղծված կոճղակները շփումային շերտի մաշելու դեմ ունեն ցածր դիմադցկություն, ինչը նվազեցնում է արգելակման արդյունավետությունը և կարող է անկանխատեսելին իրավիճակ ստեղծել ։ Կեղծված արգելակման կոճղակների հովացման խողովակները հաճախ չեն կարող ապահովել արգելակման համակարգի ջերմադիմացկունությունը այինքան լավ, որքան Toyota-ի բնօրինակ կոճղակները։


Բացի այդ, կեղծված կոճխակներն արագ են մաշվում, նրանք չեն կարող ապահովել արգելակման բարձր արգյունավետութուն և փչացնում են արգելակման սկավառակները՝ առաջացնում են թրթռում, արագ մաշվածություն և սկավառակների հաճախակի փոխարինման անհրաժեշտություն:

 

Բնօրինակ արգելակման կոճղակներ

Կոճղակները մեքենայի արգելակման համակարգի կարևարագույն բաղադրիչն են։ Այդ իսկ պատճառով Toyota-ն պարբերաբար փորձարկում է դրանք։

Կոճղակները պատրաստված են բարձր դիմադցկունություն ունեցող նյութից և համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին:

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ բնօրինակ Toyota-ի կոճղակներով արգելակման ճանապարհի երկարությունը 30%-ով ավելի կարճ է, քան կեղծված կոճղակներով։

 

Կեղծված օդի զտիչներ


Իհարկե, բոլոր զտիչները խցանվում են և պետք է փոխարինվեն, բայց կեղծված զտիչներն ունեն միայն մեկ շերտ զտիչ նյութից, ուստի դրանք խցանվում են երկու անգամ ավելի արագ, քան բնօրինակ Toyota-ի զտիչները:

Մեր փորձարկումները ցույց են տվել, որ կեղծված օդի զտիչներն արտաքին գործոնների նկատմամբ ունեն շատ ավելի ցածր դիմադրողականություն, քան բնօրինակները: Սա նշանակում է, որ նրանք 10 անգամ ավելի վատ են ապահովում մեքենայի շարժիչ ներթափանցող օդի մաքրությունը։

 

Toyota-ի բնօրինակ օդի զտիչներ

 

Toyota-ի բնօրինակ օդի զտիչը բաղկացած է զտման նյութի երեք շերտերից, ինչն ապահովում է ավտոմեքենայի երկարակեցությունը և թույլ է տալիս շարժիչին աշխատել ամբողջ հզորությամբ: Զտիչի ճշգրիտ չափերը բացառում են անցքերի ստեղծումը և փոքր մասնիկների ներթափանցումը, որոնք կարող են վնասել շարժիչը:

 

Չնայած վաճառքի կայքերում ներկայացված բարձիկների մեծ ընտրությանը՝ խորհուրդ ենք տալիս կատարել անվտանգության բարձիկների փոխարինումը միայն Toyota-ի լիազորված սպասարկման կենտրոններում։ Միայն այս դեպքում կարող եք վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում անվտանգության բարձիկները կաշխատեն:

 

Կեղծված անվտանգության բարձիկներ


Փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ վթարի ժամանակ կեղծված անվտանգության բարձիկները կարող են աշխատել ուշացումով կամ ընդհանրապես չբացվել, կամ վթարի պատճառ դառնալ՝ բացվելով, երբ դա անհրաժեշտ չէ: Դրանցից մի քանիսը կարող են նույնիսկ պայթել՝ ինչի հետևանքով մետաղական մանր մասնիկները կարող են դիպչել վարորդին ու ուղևորներին։

 

Կեղծված անվտանգության բարձիկները տարբերվում են բնօրինակներից իրենց ցածր գնով, կափարիչի գույնի կամ արտաքին տեսքի անհամապատասխանությամբ, վնասված ծայրակցատեղերով, և գործիքային վահանակի վրա նախազգուշացնող լույսի բացակայությամբ:

Toyota-ի բնօրինակ անվտանգության բարձիկներ

Անվտանգության բարձիկների ճիշտ աշխատանքի համար կարևոր է նյութերի որակը։ Բախման պահին Toyota-ի բնօրինակ անվտանգության բարձիկները բացվում են վայրկյանի 1/25: Անվտանգության բարձիկների բոլոր մալուխները, տարրերը, սենսորները և ձգանի մեխանիզմները պատրաստված են ամենաբարձր չափանիշներին համապատասխան նյութերից:

Կեղծում են ոչ միայն ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման պահեստամասերը, այլ նաև աքսեսուարները։ Վերջիններիս չեն համապատասխանում Toyota-ի բնօրինակ արտադրանքի բարձր որակի չափանիշներին և նաև կարող են վտանգի ենթարկել վարորդին ու ուղևորներին։

Կեղծված հատակի գորգեր

Կեղծված հատակի գորգերի չափերը չեն համապատասխանում ճիշտ չափերին և դրա պատճառով գորգերը կարող են ոտնակների տակ տեղաշարժվել և դժվարացնել արգելակումը:

Բնօրինակ հատակի գորգեր

Toyota-ի բնօրինակ հատակի գորգերը գերազանց համապատասխանում են յուրաքանչյուր մոդելի չափերին: Toyota-ի ֆիրմային բոլոր հատակի գորգերը (և՛ տեքստիլ, և՛ ռետինե) հիանալիորեն տեղադրվում են իրենց տեղերում և չեն սահում:

Կեղծված վառոցքի մոմեր


Կեղծված վառոցքի մոմերն արտաքնապես կարող են նման լինել բնօրինակ վառոցքի մոմերին, բայց պատռաստված են անորակ նյութերից: Օրինակ, վառոցքի մոմերի վրա նշագրման համարը վկայում է մոմի ջերմաստիճանի հատկությունների մասին: Մեր փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ կեղծված վառոցքի մոմերը հաճախ չեն դիմանում գովազդվող ջերմաստիճանին, ինչը վատագույն դեպքում առաջացնում է էլեկտրոդի հալեցում, ինչն էլ սեփականատիրոջը կարող է կանգնեցնել շատ լուրջ խնդիրների և մեծ ծափսերի առաջ:


Պղնձի էլեկտրոդի բացակայության դեպքում կեղծված վառոցքի մոմերի ջերմային հաղորդունակությունը շատ ավելի ցածր է, ինչը պոտենցիալ վնասակար է շարժիչի համար: Անորակ մեկուսիչը ի վիճակի չէ դիմակայել նորմալ գործարկման համար անհրաժեշտ բարձր լարմանը: Արդյունքում, լարման մակարդակն անբավարար է, շարժիչը կորցնում է իր հզորությունը, իսկ վառելիքի ծախսն ավելանում է: Կեղծված մոմերը հագեցված են ոչ պղնձե կենտրոնական էլեկտրոդով, ինչի պատճառով դրանք մաշվում են ավելի արագ, քան բնօրինակ մոմերը:

 

Toyota-ի բնօրինակ վառոցքի մոմեր


Վառոցքի մոմերը ունեն կարևոր դեր, որն ազդում է ավտոմեքենայի շարժիչի օպտիմալ ու հուսալի աշխատանքի վրա։ Toyota-ի բնօրինակ վառոցքի մոմերը համապատասխանում են թափքի տեխնիկական բնութագրերին:

Բարձր ջերմային հաղորդունակության համար բնօրինակ մոմերի կենտրոնական էլեկտրոդները պատրաստվում են պղնձից։ Նրանք անցնում են մի շարք փորձարկումներ և ապահովում են շարժիչի ճշգրիտ ու հուսալի աշխատանքը։

ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԳՆԵԼ TOYOTA-Ի ԲՆՕՐԻՆԱԿ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ:

 

  • Toyota-ի բոլոր պահեստամասերը պատրաստված է բարձրորակ նյութերից և հավաստագրված է ընկերության կողմից՝ նրանց վրա գործում է երաշխիք։

     

  • Դուք կարող եք 100% վստահ լինել, որ պահեստամասերը արտադրված են Toyota ընկերության բարձր չափանիշներին համապատասխան և լիովին համապատասխանում են մեքենային:
  • Toyota-ի բնօրինակ պահեստամասերի տեղադրումը կբարձրացնի ձեր մեքենայի վերավաճառքի արժեքը:

     

Եթե ​​ցանկանում եք ստանալ առավելագույն օգուտ ձեր մեքենայից և չանհանգստանալ Ձեր անվտանգության համար, ապա վերանորոգման միակ ճիշտ լուծումը կլինի ձեր Toyota-ի դիլերին այցելությունը` օրիգինալ պահեստամասերի համար: