1. New Cars
Ես ուզում եմ...

Նոր Corolla սեդան՝ նույն ռիթմով, ինչ ձեր կյանքը

Հիբրիդային առաջադեմ տեխնոլոգիայի նախագծման և կիրառման շնորհիվ, նոր Toyota Corolla սեդանը թույլ կտա ձեզ զգալ բոլորովին նոր զգացմունքներ վարելիս։ Թվային կապի ընտրանքների լայն հնարավորությունների շնորհիվ մեքենա վարելը դառնում է պարզ, գրավիչ ու ավելի անվտանգ:

Ի՞նչ կցանկանայիք անել հաջորդը:

Նոր թեթևաձույլ անվասկավառակներ
Նոր հովացուցիչի պաշտպանիչ ցանց
Լուսադիոդային լուսարձակներ
Նրբագեղ և դինամիկ

Նոր թեթևաձույլ անվասկավառակներ

Նոր թեթևաձույլ ալյումինե անվասկավառակների դինամիկակակն դիզայնը և կատարյալ արտաքին տեսքը իրենց մեջ մարմնավորում են ձեր մեքենայի ժամանակակից տեխնոլոգիական ոճը:

Նոր հովացուցիչի պաշտպանիչ ցանց

Նոր Corolla սեդանի հիմնական առանձնահատկությունն է էլեգանտ և աներևակայելի ամուր ցանցը, որն էլ ավելի է ընդգծում մեքենայի մկանուտ համամասնությունները:

Լուսադիոդային լուսարձակներ

Նախագծված լինելով գիշերային ժամերին անվտանգ վարելու համար, այս լուսադիոդային լուսարձակները բավականաչափ հզոր են և միաժամանակ՝ չափազանց էներգաարդյունավետ:

Նրբագեղ և դինամիկ

Corolla սեդանի թափքը աչքի է ընկնում նուրբ, սլացիկ գծերով, մինչդեռ նրա շրջահոսուն ուրվագիծը և առաջնամասի մկանուտ պատկերն ուժի անվիճելի զգացում են տալիս նրան:

Դինամիկություն յուրաքանչյուր մանրուքի մեջ

Նոր Corolla սեդանը համատեղում է հզորությունն ու բարձր տեխնոլոգիաները: Նրդ աերոդինամիկ ուրվագիծը հավերժական է, իսկ առանձին մասերը և դրանց պատրաստման որակը լիովին համապատասխանում են նորագույն չափանիշներին: Ցույց տվեք ձեր գերակայությունը հատուկ GR SPORT փաթեթով, որը մարմնավորում է Toyota-ի մրցարշավային ոգին:

Նստատեղերի նոր երեսպատում
Լուսավորություն
Հարմարավետ սրահ
GR SPORT մեկնարկի կոճակ

Նստատեղերի նոր երեսպատում

Խորը, հագեցած երանգներից և տպավորիչ 3D էֆեկտներից մինչև ավելի բաց երանգներ, որոնք ընդգծում են Corolla-ի բնածին նրբագեղությունը: Դուք միշտ կկարաղանաք ընտրել ձեր ոճին համապատասխան տարբերակ։

Լուսավորություն

Նրբենի ներքին լուսավորությունը դարձնում է Corolla-ի սրահի մթնոլորտն ավելի հանգստավետ՝ մայրամուտից հետո հագեցնելով այն զովաշունչ փայլով:

Հարմարավետ սրահ

Corolla սեդանի էրգոնոմիկ նստատեղերի շնորհիվ դուք միշտ բացարձակ հարմարավետ կզգաք ձեզ, քանի որ նրանք ակնթարթորեն թեթևացնում են ցանկացած ցավը՝ անկախ ճանապարհորդության տևողությունից։

GR SPORT մեկնարկի կոճակ

Ամեն անգամ ավտոմեքենա վարելիս ձեր սիրտը կբաբախի ավելի արագ։ GR SPORT մեկնարկի կոճակը մշտապես հիշեցում է Toyota-ի ճանապարհային մեքենաների և նրա հիբրիդային շատ հաջող մրցարշավային մեքենաների միջև կապի մասին:

Տեխնոլոգիաների և էլեգանտության հիանալի համադրություն

Corolla սեդանի ներսում դուք կգտնեք իր դասի առաջատար ինտուիտիվ տեխնոլոգիաներով հարմարավետությունը և գործնականությունը։ Մթնոլորտային լուսավորությամբ և հմտորեն ներկառուցված բազմաֆունկցիոնալ ցուցադրիչներով հանգստացնող և ներդաշնակ սրահ։ Մեքենայի ինտերիերը պարունակում է պահեստային տարածքներ և երկգոտի կլիմատ կոնտրոլ համակարգ:

Հզորություն առանց փոխզիջումների

Corolla սեդանի նոր մոդելը համալրված է հինգերորդ սերնդի Toyota հիբրիդային ուժային սարքով։ Ավելի ցածրաձայն, էկոլոգիապես մաքուր, կոմպակտ և արձագանքող, այս սարքն ապահովում է բարձր արտադրողության և վառելիքի նվազեցված սպառման կատարյալ համադրություն: Բացի ստանդարտ Normal, Eco և Power տարբերակներից, Corolla սեդանը նաև ունի EV ռեժիմ՝ հանգիստ, զրոյական արտանետումներով վարելու համար:

Կարդալ ավելին
  • Ձեր թվային կյանքը շարժման մեջ

    Corolla սեդանը հագեցած է մի շարք գործառույթներով, որոնք կօգնեն ձեզ միշտ լինել մի քայլ առաջ՝ ակնթարթային միացում, անլար լիցքավորում և Apple CarPlay-ի և Android Auto-ի համատեղելիություն:

Toyota T-Mate։ Անվտանգ ճանապարհորդություն։

Corolla սեդանը հագեցած է լավագույն անվտանգության գործառույթներով և T-Mate տեխնոլոգիայով՝ ճանապարհին ձեր հուսալի ուղեկիցով: T-Mate-ը համակարգերի հավաքածու է, որը ցանկացած իրավիճակներում՝ մայրուղու վրա, քաղաքում կամ կայանելիս, նախատեսված է բարելավել անվտանգությունը և ցույց տալ վարորդին աջակցությունը: Ստորևում ներկայացված են միայն հիմնական հատկանիշները. Corolla սեդանի T-Mate օպցիաների ամբողջական ցանկը կարելի է գտնել մեքենայի կոնֆիգուրատորում:
  • Բախման նախազգուշացման համակարգ (PCS)

    Բախման նախազգուշացման համակարգը հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցների, փողոցն անցնող հետիոտների և հեծանվորդների հետ բախման վտանգը և օգնում է խուսափել դրանից: Այն զգուշացնում է վարորդին ձայնային և տեսողական ազդանշաններով և ակտիվացնում է արգելակման աջակցության համակարգը։ Եթե վարորդը չի հասցնում արգելակել ժամանակին, արգելակներն ակտիվանում են ավտոմատ կերպով՝ կանխելով կամ նվազեցնելով բախման ծանրությունը և մեղմելով վթարի հետևանքները: Բացի այդ, համակարգը ներառում է խաչմերուկի աջակցում, որը թույլ չի տալիս ձեզ շեղվել հանդիպակաց երթևեկության առջև, եթե համակարգը դա համարում է վտանգավոր։

  • Հետևի շարքի ուղևորների մասին հիշեցում (RSRS)

    Այս համակարգը զգուշացնում է վարորդին, եթե հետևի նստարանին մնացել են ուղևորներ կամ իրեր: Երբ վարորդը դրսից փակում է մեքենայի դռները, թվային վահանակի վրա հայտնվում է հատուկ հաղորդագրություն, այնուհետև, կախված մոդելից, միանում է վթարային լուսային ազդանշանը և հնչում է ձայնային ազդանշանը:

  • Ադապտիվ Կրուիզ Կոնտրոլ (ACC)

    Այս համակարգը ֆիքսում է առջևի մոտակա մեքենայի հեռավորությունը: Եթե այս հեռավորությունը նվազում է, համակարգը նվազեցնում է մեքենայի արագությունը և հետագայում միացնում է արգելակները և արգելակային լույսերը: Եթե ձեր մեքենան հագեցած է RSA համակարգով, այս համակարգը նաև ճանաչում է ձեր երթուղու արագության սահմանափակումները և անհրաժեշտության դեպքում առաջարկում է կարգավորել արագությունը։

  • Մեքենայից անվտանգ ելքի համակարգ (SEA)

    Այս համակարգն օգտագործում է Կույր գոտիների մոնիտորինգի ռադարը, որպեսզի կանխի բացվող դռան կամ դուրս եկող ուղեւորների բախումն այլ մեքենաների կամ հեծանվորդների հետ: Եթե համակարգը հայտնաբերում է համընթաց ուղղությամբ շարժվող այլ փոխադրամիջոցներ, ապա միցնում է ձայնային ու լուսային (բազմատեղեկատվալամ էկրանի ու կողային հայելու վրա) ազդանշաները։

  • Երթևեկության արտակարգ իրավիճակների կանգառի համակարգ (EDSS)

    Համակարգը ձայնային նախազգուշացում է տալիս, եթե հայտնաբերում է վարորդի կասկածելի վարքագիծը: Եթե վարորդը չի արձագանքում, մեքենայի արագությունն ավտոմատ կերպով նվազում է՝ ընդհուպ մինչև լրիվ կանգառ (առանց երթևեկության գիծը փոխելու)։ Դրանից հետո միանում են ազդանշանային լույսերը՝ մյուս վարորդներին զգուշացնելու համար, և բացվում են մեքենայի դռները: Դա արվում է շտապ օգնության ծառայություններին մեքենա հեշտ մուտք գործելու համար։

Ընտրեք կոմպլեկտացիան և շարժիչը

Ընտրեք կոմպլեկտացիան

3

  • Corolla - Lounge + 1.6 - 4-դռնանի սեդան

    Corolla Lounge + 1.6

    4-դռնանի սեդան

    Ընտրել շարժիչը


    Վարիատորային ավտոմատ փոխանցումատուփ | 4X2
  • Corolla - Prestige 1.6 - 4-դռնանի սեդան

    Corolla Prestige 1.6

    4-դռնանի սեդան

    Ընտրել շարժիչը


    Վարիատորային ավտոմատ փոխանցումատուփ | 4X2
  • Corolla - GR-Sport (Bi-tone) 1.6 - 4-դռնանի սեդան

    Corolla GR-Sport (Bi-tone) 1.6

    4-դռնանի սեդան

    Ընտրել շարժիչը


    Վարիատորային ավտոմատ փոխանցումատուփ | 4X2

Toyota Corolla-ի պատկերասրահ