Toyota-ի արտադրական համակարգ
Toyota-ի արտադրական համակարգ
TPS-ը հիմնված է երկու կոնցեպցիաների վրա՝ ջիդոկա և ՛՛ճիշտ ժամանակին՛՛: Ջիդոկա, ճապոնական տերմին է, որը կարող է թարգմանվել որպես «մարդու մասնակցությամբ ավտոմատացում», սա բոլոր խնդիրների արագ բացահայտելու և շտկելու մեթոդ է, որոնք կարող են դառնալ արտադրական խոտան : ՛՛Ճիշտ ժամանակին՛՛ կոնցեպտը վերաբերում է յուրաքանչյուր արտադրական գործընթացի բարելավմանը և կատարելագործմանը, որպեսզի արտադրվի միայն այն, ինչ պահանջվում է հաջորդ գործընթացի հաջորդականությամբ: Կիրառելով այս կոնցեպցիաները՝ մենք կարող ենք արագ և արդյունավետ կերպով արտադրել մեքենաներ՝ համապատասխանելով մեր բարձր որակի չափանիշներին և հաճախորդների անհատական պահանջներին:
TPS համակարգը մշակվել է 20-րդ դարի երկրորդ կեսին և երկար տարիների շարունակ անընդհատ կատարելագործվել է՝ բարձրացնելով մեր արտադրության արագությունն ու արդյունավետությունը: Ուրիշներն էլ են ճանաչել այս համակարգի արժեքը։ Մեր համակարգն ուսումնասիրվում և օգտագործվում է ամբողջ աշխարհում, ոչ միայն արտադրողների, այլ բոլոր տեսակի ձեռնարկությունների կողմից, որոնք ցանկանում են դարձնել իրենց աշխատանքն ավելի արդյունավետ:
Ջիդոկա
«Ճիշտ ժամանակին»
՛՛Ճիշտ ժամանակին՛՛ կոնցեպցիան նշանակում է արտադրության յուրաքանչյուր փուլում պատրաստել միայն այն, ինչ անհրաժեշտ է և երբ անհրաժեշտ է։ Դա նշանակում է թափոնների բացակայություն, կայուն որակ և հավասարաչափ արտադրական հոսք: Այն պահանջում է, որ արտադրական գիծը համալրված լինի բոլոր ճիշտ մասերով, ճիշտ հաջորդականությամբ, հենց այն պահին, երբ սկսվի արտադրությունը:
Քանի որ մասերը պարբերաբար սպառվում են, նոր պաշարները առաքվում են ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ, այնպես որ արտադրության գործընթացը չի ընդհատվում և չի դանդաղում: Կանբան համակարգը գտնվում է գործընթացի կենտրոնում, ինչն ապահովում է նոր պաշարների առաքվումը ճիշտ ժամանակին և նվազագույն պաշարի պահպանումը։