Անցնել Գլխավոր Բովանդակությանը (Սեղմեք Enter)
loading content

Please configure price tile

Բացահայտեք ստանդարտ փաթեթ ներառված գործառույթները

Ստեղծվել է ցանկացած ճամփորդության համար։

  • Մեքենա վարելը դարձել է հեշտ

    Սեփականատերն իր Toyota Corolla-ի ղեկին

    Corolla-ն տեղավորում է ձեզ վարորդական փորձի կենտրոնում

  • Անվտանգությունն առաջին հերթին

    Սեփականատերը անցնում է իր Toyota Corolla-ի կողքով

    Անվտանգության առանձնահատկություններ, որոնք նախատեսված են ձեզ և ճանապարհային այլ օգտվողներին պաշտպանելու համար

  • Կռուիզ հարմարավետության մեջ

    Toyota Corolla-ի ղեկը և մուլտիմեդիա սենսորային էկրանը

    Գեղեցիկ սարքավորված և ընդարձակ ինտերիերն առաջարկում է հարմարավետություն և ոճ

  • Հարթ, արձագանքող ուժային ագրեգատներ

    Toyota Corolla-ն շարժվում է քաղաքում ցերեկային ժամերին

    Կատարյալ արտադրողականություն՝ առանց ջանքերի

  • Կապակցված վարում

    Toyota Corolla-ի մուլտիմեդիա սենսորային էկրանը ցուցադրում է Apple CarPlay-ը

    Հեռախոսի անխափան ինտեգրման համար օգտագործեք Toyota Smart Connect+-ը

  • Դինամիկություն յուրաքանչյուր դետալում

    Սեփականատերը քայլում է դեպի իր Toyota Corolla

    Շրջահոսուն ուրվագծերը համատեղում են Toyota-ի մրցարշավային ժառանգությունը անհերքելի նրբաճաշակության հետ

  • Կառավարում ձեր հեռախոսից

    Սմարթֆոն՝ MyToyota հավելվածով

    MyToyota հավելվածի շնորհիվ դուք միշտ կապի մեջ կլինեք ձեր մեքենայի հետ

Read timed out

POST https://dxp-webcarconfig.toyota-europe.com/v1/grade-selector/am/hy?modelId=65bfd91d-f2a8-4cbb-bdbc-3834b400492a

Դիզայն

Կյանքի մոդերնիզացում

Corolla-ն գերժամանակակից տեխնոլոգիայի էլեգանտ արտահայտություն է: Արդյունավետ և ընդարձակ, այն գերազանցում է սպասելիքները գործնականության հարցում: Սակայն Corolla-ն նաև տարբերվում է ժամանակակից դիզայնով և սահուն կատարմամբ:

Արտաքին դիզայն
  1. Դինամիկություն յուրաքանչյուր դետալում
    1. Toyota Corolla Sedan-ը կայանեած է տան մոտ
      Դինամիկություն յուրաքանչյուր դետալում
      Նոր Corolla-ն համատեղում է հզորությունն ու բարձր տեխնոլոգիաները: Նրա աերոդինամիկ ուրվագիծը հավերժական է, իսկ անհատական ​​դետալներն ու վարպետությունը լիովին համապատասխանում են վերջին չափանիշներին: Ցույց տվեք ձեր գերազանցությունը հատուկ GR SPORT փաթեթի միջոցով, որը մարմնավորում է Toyota-ի մրցարշավային ոգին:
    2. Նախագծված է էլեգանտության համար

      Դինամիկ դիզայնով և գեղեցիկ սարքավորված Corolla-ն հագեցած է ոճային մանրուքներով:

      Սեփականատերը անցնում է նրանց Toyota Corolla-ի կողքով Սեփականատերը հանգստանում է իր Toyota Corolla-ի հետ
    3. Toyota Corolla-ի սեփականատերն իր մեքենայով
      Հզոր ներկայություն
      Corolla Sedan-ի էլեգանտ և ժամանակակից գեղագիտության գլխավոր տարրը՝ հովացուցչի ցանցի էֆեկտավոր դիզայն է, որը ընդգծում է մեքենայի ցածր, մկանային համամասնությունները:
    4. Toyota Corolla-ի մուլտիմեդիա սենսորային էկրան
  2. Ինտերիերի հարմարավետություն
    1. Toyota Corolla-ի ժամանակակից ինտերիերը և մուլտիմեդիա սենսորային էկրանը
      Տեխնոլոգիայի և ոճի կատարյալ համադրություն
      Corolla-ն առաջարկում է ձեզ հարմարավետության ամենաբարձր մակարդակը և առավելագույն կիրառելիությունը ինտուիտիվ տեխնոլոգիայի միջոցով: Հանգստացնող և ներդաշնակ միջավայր՝ նրբաճաշակ լուսավորությամբ և խելացիորեն ինտեգրված բազմաֆունկցիոնալ էկրաններով, ինչպես նաև հատուկ պահեստային խցիկներով և երկու գոտի կլիմայի կառավարմամբ:
    2. Տեղավորվեք ավելի հարմարորեն և հանգստացեք

      Նորաձև և աջակցող Corolla-ի էրգոնոմիկ նստատեղերը հարմարավետ են նույնիսկ ամենաերկար ճանապարհորդությունների ժամանակ:

      Toyota Corolla-ի ինտերիերի մանրամասները Սեփականատերը վայելում է Toyota Corolla-ի էրգոնոմիկ նստատեղերը
    3. Corolla-ի ոճային GR SPORT նստատեղերը
      Ոգեշնչված է ավտոսպորտով
      Մեքենայի ինտերիերը համալրված է GR SPORT սպորտային նստատեղերով՝ առաջադեմ կողային հենարանով, ընկերության լոգոտիպով ինտեգրված գլխակալներով և գույների լայն գունապնակով, որը ոգեշնչված է Toyota-ի մրցարշավային ժառանգությունից:

Տեխնոլոգիա

Ձեր թվային կյանքը շարժման մեջ

Corolla-ն հագեցած է առանձնահատկություններով, որոնք կօգնեն ձեզ լինել մեկ քայլ առաջ բոլորից՝ ակնթարթային միացում, անլար լիցքավորում և Apple CarPlay-ի և Android Auto-ի համատեղելիություն: Պարբերաբար եթերային թարմացումների շնորհիվ Corolla-ն թույլ կտա ձեզ տեղեկանալ վերջին իրադարձություններին։

Տեխնոլոգիա
  1. Թվային կոմբիմետր
    1. Ինտուիտիվ թվային գերազանցություն
      Առաջարկելով բազմաթիվ հետաքրքիր ֆունկցիոնալություններ՝ թվային կոմբիմետրը ցուցադրում է ամեն ինչ՝ սկսած ընտրված մեդիայից մինչև վարման կարևոր տվյալներ: Հեշտ կարդացվող է և տեղադրված է հենց ձեր աչքի գծի տակ, ինչը շատ հարմար է և չի շեղում ձեզ մեքենա վարելու ընթացքում։
    2. Toyota Corolla-ի ղեկանիվը և թվային կոմբիմետրը
      XXXXXXXXX
      Xxxxxxxx xxxxxxxxx xxxxxxxxxx xxxxxxxx xxxxx xxxxx xxxxxx xxxxxx xxxx xxx xxxxxx
    3. Apple CarPlay-ը ցուցադրվում է Corolla-ի մուլտիմեդիա սենսորային էկրանին
  2. Մուլտիմեդիա
    1. Սեփականատերն օգտագործում է Toyota Corolla-ի մուլտիմեդիա սենսորային էկրանը
      Վերահսկողություն առանց ջանքերի
      Փորձարկեք անխափան թվային միացում Corolla-ի 10,5 դյույմանոց մուլտիմեդիա էկրանով: Պայծառ և արձագանքող, Apple CarPlay-ի և Android Auto-ի ամբողջական համատեղելիությամբ, այն արագ և հեշտ է դարձնում ձեր սիրելի հավելվածների մուտքը:
    2. Նավիգացիա և Apple CarPlay

      Խնայեք ժամանակ և վառելիք՝ երթուղու ճշգրիտ ուղղորդմամբ՝ Corolla-ի նավիգացիոն համակարգի միջոցով: Մուտքագրեք ձեր նպատակակետը՝ օգտագործելով սենսորային էկրան կամ ձայնային հրահանգ: Այնուհետև Ձեր ընտրած երթուղին կցուցադրվի էկրանին:

    3. Ձայնի ճանաչում և հաղորդագրությունների փոխանակում

      Շարժման ընթացքում կապի մեջ մնալը հեշտ է: Օգտագործեք Corolla-ի ձայնային հրահանգների և հաղորդագրությունների փոխանցման գործառույթը՝ արագ նոր հաղորդագրություններ և պատասխաններ ուղարկելու համար, կամ խնայեք ձեր ժամանակը, օգտագործելով շաբլոնային պատասխաններից մեկը:

    4. Սեփականատերն իր Toyota Corolla-ով
  3. MyToyota հավելված
    1. Սեփականատերն իր Toyota Corolla-ով
      Կառավարում ձեր հեռախոսից
      Երբ շատ զբաղված եք և անընդհատ շարժման մեջ եք, կարևոր է, որ այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, միշտ լինի ձեռքի տակ : Այս հարցում ձեզ կօգնի MyToyota սմարթֆոնի հավելվածը։ Դուք կարող եք կառավարել օդորակումը և սրահի ջեռուցումը ցանկացած վայրից։ Դուք նաև կարող եք արագ գտնել ձեր կայանված մեքենան, անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում:
    2. Խելացի թվային բանալի

      Ձեր սմարթֆոնը Smart Digital Key-ի միջոցով դառնում է ձեր մեքենայի բանալին: Այն կարող է համօգտագործվել մինչև չորս այլ անձանց հետ։ Դուք կարող եք բացել ձեր Corolla-ի դուրը և անվտանգ գործարկել շարժիչը պարզապես դնելով բանալին գրպանը կամ պայուսակի մեջ։

      Սմարթֆոն, որն աշխատում է MyToyota հավելվածով Toyota Corolla-ի մուլտիմեդիա էկրանը նավիգացիոն ռեժիմում
  • ՀԻԲՐԻԴ 140 e-CVT

    ՈՒժային սարք
    Հիբրիդ
    Հզորություն
    103 կՎտ @ պր
    Վառելիքի սպառում WLTP
    4,4-4,8 լ/100կմ
    CO2 արտանետումներ
    99-109
    Արագացում 0-100կմ/ժ
    9,3 վայրկյան
  • 1.6լ ICE բենզին 6-աստիճան մեխանիկական փ/տ

    ՈՒժային սարք
    Բենզին
    Հզորություն
    92 կՎտ @ 6600 պր
    Վառելիքի սպառում WLTP
    5,9-6,2 լ/100կմ
    CO2 արտանետումներ
    132-139
    Արագացում 0-100կմ/ժ
    0-100կմ/ժ 12,1 վայրկյանում

Հաճույք վարումից

Խելացի հիբրիդային շարժիչ

Corolla-ն հիմնված է Toyota-ի նորարարության և տեխնիկական գերազանցության հարուստ ժառանգության վրա, ապահովելով անզուգական հաճույք վարումից և արդյունավետ վարորդական փորձ: Մեքենան արձագանքող է քաղաքում, ինչպես նաև կատարելագործված է երկար մայրուղիներով երթևեկության ժամանակ։

Հաճույք վարումից
  1. Հիբրիդային ուժային սարք
    1. Հիբրիդային գերազանցություն
      Corolla-ն համալրված է հինգերորդ սերնդի ամենաառաջադեմ հիբրիդային էլեկտրական համակարգով:Առաջին հայացքից այս մեքենան չի տարբերվում սովորական մեքենայից, սակայն ապահովում է բարձր կատարողականության և վառելիքի նվազեցված սպառման հիանալի համադրություն:
    2. Էլեկտրամոբիլի ռեժիմ առանց հոգսերի
      Փափուկ և հաճելի ընթացքի համար հիբրիդները միավորում են հզոր բենզինային շարժիչը սահուն էլեկտրական շարժիչի հետ: Եվ քանի որ Toyota-ի հիբրիդները լիցքավորվում են ինքնուրույն, դրանք հոսանքին միանալու կարիք չունեն: Պարզապես լիցքավորեք մեքենան բենզալցակայանում, ինչպես սովորաբար անում եք։
    3. Վարեք մեքենան ավելի խելացի Hybrid Coaching-ի միջոցով

      Սովորեք վարել ավելի արդյունավետ Corolla-ի ինտեգրված Hybrid Coaching ֆունկցիայի միջոցով՝ առավելագույնի հասցնելով վառելիքի արդյունավետությունը և միաժամանակ վայելելով ամեն պահը: Իսկ Toyota-ի Full Hybrid Insurance-ով դուք կվաստակեք պարգևներ անցած յուրաքանչյուր էլեկտրական մղոնի համար:

      Toyota Corolla-ի սեփականատերը ղեկին Toyota Corolla-ն սահում է քաղաքում
    4. Toyota Corolla-ն կատարում է  շրջադարձ
  2. Կառավարում և հարմարավետություն
    1. Սեփականատերն իր Toyota Corolla-ի ղեկին
      Հարմարավետ և վերահսկելի
      Corolla-ի հաճելի վարումը և կատարելագործված կառավարումը բարելավում են յուրաքանչյուր ճանապարհորդություն։ Corolla-ի կոշտ թափքի կառուցվածքի շնորհիվ ցանկացած տեսակի ճանապարհը դարնում է հարմարավետ, հուսալի և լիակատար վերահսկվող։
    2. Կատարելագործված հարմարավետություն և ավելի լավ կառավարում

      Վայելեք Corolla-ի հարմարավետության բարձր մակարդակը: Հարմարավետության բարձր մակարդակը յուրաքանչյուր ճանապարհորդություն՝ երկար թե կարճ, դարձնում է ավելի հանգիստ և ավելի քիչ հոգնեցնող, այնպես որ դուք միշտ կհասնեք ձեր նպատակակետին էներգիայով լի:

      Սեփականատերը վարում է իր Toyota Corolla-ն Toyota Corolla-ն անցնում է քաղաքով
    3. Կարգավորված կախոց և ցածր ծանրության կենտրոն

      Վայելեք Corolla-ի առանց ջանքերի կառավարումը օպտիմիզացված ծանրության կենտրոնի և կախոցի հավասարակշռված կարգավորման շնորհիվ: Corolla-ի կախոցը ստեղծված է այնպես, որ բարձրացնի վարորդի վստահությունը, երաշխավորի բարձրակարգ կառավարումը և հարմարավետությունը:

      Toyota Corolla-ն սպասում է անցման մոտ Toyota Corolla-ն անցնում է պատմական շենքերի կողքով

Անվտանգություն

Անվտանգ ճանապարհորդություններ

Corolla-ն համալրված է դասի լավագույն անվտանգության գործառույթներով և T-Mate տեխնոլոգիայով, որոնք ապահովում են հուսալիություն ճանապարհին: T-Mate-ը համակարգերի մի շարք է, որոնք նախատեսված են անվտանգության բարձրացման և բոլոր իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու համար՝ մայրուղու վրա, քաղաքում կամ կայանման ժամանակ:

Անվտանգություն
  1. Toyota Safety Sense Անվտանգության համակարգ
    1. Toyota Corolla-ն անցումի մոտ
      T-Mate
      Toyota T-Mate-ը համակարգերի շարք է, որը նախատեսված է վարորդին աջակցելու և երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար՝ անկախ նրանից՝ կատարում եք կայանում, թե վարում եք մայրուղում կամ քաղաքում: T-Mate-ը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք ապահով ձեռքերում: Այս համակարգերը օգնում են պաշտպանել ոչ միայն ձեզ և ձեր ուղևորներին, այլև ճանապարհային այլ օգտվողներին: Այս ամենը ճանապարհային անվտանգությանն ուղղված Toyota-ի հանձնառության և ճանապարհատրանսպորտային պատահարները անցյալում դարձնելու մեր առաքելության մի մասն է:
    2. Բախման նախազգուշացման համակարգ (PCS)
      Մեր բախման նախազգուշացման համակարգը հայտնաբերում և օգնում է խուսափել այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ հնարավոր բախումներից: Այն նախազգուշացնում է վարորդին ձայնային և տեսողական ազդանշաններով, ինչպես նաև ակտիվացնում է արգելակման աջակցության համակարգը։ Եթե վարորդը չի արգելակում ժամանակին, բախումը կանխելու կամ նվազեցնելու համար արգելակները կակտիվանան ավտոմատ կերպով:
    3. Անվտանգ ելքի համակարգ (SEA)
      Այս համակարգը օգտագործում է կույր գոտիների մոնիտորինգի տեխնոլոգիա՝ օգնելով խուսափել մոտեցող մեքենայի կամ հեծանիվի հետ բախումից, երբ բացում եք մեքենայի դուռը։ Երբ համակարգը հայտնաբերում է վտանգ, արտաքին հայելիներում և բազմատեղեկատվական էկրանում միացվում են լույսային ցուցիչները, և տրվում է ձայնային ազդանշան:
    4. Toyota Safety Sense-ի անլար թարմացումներ
      OTA ծրագրային ապահովման թարմացումները ապահովում են, որ Toyota Safety Sense-ը (TSS) կհամապատասխանի թարմացումների վերջին գործառույթներին և բարելավումներին։
    5. Վարորդը բացում է իր Toyota Corolla-ի դուռը
  2. Ավտոկայանման աջակցություն
    1. Հեծանվորդը անցնում է Toyota Corolla-ի կողքով
      Մենք հոգ կտանենք ձեր մասին
      Toyota Corolla-ն զինված է տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են ձեր և ճանապարհային այլ օգտվողների անվտանգությունը՝ մշտապես վերահսկելով ճանապարհի իրավիճակը և զգուշացնելով ձեզ հնարավոր ռիսկերի մասին:
    2. DMS տեսախցիկ վարորդի մոնիտորինգի համար
      Այս համակարգը զինված է տեսախցիկով, որը տեղադրված է ղեկի վերևում՝ վարորդի կարգավիճակը վերահսկելու համար: Եէթե համակարգը հայտնաբերում է աննորմալ գործողություն կամ կարգավիճակ, ինչպիսին է օրինակ հոգնածությունը, այն տալիս է հրահանգ: Այս տվյալներն օգտագործվում են EDSS համակարգի արդյունավետությունը բարելավելու համար։
    3. Բարելավված Advanced Park Remote Control կայանման համակարգ (հեռակառավարում)
      Այս համակարգը թույլ է տալիս վարորդին սմարթֆոնից վերահսկել կայանման գործընթացը, գտնվելով մեքենայից դուրս։ Պարզ և հեշտ , համակարգն ապահովում է կայանման ցանկացած մանևրի կատարյալ կատարում: Ավելին, լրացուցիչ անվտանգությունն ապահովելու համար մեքենան անմիջապես կանգ է առնում, եթե վարորդը հանի իր մատը սմարթֆոնի էկրանից։

Հաճախակի տրվող հարցեր

Էլեկտրականացված էներգիա. ձեր հարցերի պատասխանները

Toyota-ն ունի ավելի քան 25 տարվա ն փորձ նորարարական հիբրիդային էլեկտրական մեքենաների ոլորտում: Հիբրիդները միավորում են էլեկտրական շարժիչը և հզոր բենզինային շարժիչները՝ ապահովելով բարձր արդյունավետություն և հարմարավետություն:

Հիբրիդային մեքենաներն անխափան հոսանքափոխվում են ներքին այրման շարժիչից էլեկտրական էներգիայի ռեժիմ և հակառակը, մինչդեռ հիբրիդային էլեկտրական մեքենաներն օգտագործում են էներգիայի երկու աղբյուր՝ բենզինային շարժիչ և էլեկտրական շարժիչ:

Հիբրիդները կարող են օգտագործել էլեկտրական էներգիան մեքենան տեղից շարժելու և նույնիսկ մինչև 50 կմ/ժ արագությամբ շարժվելու համար: Քանի որ Toyota հիբրիդների մեծ մասը ինքնալիցքավորվում են, շարժիչի ավելցուկային հզորությունը լիցքավորում է մարտկոցը, երբ այն լիցքաթափվում է:

Հիբրիդները համալրված են ինքնալիցքավորվող մարտկոցի տեխնոլոգիայով: Դրանք հայտնի են որպես «Հիբրիդ-էլեկտրական» մեքենաներ, քանի որ ունեն էներգիայի երկու աղբյուր։ Սա նշանակում է, որ ի տարբերություն մաքուր էլեկտրական մեքենաների և Plug-in Հիբրիդների, կարիք չկա միացնել դրանք հոսանքին՝ մարտկոցները լիցքավորելու համար:

Toyota-ի նորարարական մարտկոցների տեխնոլոգիան, որն օգտագործվում է հիբրիդներում, նախատեսված է մեքենայի օգտագործվելու ողջ ժամանակամիջոցը։ Սկզբունքորեն, որոշ մեխանիկական բաղադրիչներ, ինչպիսիք են կցորդիչը, ալտերնատորը և մեկնարկիչը, ամբողջությամբ հանվում են, ինչը հետագայում նվազեցնում է անսպասելի ծախսերի ռիսկը: Բացի այդ, մեքենայի բոլոր հիբրիդային բաղադրիչները, ներառյալ հիբրիդային մարտկոցը,  ապահովված են մինչև 5 տարի կամ 100,000 կմ  համապարփակ երաշխիքով* :
*Կախված նրանից, թե որն առաջինը կլրանա:

 

Գոյություն ունեն հիբրիդային էլեկտրական մեքենաների երեք տեսակ՝ մեղմ հիբրիդային մեքենաներ, լրիվ հիբրիդներ և պլագին հիբրիդներ: Մեղմ հիբրիդային մեքենաներն օգտագործում են էլեկտրական շարժիչներ միայն արագացման և շարժման ժամանակ  շարժիչին աջակցելու համար, քանի որ էլեկտրական շարժիչը չի կարող ինքնուրույն սնուցել մեքենան: Երբ նստած եք լրիվ կամ ինքնալիցքավորվող Toyota հիբրիդի ղեկին, կարող եք վարել քաղաքում ամբողջովին էլեկտրական ռեժիմով՝ մինչև 80% և սովորական ռեժիմով մինչև 50 կմ/ժ։ Փլագ-ին հիբրիդներն աշխատում են նույնպես, ինչպես հիբրիդները, բայց հագեցված են ավելի բարձր հզորության մարտկոցով՝ էլեկտրական արդյունավետությունը բարձրացնելու համար: