1. New Cars
Ես ուզում եմ...

Պատրա՞ստ եք կոֆիգուրացնել։

Ընտրեք դասը

3

  •  
    Land Cruiser Prado - Premium 2.8 - 5-դռնանի MVP (LWB)

    Land Cruiser Prado Premium 2.8

    5-դռնանի MVP (LWB)

    Ընտրեք շարժիչը


    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  •  
    Land Cruiser Prado - Business 4.0 - 5-դռնանի MVP (LWB)

    Land Cruiser Prado Business 4.0

    5-դռնանի MVP (LWB)

    Ընտրեք շարժիչը


    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • Ամենա նորաձև
    Land Cruiser Prado - Business+ 4.0 - 5-դռնանի MVP (LWB)

    Land Cruiser Prado Business+ 4.0

    5-դռնանի MVP (LWB)

    Ընտրեք շարժիչը


    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4

Ի՞նչ կցանկանայիք անել հաջորդը:

Նա լեգենդ է դարձել ի ծնե։ Նրան հնարավոր չէ կանգնեցնել

Այն պահից ի վեր, երբ առաջին սերունդը նվաճեց Ֆուջի լեռը 1951 թվականին, Land Cruiser-ը չի դադարել հիացնել հաճախորդներին ամբողջ աշխարհում՝ հասցնելով նրանց ցանկացած տեղ  և պատրաստակամությամբ ու հարմարավետ վերադարձնելով հետ: Այսօր նոր Land Cruiser-ը նույնպես տպավորիչ է, այժմ նա զինված է ավելի նորարարական տեխնոլոգիայով, զարմացնում է անվտանգության առանձնահատկություններով և ուժեղացված կատարողականությամբ՝ ցանկացած խոչընդոտ հեշտությամբ հաղթահարելու համար:

 

Ազատ ճանապարհորդեք ցանկացած վայր

Toyota-ի լեգենդար Land Cruiser-ը հիանալի կերպով համատեղում է ոճային րտաքին տեսքը և հուսալիությունը բացառիկ հարմարավետ ինտերիերի հետ, այնպես որ կարող եք ազատ ընտրել բացարձակապես ցանկացած երթուղի ձեզ համար:

Ուժ և իմաստ յուրաքանչյուր գծի մեջ

Նոր Land Cruiser-ը ամրացնում է իր հեղինակությունը նոր, ավելի ժամանակակից և ամուր թափքի դիզայնով: Յուրաքանչյուր գիծ ծառայում է որոշակի նպատակի: Մեքենայի առաջնամասի մեջտեղում նախագծվել է խորացում՝ ավելի լավ տեսանելիության համար; Լուսարձակները և ցանցի հովացուցիչ անցքերը տեղադրվել են ավելի բարձր՝ առավելագույն պաշտպանության համար: Փայլուն 19 դյույմանոց ալյումինե անվասկավառակները ստեղծում են դինամիկ պրոֆիլ, մինչդեռ վերափոխված հետևի լուսարձակներն այժմ ունեն լուսադիոդային արգելակային լույսեր:

 

Լիարժեք վերահսկողություն՝ ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար

Անկախ նրանից, թե դա բուքսիրում է, փոսերից խուսափում կամ վատ եղանակին պայմաններում վարում, Land Cruiser-ի Կինետիկական դինամիկ կախոցի համակարգը (KDSS-ը) օպտիմիզացնում է առջևի և հետևի կայունացուցիչների աշխատանքը՝ գերազանց վարման համար:

 

Պատրաստ է նվաճել ամենադժվար տեղանքները

Torsen Rear LSD հետևի բլոկավորման տեխնոլոգիան բարելավում է մեքենայի կայունությունը և կցորդումը անհարթ կամ սայթաքուն մակերեսների վրա: Շրջադարձի ժամանակ այն սահմանափակում է ձախ և աջ անիվների ոլորող մոմենտի տարբերությունը, որն առաջանում է շարժիչի արգելակման արդյունքում՝ դարձնելով մեքենան ավելի կայուն: Այժմ դուք կարող եք շատ ավելի վստահ ճանապարհորդել բազմաթիվ փոսերով կամ ձյունով պատված ճանապարհներով:

 

Անհամեմատելի որակ, որին կարող եք վստահել ցանկացած իրավիճակում

Land Cruiser-ի փորձարկման արդյունքները աշխարհի տարբեր ծայրերում ևս մեկ անգամ հաստատեցին նրա անհավանական հուսալիությունը։ Երբ խոսքը վերաբերում է չափազանց ամուր և ցանկացած տեսակի դեֆորմացիաների դիմացկուն թափքի կառուցվածքին, վարորդները միշտ կարող են վստահել մեքենայի տեխնիկական աջակցության բարձր մակարդակի համակարգներին: Այդ իսկ պատճառով դուք միշտ պատրաստ կլինեք նոր մարտահրավերների։

 

Ձեր բոլոր կարիքների լիարժեք բավարարում

Land Cruiser-ի ինտերիերն ապահովում է հարմարավետության և ֆունկցիոնալության կատարյալ համադրություն: Դուք կարող եք ինքնուրույն ընտրել մեքենայի կոնֆիգուրացիան, որը լավագույնս համապատասխանում է ձեզ:

 

Կապի լայն հնարավորություններ ճանապարհի վրա և դրա սահմաններից դուրս

Toyota Land Cruiser-ի առաջադեմ հնարավորությունների և կառավարման տեխնոլոգիայի շնորհիվ դուք միշտ կունենաք անհրաժեշտ սարքավորումներից օգտվելու հնարավորություն։
  • Տեխնոլոգիաների շարունակական զարգացում 9 դյույմանոց մուլտիմեդիա էկրանը ցուցադրում է պատկերներ մի քանի տեսախցիկներից, որոնք տեղադրված են մեքենայի տարբեր կողմերից, այնպես որ դուք միշտ կարող եք վերահսկել իրավիջակը: Multi-Terrain Monitor (MTM) համակարգը՝ ավտոմեքենայի տակ մոնիտորինգով և Multi-Terrain Select (MTS) համակարգով աշխատում են Կրուիզ Կոնտրոլի հետ միասին՝ օգնելով վարորդին հասնել նույնիսկ ամենադժվարամատչելի վայրեր:
  • Անվադողերի ճնշման մոնիտորինգի եզակի համակարգ Կոմբինացված հաշվիչի 4,2 դյույմանոց բազմատեղեկատվական TFT էկրանը վարորդներին տրամադրում է վարորդներին մեքենայի մասին համապարփակ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվական ժամանցային համակարգերի տվյալները: Մասնավորապես, դա վերաբերում է TPMS համակարգին, որը թույլ է տալիս էկրանի միջոցով վերահսկել յուրաքանչուր անվադողի ճնշումը:
  • Ընտրեք վարելու ռեժիմը նռավելագույն արդյունավետության համար Ընտրեք այն ռեժիմը, որը լավագույնս համապատասխանում է ձեր վարելու ոճին և/կամ ընթացիկ պայմաններին, որպեսզի ապահովեք շարժիչի, փոխանցման տուփի, ինչպես նաև ղեկի ուժեղարարի (EPS), փոփոխական հոսքի կառավարումի (VFC) և ադապտիվ փոփոխական կախոցի (AVS) ավտոմատ կառավարումը:

Toyota T-Mate։ Անվտանգ ճանապարհորդություններ

Land Cruiser 150-ը հագեցած է իր դասի լավագույն անվտանգության հատկանիշներով և T-Mate տեխնոլոգիայով՝ ձեր հուսալի օգնականը ճանապարհին: T-Mate-ը համակարգերի փաթեթ է, որը նախատեսված է բոլոր իրավիճակներում անվտանգությունն ու աջակցությունը բարելավելու համար՝ մայրուղու վրա, քաղաքում կամ կայանելիս։ Ստորևում ներկայացված են միայն հիմնական հատկանիշները. Land Cruiser 150-ի T-Mate տարբերակների ամբողջական ցանկը կարելի է գտնել մեքենայի կոնֆիգուրատորում:
  • Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգ (PCS)

    Բախումների կանխարգելման Pre-Collision System համակարգը հայտնաբերում և խուսափում է այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումների վտանգից: Համակարգն տեսողական և ձայնային նախազգուշացում է տալիս, եթե կրճատվում է մինիմալ տարածությունը առջևից ընթացող մեքենայի կամ այլ խոչըդոտի միջև։

  • Ադապտիվ Կրուիզ կոնտրոլ (ACC)

    Այս համակարգը ավտոմատ կերպով կարգավորում է արագությունը, որպեսզի պահպանվի նույն տողում ձեր և առջևի մեքենայի միջև համապատասխան հեռավորությունը: Եթե այս հեռավորությունը նվազում է, համակարգը դանդաղեցնում է արագությունը, ապա միացնում արգելակները և արգելակային լույսերը: Եթե ձեր մեքենան հագեցած է RSA համակարգով, ապա այս համակարգը նաև կճանաչի ձեր երթուղու արագության սահմանափակումները և կառաջարկի անհրաժեշտ ուղղում:

  • Ճանապարհային նշանների հիշեցման համակարգ (RSA)

    RSA-ն վերահսկում է առջևում գտնվող երթևեկության նշանները՝ ցուցադրելով օգտակար տեղեկություններ ձեր էկրանին։ Օրինակ, ինչպիսիք են ընթացիկ արագության սահմանաչափը կամ շրջանցելու արգելքը : Բացի այդ, համակարգը տեսողական ազդանշան է տալիս վարորդին, եթե նա չի հետևում ճանապարհային նշաններին:

  • «Կույր կետի» մոնիտոր (BSM)

    Մեր «Կույր կետի» մոնիտորը զգուշացնում է վարորդին ցանկացած տրանսպորտային միջոցի մասին, որը նա հնարավոր է, որ չի կարող տեսնել կողային հայելիներում: Հմակարգը հատկապես օգտակար է շրջանցելու ժամանակ։

  • Հետևի խաչաձև երթևեկության ազդանշան՝ ավտոմատ արգելակմամբ (RCTAB)

    Կայանատեղից հետընթաց դուրս գալիս այս համակարգը կհայտնաբերի ձախից կամ աջից մոտեցող ցանկացած տրանսպորտային միջոցները և կզգուշացնի ձեզ դրանց մասին։ Համակարգը ինքնուրույն կկիրառի արգելակները, որպեսզի օգնի խուսափել բախումից:

  • Համայնապատկերային մոնիտոր (PVM)

    Այս համակարգը միավորում է չորս տեսախցիկների պատկերները՝ ստեղծելով ձեր մեքենայի շրջակայքի գրեթե 360° տեսարանը, ինչը հեշտացնում է և անվտանգ է դարձնում կայանելը։

Land Cruiser 150-ի լուսանկարներ