Խորհուրդ ենք տալիս փոխել օդի զտիչները յուրաքանչյուր 15000 կմ-ից հետո, ահա թե ինչու.
Սրահի օդի զտիչ
Մաքուր օդ շնչելու զգացողությունից ավելի լավ ոչինչ չկա, հատկապես մեր քաղաքային կյանքում: Toyota-ի բնօրինակ սրահի օդի զտիչներով դուք կարող եք մշտապես վայելել մաքուր օդը; մեքենայի օդի զտիչները ֆիլտրում են օդից փոշին, գազերը և օդի այլ աղտոտիչներн։ Toyota-ի բնօրինակ պահեստամասերն երաշխավորում են Toyota-ի որակը:
01
Օդի զտիչները մաքրում է մեքենա մտնող օդի որակը աղտոտվածությունից, փոշուց, ծաղկափոշուց և կեղտից։
02
Նրանք թարմացնում են օդը՝ դարձնելով ձեր ճանապարհորդությունն ավելի հաճելի:
03
Նրանք օգնում են պահպանել ձեր մեքենայի օդորակման համակարգի աշխատանքը բոլոր եղանակային պայմաններում:
Զտիչի տեսակները
Դուք կարող եք ընտրել երկու տեսակներից մեկը՝ կախված ձեր պահանջներից.
Toyota-ի ստանդարտ սրահի օդի զտիչ
Պատրաստված
է բարձրորակ ոչ հյուսված կտորից՝ օդի զտիչը մաքրում է Toyota մեքենա մտնող օդի որակը
աղտոտվածությունից։
Toyota-ի ածխածնային սրահի օդի զտիչ
Զտիչը պատրաստված է ակտիվացված փայտածուխի շերտով բարձրորակ ոչ հյուսված կտորից, որը հեռացնում է 25%-ով ավելի շատ աղտոտիչներ, քան ստանդարտ ֆիլտրը, ներառյալ ալերգենները և արտանետվող գազերը:
Toyota-ի բնօրինակ սրահի օդի զտիչը բարելավում է ընդհանուր վարման հարմարավետությունը: