Toyota-յի մասին

Toyota-ն աշխահի ամենամեծ ավտոարտադրող ընկերություններից մեկն է, որը միայն 2006-ին 5 մայրցամաքներում վաճառել է 8.8 միլիոն օրինակ իր արտադրանքից: Աշխարհի ամենաշահութաբեր 500 հիմարկ-ձեռնարկությունների շարքում լավագույն տասնյակի մեջ Toyota-ն առաջնային դիրք է գրավում և հպարտ է դրանով, քանի որ գտնում է, որ դրան հասել է միայն նրանով, որ նվիրված աշխատում է իր հաճախորդի ճաշակը բավարարելու համար: Toyota-ն հիմնադրվել է մի շարք արժեքների և կանոնների հիման վրա, որոնք ձևավորվել են ընկերության կառուցողական տարիներին Ճապոնիայում:

Toyota-յի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից, երբ Սակիչի Տոյոդան ստեղծեց շարժիչով առաջին կտոր հյուսող մեքենան, որը հեղափոխություն էր երկրի տեքստիլ արդյունաբերության համար: 1918-ի հունվարին Սակիչին հիմնեց Տոյոդայի Հյուսող և Գործող ընկերությունը և իր որդու`Կիիչիրո Տոյոդայի օգնությամբ իրականացրեց իր կյանքի երազանքը` ստեղծեց ավտոմատ հյուսող մեքենա` դա 1924-թ. էր: Երկու տարի հետո նա հիմնեց Տոյոդայի Ավտոմատ Հյուսող Մեքենա ընկերությունը:

Իր հոր նման, Կիիչիրոն էլ նորարար էր և Եվրոպա ու ԱՄՆ իր այցելությունների ժամանակ 1920-ականներին նա խորապես հետաքրքրվեց ավտոարտադրությամբ: 100.000 ֆունտով, որ Սակիչի Տոյոդան ստացել էր իր ավտոմատ հյուսող մեքենայի համար` որպես գյուտ, Կիիչիրոն հիմնեց Toyota Motor Corporation-ը 1937-թ.-ին: Ջուլհակագործությունից դեպի ավտոարտադրություն` Toyota-յի փորձն ու արտադրողական սահմանները ավելի ընդլայնվեցին:

Our E-Privacy policy

We use cookies on our website to provide you with a better service.  If you are happy with this continue to use the website as normal, or find out how to manage cookies.