/

4 միլիոն դոլար օգնություն գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց համար:

4 միլիոն դոլար օգնություն գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց համար:
  • Toyota Mobility Foundation հիմնադրամը և Nesta Challenge մրցանակային կենտրոնը գործարկում են բազմամիլիոնանոց ծրագիր, որը կաջակցի գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց
  • Mobility Unlimited Challenge-ը կփոխհատուցի խելացի համակարգերով անձնական շարժական սարքերի զարգացումը
  • Լուծումները կստեղծվեն տեխնոլոգիական և նախագծման սպեկտրից, օրինակ՝ արհեստական բանականությունից:
  • Տվյալ ծրագիրն աջակցություն է ստանում միջազգային մարզիկներից, լրատվամիջոցներից, դիզայնի, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներից:

Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ` Toyota Mobility Foundation հիմնադրամը, Nesta Challenge մրցանակային կենտրոնի հետ համագործակցությամբ, գործարկել են 4 միլիոնանոց գլոբալ ծրագիր, որը կբարելավի գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց կյանքը

Mobility Unlimited Challenge ծրագիրն ամբողջ աշխարհով մեկ փնտրում է թիմեր, որոնք կարող են ստեղծեն խելացի տեխնոլոգիաներ և դրանով օգնել արմատապես բարելավել գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց կյանքը: Խնդրում ենք դիտել հոլովակը և հասկանալ մեր տեսլականը:

Mobility Unlimited Challenge-ն իր առջև նպատակ է դնում հետազոտել գլոբալ ստեղծագործական մտածելակերպը, արագացնել նորարարարությունները և ստեղծել ժամանակակից սարքեր, որոնք կբարելավեն գոտկատեղից ներքև կաթվածահար ունեցող մարդկանց կյանքը: Հիմնադրամը կվարձատրի անձնական շարժական սարքերի զարգացումը:

Ապագայի շարժական լուծումները կարող են ներառել էկզոկմաղքներ, արհեստական բանականություն և այլն:

Ամբողջ աշխարհում ապրում են միլիոնավոր կաթվածահար մարդիկ: Չնայած որ, գոյություն չունի ոչ մի վիճակագրության տվյալներ կաթվածի մասին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, ամեն տարի գրացվում է 250,000-500,000 ողնուղեղի ու վողնաշարի վնասվածքների դեպքեր:

«Ավելի խելացի» շարժունության տեխնոլոգիայի նորարարությունները կարող են ստեղծել անձնական սարքեր, որոնք ավելի լավ ինտեգրվում են օգտագործողի մարմնի և շրջակա միջավայրի հետ: Սակայն այս նորարարական տեխնոլոգիաների կիրառումը որոշ խոչընդոտների պատճառով (աղքատ շուկաներ, կանոնավորման բեռ, առողջապահության և ապահովագրության համակարգերի բարդություններ) դանդաղ է զարգանում:

Փորձագետների խումբը կընտրի հինգ եզրափակիչ, որոնցից յուրաքանչյուրը կստանա $500,000, որպեսզի ստեղծեն իրենց մշակված գաղափարի նախատիպը: Նախագծի հաղթողը կստանա 1,000,000 դոլար, որպես հնարավորություն ունենա ներկայացնել իր ապրանքը շուկայում:


Mobility Unlimited Challenge ծրագրի նպատակն է ներգրավել և աջակցել փոքր նորարարներին, որոնք կարող են պայքարել օժանդակ տեխնոլոգիաների շուկա դուրս գալու համար: Discovery Awards-ը կտրամադրի $50,000 խոստումնալից կոնցեպցիաներով 10 թիմերին: Հետաքրքրված նորարարները կարող են դիմել օնլային` mobilityunlimited.org:

Հիմնվելով ունիվերսալ դիզայնի սկզբունքներին, ավելի արդարացի շրջակա միջավայր ստեղծելու համար, Mobility Unlimited Challenge ծրագիրը կկողմնորոշվի օգտատերերի վրա: Համատեղ ստեղծագործությունների շնորհիվ, ծրագիրը կդառնա նորարարությունների կատալիզատոր:

Mobility Unlimited Challenge նախագծի վերջում Toyota Mobility Foundation հիմնադրամը և Nesta Challenge մրցանակային կենտրոնը կաջակցեն նորարարների թիմերին առաջատար տեխնոլոգիաներ ստեղծման գործում` բացելով նոր գլուխ կաթվածահար ունեցող մարդկանց շարժունությունում:

Ավելի մանրամանս տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք այցելել տվյալ կաիքը՝ visit mobilityunlimited.org

Toyota Mobility Foundation հիմնադրամի մասին

  • Toyota Mobility Foundation-ը ստեղծվել 2014 թվականին: Ֆոնդի նպատակն է ստեղծել իսկապես շարժական հասարակություն, որը կօգնի բարելավել մարդկանց կյանքը անկախ գտնվելու վայրից:
  • Հիմնադրամի նպատակն է աջակցել հզոր շարժական համակարգերին, միաժամանակ վերցնելով անհամամասնությունը:
  • Toyota Mobility Foundation հիմնադրամը աշխատում է ամբողճ աշխարհի նորարարական լուծումների վրա:
  • Toyota Mobility Foundation հիմնադրամի միսիան է թույլ տալ մարդկանց ավելի շատ ճանապարհորդել, կիսվել գիտելիքներով, շբվել այլ մարդկանց հետ, օգտագործել իրենց նորարարական ոգևորությունը և ստեղծել ավելի ուրախ շարժական հասարակություն
  • Հիմնադրամն օգտագործում է Toyota-ի տեխնոլոգիան, անվտանգության և շրջակա միջավայրի փորձը, և աշխատում է տարբեր բուհերի, պետական կազմակերպությունների ու գիտահետազոտական ինստիտուտների հետ, որպեսզի լուծի հասարակության խնդիրները:
Ձեր cookie-ֆայլերի կարգավորումները

Toyota վեբ-կայքն օգտագործում է cookie-ֆայլերը, որպեսզի բարելավվի Ձեզ մատուցված ծառայությունները, ապահովի կայքի բարձր արդյունվետությունը ու անվտանգությունը:

Ընդունելով մեր cookie-ֆայլերի քաղաքականությունը, Դուք թույլ եք տալիս մեզ պահպանել Ձեր տվյալները մեր Toyota վեբ-կայքում: Իմացեք ավելին, կամ փոխեք կարգավորումները մեր "Cookie-ֆայլերի կարգավորումներ" էջից:

OK