1. New Cars
  2. Technology
Ես ուզում եմ...
  • Ինտուիտիվ թվային գերազանցություն

    12.3-դյույմանոց Corolla Սեդանի թվային վահանակի էկրանը ունի բոլորովին նոր ծրագրային ապահովում և սարքավորում: Ամբողջովին նախագծված վարորդի համար՝ էլեգանտ թվային էկրանը կարող է միաժամանակ ցուցադրել մեծ քանակությամբ տվյալներ: Էկրանը նաև ճկուն է և կարող է անհատականացվել, կիրառելով չորս տարբեր թեմաներից մեկը՝ Casual, Smart, Sport և Tough: Վերջիններս առաջարկում են անհատականացման լրացուցիչ հնարավորություններ:

     

Ձեր տեղեկատվությունը, ձեր ճանապարհը

Corolla Սեդանի 12.3 դյույմանոց թվային կոմբինացված էկրանն առաջարկում է բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորություններ: Այն ցուցադրում է մեծ քանակությամբ տվյալներ՝ սկսած ընտրած մեդիայից մինչև հիմնական վարման տվյալներ․ Այն նաև ճկուն է, ինչը թույլ է տալիս կարգավորել էկրանը այնպես, ինչպես ցանկանում եք:

Երաժշտություն յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ

Երաժշտությունը, ինչպես նաև մեքենա վարելը, կարող է գրավել: Toyota-ի երկարամյա համագործակցությունը JBL-ի հետ զարմանալի արդյունքներ է տալիս, որոնք ստեղծում են արվեստի և գիտության կատարյալ համադրություն: Որպեսզի դուք կարողանաք վայելել յուրաքանչյուր նոտան, բոլոր բարձրախոսների դասավորությունը մանրակրկիտ մտածված է՝ բաց չթողնելով ձայնի դրամատիկությունն ու արտահայտիչությունը:

Միշտ լրիվ լիցքավորված

Ձեր սմարթֆոնը ձեր կյանքի անբաժանելի մասն է դարձել, և ձեր մեքենայի համակարգչին միանալուց հետո այն դառնում է Corolla-ի հարուստ թվային համակարգի անբաժանելի մասը: Անլար լիցքավորիչը միշտ պատրաստ է լինելու ծառաել ձեզ: