1. New Cars
Ես ուզում եմ...

Ի՞նչ կցանկանայիք անել հաջորդը:

Hilux՝  հուսալի ուղեկից յուրաքանչյուր ճանապարհի վրա

Ավելի քան կես տարի ճ-ը անդուլորեն հասցնում է մարդկանց աշխարհի ամենահեռու տեղեր՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտներ։ Այս լեգենդար մեքենան դարձել է ավելի հզոր ու ավելի ամուր -ի նոր տարբերակով։ Նա թեստավորվել է ամենածայրահեղ պայմաններում, նա չգիտի պարտություն և դա արտացոլվում է մեքենայի անվան մեջ։ 1968 թվականից Hilux-ը աշխարհի ամենահզոր ճանապարհորդության պիկապն է։

Ավելի շատ ուժ, ավելի շատ ոլորող մոմենտ, ավելի զվարճալի

Ուր էլ որ լինի ձեր ճանապարհորդությունը, Hilux-ը ձեզ կտանի այնտեղ: Այս կուլտային շարքի նորույթը GR SPORT-ն է: Նրա հզոր 2,8 լիտրանոց դիզելային շարժիչն ապահովում է սահուն ընթացք, իսկ առջևի և հետևի միախողովակային ցնցող կլանիչների շնորհիվ GR SPORT-ն ապահովում է լավագույն կառավարումը Hilux-ի շարքում:

Բետոնե ջունգլի՞. Միշտ առանձնացեք

Իր անփոխզիջական արտաքին տեսքի շնորհիվ Hilux-ը թողնում է անվիճելի տպավորություն: Նրա մկանային դիրքը հաղորդում է ուժի զգացում, մինչդեռ ամուր առջևի և հետևի բամպերները և կոշտ կաղային մոլդինգները պաշտպանում են թափքը քաղաքային ջունգլիներում: Էլեգանտ և հզոր Hilux-ը գրավում է բոլորի հայացքները, որտեղ էլ որ դուք չճամփորդեք:

Ամուր, դիմացկուն, հուսալի։ Անկասկած

Քանի որ Hilux-ը փորձարկվել է աշխարհի ամենաէքստրեմալ միջավայրերում, դուք կարող եք լիովին վստահել նրա առասպելական ամրությանն ու հուսալիության: Իր գերամուր կառուցվածքի, 310 մմ գետնից բարձրությամբ, 700 մմ  ծանծաղուտի խորությամբ և անիվների բացառիկ շարժականությունով, Hilux-ը նախագծված և կառուցված է այնպես, ինչպես ոչ մի այլ պիկապ:

Բեռնատարողությունը՝ 3,5 տոննա։ Նա սար էլ կտեղաշարժի։

Վստահեք Hilux-ին: Բլրի մեկնարկի աջակցումը (HAC) ինչպես նաև Ակտիվ քարշման կառավարման համակարգը (A-TRC) ամեն անգամ ապահովում են սահուն մեկնարկում, մինչդեռ Hilux-ի հսկայական բեռնատարողության և քարշակման հզորությունները նշանակում են, որ դուք ստիպված չեք լինի որևէ իր թողնել: Որտեղ էլ որ լինեք և ինչով էլ որ զբաղվեք, իմացեք, որ Hilux-ի հետ դուք ապահով ձեռքերում եք:

Արտաքինից գերամուր, ներսից հարմարավետ

Արտաքինից Hilux-ը նույնքան գերամուր է, որքան երեվում է. պիկապը կարող եք վարել ցանկացած պայմաններում, որը նույնիսկ չի նկատում դժվար տեղանքները և դժվար աշխատանքային օրերը: Սակայն ներսում Hilux-ն առանձնանում է հարմարավետության բարձր մակարդակով և տեխնոլոգիաներով, որոնք ձեզ միշտ կապի մեջ կպահեն: Hilux-ը հոգ է տանում ձեր մասին, որպեսզի դուք կարողանաք հոգ տանել ձեր բիզնեսի մասին:

Պատրա՞ստ եք սկսել: Ընտրեք ձեր դասը և շարժիչը

Ընտրեք ձեր դասը

2

  • Hilux - Basic - Կրկնակի խցիկ

    Hilux Basic

    Կրկնակի խցիկ

    Ընտրել շարժիչը


    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • Hilux - High - Կրկնակի խցիկ

    Hilux High

    Կրկնակի խցիկ

    Ընտրել շարժիչը


    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4

Toyota T-Mate: Ձեզ հետ՝ ձեր ճանապարհորդությունն ավելի անվտանգ դարձնելու համար

Դասակարգի առաջատար անվտանգության գործառույթների համար Toyota Hilux-ը հագեցվել է T-Mate-ով՝ ձեր հուսալի վարորդական գործընկերոջով: Էլեկտրոնային օգնականների Toyota T-Mate համալիրը նախատեսված է ձեր երթևեկության անվտանգության ապահովման համար: Այս համակարգերը օգնում են պաշտպանել ոչ միայն ձեզ և ձեր ուղևորներին, այլև ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցներին: Այս ամենը Toyota-ի ճանապարհային անվտանգության առաքելության մի մասն է: Ստորևում ներկայացված ցանկը ցույց է տալիս կարևոր կետերը։ Բացահայտեք Toyota Hilus-ի համար T-Mate-ի ամբողջական բովանդակությունը մեքենայի կոնֆիգուրատորում:
  • Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգ (PCS)

    Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգը հայտնաբերում և խուսափում է այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումների վտանգից: Համակարգն տեսողական և ձայնային նախազգուշացում է տալիս, եթե կրճատվում է մինիմալ տարածությունը առջևից ընթացող մեքենայի կամ այլ խոչըդոտի միջև։ Եթե վարորդը չի արգելակում ժամանակին, համակարգն ավտոմատ կերպով ակտիվացնում է արգելակները, կանխելով կամ նվազեցնելով բախման ծանրությունը:

  • Խելացի Ադապտիվ Կրուիզ Կոնտրոլ (iACC)

    Ադապտիվ Կրուիզ Կոնտրոլն ավտոմատ կերպով կարգավորում է արագությունը՝ առջևի ավտոմեքենայի անվտանգ հեռավորությունը պահպանելու համար: Եթե այդ ավտոմեքենան դանդաղում է, Ձեր մեքենան դանդաղեցնում է արագությունը և, ի վերջո, համակարգը կգործադրի արգելակները և կակտիվացնի արգելակային լույսերը: Եթե ձեր մեքենան հագեցած է Ճանապարհային նշանների աջակցությամբ (RSA), ապա այս համակարգը նաև կճանաչի ճանապարհի արագության սահմանափակումները և կառաջարկի անհրաժեշտ ճշգրտումներ:

  • Երթևեկելի գոտուց ելքի նախազգուշացման համակարգ՝ ղեկի կառավարումով

    Երթևեկելի գոտուց ելքի նախազգուշացման համակարը զգում է, երբ ձեր ավտոմեքենան անգիտակցաբար դուրս է գալիս ձեր երթևեկելի գոտուց, ինչի մասին զգուշացնում է վարորդին ու նրբորեն հետ է ուղղորդում նրան:

  • Կցասայլի կայունության վերահսկում (TSC)

    Կցասայլի կայունության վերահսկումը ավտոմատ կերպով հայտնաբերում է կցասայլի չափազանց մեծ տատանումը և ընտրովի կերպով արգելակման ճնշում է գործադրում առանձին անիվների վրա և նվազեցնում է շարժիչի ոլորող մոմենտը՝ կցասայլը նորից հսկողության տակ առնելու համար: Սա երաշխավորում է կցասայլի կայունությունը՝ ապահովելով ավելի անվտանգ վարուն:

  • Համայնապատկերային մոնիտոր (PVM)

    Այս համակարգը միավորում է չորս տեսախցիկների պատկերները՝ ստեղծելով ձեր մեքենայի շրջակայքի գրեթե 360° տեսարանը, ինչը հեշտացնում է և անվտանգ է դարձնում կայանելը։

  • Էջքերի վրա օժանդակ վերահսկման DAC համակարգ

    Էջքերի վրա օժանդակ վերահսկման DAC համակարգը օգնում է վարորդին զառիվայրերով կտրուկ վայրէջք կատարելիս՝ պահպանելով կայուն արագություն և արգելակելով յուրաքանչյուր անիվն առանձին: Համակարգն աշխատում է ավտոմատ կերպով՝ ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու և փոխանցման ընտրված տիրույթին և արագացուցիչի ոտնակին համապատասխան արագությունը պահպանելու համար։ Սա թույլ է տալիս կատարել բարդ ու փխրուն մակերևույթների վայրէջքները անվտանգ և հեշտ:

  • Շտապ օգնության կանչ (E-CALL)

    Այս համակարգը թույլ է տալիս ուղևորներին սեղմելով մեկ կոճակ տեղեկացնել արտակարգ իրավիճակների ծառայությունները պատահարի մասին։ Վթարի կամ մեքենայի անվտանգության բարձիկների ակտիվացման դեպքում, համակարգը կակտիվանա ավտոմատ կերպով:

Hilux-ի լուսանկարներ