Toyota-ի ճանապարհը մեր պարզ շրջանակն է Toyota-ի առաջնորդող սկզբունքները կիրառելու և այնպիսի ընկերություն կառուցելու համար, որը մենք ցանկանում ենք լինել: Toyota-ի ճանապարհը սահմանում է այն հիմնարար արժեքներն ու բիզնես մեթոդները, որոնք պետք է կիրառեն մեր բոլոր աշխատակիցները իրենց ամենօրյա աշխատանքի բոլոր ասպեկտներում: Դա մեր կորպորատիվ մշակույթի հիմքն է:
Toyota-ի ճանապարհը
Բացահայտեք, թե ինչպես է ընկերության հիմքում դրված շարունակական կատարելագործումը:
Toyota-ի ճանապարհը մեր պարզ շրջանակն է Toyota-ի առաջնորդող սկզբունքները կիրառելու և այնպիսի ընկերություն կառուցելու համար, որը մենք ցանկանում ենք լինել: Toyota-ի ճանապարհը սահմանում է այն հիմնարար արժեքներն ու բիզնես մեթոդները, որոնք պետք է կիրառեն մեր բոլոր աշխատակիցները իրենց ամենօրյա աշխատանքի բոլոր ասպեկտներում: Դա մեր կորպորատիվ մշակույթի հիմքն է:
Մեր արժեքների և գործելաոճի սահմանումը
-
-
Մենք կշարունակենք զարգացնել Toyota-ի ճանապարհը, որպեսզի համաքայլ ընթանանք ժամանակի հետ և մնանք արդյունավետ և ակտուալ անընդհատ փոփոխվող ու զարգացող աշխարհում, այնպես որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զարգացման և կատարելագործման վրա: Toyota-ի ճանապարհը կառուցված է երկու սյուների վրա՝ շարունակական բարելավման վրա, որը ներաառում է ստեղծագործականություն, կատարելություն, պատճառի որոնում, և մարդկանց հանդեպ հարգանքի վրա , որը ներառում է հարգանք և թիմային աշխատանք։
Շարունակական բարելավում
Ստեղծագործականություն
Երբ մենք ընդունում ենք մարտահրավերը, մենք նաև պարտավորվում ենք յուրաքանչյուր մարտահրավերին մոտենանք ոչ միայն ստեղծագործական, այլև խիզախությամբ: Մենք աշխատում ենք երկարաժամկետ հայեցակարգ ստեղծելու և բոլոր խնդիրները լուծելու վրա՝ կիրառելով ստեղծագործ մոտեցում։
Kaizen (Կատարելություն)
Կայզենը շարունակական կատարելագործման էությունն է: Սա մտածելակերպ է, որը խրախուսում և հնարավորություն է տալիս բոլորին բացահայտել, թե որտեղ և ինչպես կարելի է կատարել նույնիսկ փոքր փոփոխություններ՝ օգուտ բերելով բիզնեսին, թիմին կամ անհատական գործունեությանը:
Genchi Genbutsu (Պատճառի որոնում)
Genchi Genbutsu-ն ընկերության արտադրության սկզբունքներից մեկն է, որը հիմնված է ճիշտ որոշում կայացնելու, համաձայնության գալու և դրված նպատակներին հասնելու վրա։
Հարգանք մարդկանց նկատմամբ
Հարգանք
Մեր գործընկերների և այլոց հետ մեր հարաբերություններում կարևոր է, որ բոլորը հարգված լինեն թե՛ իրենց ներդրման և թե՛ իրենց լինելու համար: Դա ներառում է նրանց գաղափարները և նրանց մշակութային և անձնական համոզմունքները: Հարգանքի շնորհիվ մենք ընդունում ենք մեր վրա անձնական պատասխանատվություն մեր կատարածի համար և ստեղծում ենք փոխադարձ վստահություն մեր շրջապատի հետ: Մեզ համար նաև կարևոր է ստեղծել բազմազան և կայուն աշխատուժ, որն արտացոլում է մեր շրջապատի հասարակությունը և մեր փոփոխվող հաճախորդների բազան:
Թիմային աշխատանք
Հաջողակ թիմային աշխատանքը հետևյալն է՝ բոլորը հասկանում են մեր նպատակները և միասին աշխատում ենք դրանց հասնելու համար: Թիմի յուրաքանչյուր անդամին հնարավորություն է տրվում ընկերության համար անել լավագույնը և կրել պատասխանատվություն արդյունքին հասնելու համար: Դա ճիշտ է մեր ողջ բիզնեսի համար՝ խորհրդի սենյակից մինչև արտադրական գիծ: Մենք ընդունում ենք, որ մեր աշխատողներն ունեն ամենամեծ արժեքը: Մենք ձգտում ենք տրամադրեն նրանց կայուն աշխատանք և Toyota Ճանապարհի միջոցով թույլ տալ իրենց, որպես անհատներ և հավատարիմ թիմի անդամներին զարգացնել իրենց հմտությունները, պարտականությունները և նվիրվածությունը: