Ես ուզում եմ...

Կոնֆիգուրատորում նշված գները կանոնավոր են՝ առանց զեղչերի։ Դրանք նշված են եվրոյով և ներառում են՝ ավտոմեքենաների հատուկ հարկ, ԱԱՀ, Toyota Eurocare եռամյա շարժական փաթեթ և հինգ տարվա անսահմանափակ վազքի երաշխիք: Որպեսզի տեղեկանաք աքցիոն գների մասին, ծանոթացեք մեր հատուկ առաջարկներին կամ մեր կայքում հրապարակված պաշտոնական գնացուցակին, կամ դիմեք Toyota-ի լիազորված դիլերին:

Նշված թվերը ներկայացված են համեմատության նպատակով. համեմատեք վառելիքի սպառման և CO2-ի ցուցանիշները միայն նույն տեխնիկական ընթացակարգերով փորձարկված այլ մեքենաների հետ: Բոլոր մեքենաները հավաստագրված են Համաշխարհային ներդաշնակեցված թեթև տրանսպորտային միջոցների փորձարկման ընթացակարգի (WLTP) համաձայն: CO2-ի թվերը (և, հետևաբար, մեքենաների հարկը և առաջարկվող «ճանապարհին» գները) կարող են տարբերվել մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը տպագրված տեղեկատվությունից՝ հաշվարկման պաշտոնական եղանակի փոփոխության պատճառով:

 

Հզոր բնավորություն

Մեքենան զինված է 2,4 լիտր ծավալով, 150 DIN ձիաուժ հզորությամբ վերջին սերնդի տուրբոդիզելային շարժիչով, որը օժտում է մեքենան անգերազանցելի քարշող ուժով և դինամիկությունով, իսկ 166 DIN 2,7լ ծավալով բենզինային շարժիչը տարբերվում է անպահանջկոտությունով ու տնտեսությունով։

Լեգենդար հուսալիություն

Ամուր կախոցը, որը փորձարկվել է ճանապարհային և արտաճանապարհայինպայմաններում, ապահովում է հուսալի կցորդում բարդ  ռելիեֆի հետ, իսկ շրջանակի կառուցվածքը օգնում է հավասարաչափ բաշխել բեռնվածությունը ցանկացած տեսակի խոչընդոտների և մակերեսների վրայով վարելիս՝ թույլ տալով վստահորեն ճանապարհորդել ցանկացած երթուղիով:

 

Վստահ անցանելիություն

Գետնից 279 մմ բարձրությունը և հետևի դիֆերենցիալի հարկադրական բլոկավորումը թույլ են տալիս նվաճել ցանկացած բարդության ճանապարհներ և հարթել ձեր սեփական ճանապարհը նույնիսկ այնտեղ, որտեղ այն չկա:

FORTUNER-ի լուսանկարներ