Լրացուցիչ տեղեկություններ MyToyota հավելվածի հնարավորությունների մասին
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Միացված ծառայությունների հնարավորությունները, հասանելիությունը և փորձաշրջանի տևողությունը կարող են տարբեր լինել՝ կախված մոդելից, կարգից և երկրից։
Այս հնարավորությունների հասանելիությունը կախված է նաև մեքենայի միացված սարքի տեսակից։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել ձեր տեղական Toyota դիլերին։
ՍՏԱՆԴԱՐՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս փաթեթը թույլ է տալիս օգտատերերին օգտվել MyToyota հավելվածի առաջարկած միացված ծառայություններից։
Toyota-ն տրամադրում է Ստանդարտ Միացված Ծառայություններ՝ փորձաշրջանով, որը սկսվում է մեքենայի երաշխիքի ժամկետի ավարտից։ Միացվախ Ծառայություններից սկսել օգտվելու համար օգտատերերին հարկավոր է ներբեռնել MyToyota հավելվածը, ընդունել Օգտագործման Պայմանները, ծանոթանալ Գաղտնիության քաղաքականության հետ և ակտիվացնել ստանդարտ ծառայությունները։
Փաթեթը ներառում է՝
- Վարման վերլուծություն, հիբրիդային մեքենայի ձեռնարկ և էլեկտրական մեքենայի ձեռնարկ
- չՎառելիքի մակարդակ
- Գտնել իմ մեքենան (տեսեք կայանված մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա)
- Տեխնիկական սպասարկում (ամրագրեք ծառայություն առցանց)
- Մեքենայի կարգավիճակ
- Հիշեցման ծանուցում հետևի նստատեղերի մասին
- Էլեկտրական մեքենաների մարտկոցի կառավարու
ՀԵՌԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս փաթեթը հասանելի է այն մեքենաների համար, որոնք հագեցված են հեռակառավարման գործառույթներով. Այն ունի փորձաշրջան, որը սկսվում է մեքենայի երաշխիքի ժամկետի ավարտից։ Օգտատերերը կարող են օգտվել այս փաթեթից միայն Ստանդարտ Ծառայություններ ակտիվացնելուց հետո: Ներկայումս MyToyota հավելվածն առաջարկում է հատևյալ հեռակա ծառայություններ․
- Դռների կողպում/բացում
- Վթարային ազդանշաններ
- Բարելավված կառավարում
- Հիմնական կամ ամբողջովոին կլիմայի կառավարում
ԽԵԼԱՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խելացի Ծառայությունները թույլ են տալիս Toyota Smart Connect օգտատերերին բարելավել իրենց մեքենայի հետ փոխազդեցության փորձը՝ օգտագործելով Ձայնային Գործակալի գործառույթները: Բաժանորդագրվելուց հետո օգտատերերին հասանելի է․
- Ձայնային Գործակալը մեքենայի ներկառուցված ձայնային օգնական է, որը ակտիվանում է «Հեյ Toyota» արտահայտությամբ:
Հատկանիշների նկարագրություններ
ՎԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MyToyota հավելվածի միջոցով կարող եք դիտել վարման վերջին տվյալները և հրահանգները՝ ձեր վարորդական ոճը օպտիմալացնելու համար։ Տվյալները ներառում են գեոլոկացիայի, գիրոսկոպիկ և G-սենսորների, վազքի, վառելիքի/սպառման տվյալների տեղեկություններ, և բոլոր գրանցումները հասանելի կլինեն յուրաքանչյուր ուղևորության ժամանակ: Վարման վերլուծության բաժնում դուք կարող եք տեսնել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են կտրուկ արգելակումը, կտրուկ արագացումը և հաստատուն արագության պահպանումը՝ նշված ժամանակով և լոկացիայով:
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՆԱՐԿ
Այս ծառայությունը հնարավորություն կտա MyToyota հավելվածի միջոցով ծանոթանալ ձեր հիբրիդային մեքենայի աշխատանքին՝ հիմնվելով հիբրիդային հիմնական ցուցանիշների վրա (էլեկտրական մեքենայի և հիբրիդի ռեժիմներում)։
Այս գրանցումներ հասանելի կլինեն յուրաքանչյուր ուղևորության համար։ Յուրաքանչյուր ուղևորություն ցուցադրվում է ձեր էլեկտրական մեքենայի կառավարման և վարքագծի իրադարձությունները(արագացում, արգելակում և հաստատուն արագության պահպանում), որոնք կապված են տեքստային ձեռնարկի հետ, ինչը կօգնի ձեզ կրճատել վառելիքի սպառումը։ Դուք կարող եք նաև մուտք գործել ձեր ամփոփված տվյալներին և հեշտությամբ հետևել ձեր հիբրիդային համակարգի բարելավված աշխատանքին ժամանակի ընթացքում։
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՆԱՐԿ
Տեղեկացեք, թե ինչպես առավելագույնս արդյունավետ օգտագործել ձեր էլեկտրական մեքենան՝ շնորհիվ ավելի սահուն և վառելիքի խնայողության խորհուրդների, ինչը թույլ կտա ձեզ ավելացնել մեքենայի ընթացքի պաշարը։
ԳՏՆԵԼ ԻՄ ՄԵՔԵՆԱՆ
MyToyota հավելվածի միջոցով կարող եք ստուգել ձեր մեքենայի վերջին գտնվելու վայրը։ Գտնվելու վայրը որոշվում է ձեր մեքենայից ստացված վերջին գեոլոկացիայի տվյալների հիման վրա՝ շարժիչը վերջին անգամ անջատելու պահին։
Դուք կարող եք ուղղություններ ստանալ դեպի ձեր մեքենա այլ քարտեզագրական/նավիգացիոն հավելվածների օգնությամբ (օրինակ՝ Apple Maps, Google Maps և այլն) կամ կիսվել ձեր մեքենայի գտնվելու վայրով Messenger-ի կամ էլ. փոստի միջոցով։
ԻՄ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
MyToyota հավելվածի միջոցով կարող եք սահմանել Տուն ու Աշխատանք, ինչպես նաև այլ «Սիրելի» ուղղություններ։
Նշում. ուղղությունը ստանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել "Խելացի ծառայություններ" գործառույթը ձեր MyToyota հավելվածի բաժանորդագրության կենտրոնում։ Ձեր մեքենայի նավիգացիոն սարքի միացման և շահագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ձեր մեքենայի օգտագործողի ձեռնարկում։
ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Այս գործառույթը ցուցադրում է ձեր մեքենայի դռների, պատուհանների, լյուկի, բեռնախցիկի և լույսերի վիճակը, ինչպես նաև՝ արդյոք Խելացի Բանալին մնացել է մեքենայի ներսում։
Շարժիչը անջատելուց հետո մինձև 4 րոպե անց կարող եք ստանալ push ծանուցում։ Սա անհրաժեշտ է մեքենայի շահագործման մեջ նորմայից ցանկացած շեղման մասին ձեզ տեղեկացնելու համար (push ծանուցման գործառույթը պետք է միացված լինի ձեր սմարթֆոնի կարգավորումներում և հավելվածի ծանուցումների կարգավորումներում): Դուք կարող եք ստանալ հետևյալ ծանուցումներից մեկը կամ մի քանիսը.
- Պատուհանները բաց են (բաց են մեկ կամ մի քանի պատուհան)
- Դռները ապաբլոկավորված են կամ բաց (եթե դռներից որևէ մեկը ապաբլոկավորված է կամ բաց)
- Լյուկը բաց է (եթե տանիքի լյուկը բաց է)
- Լույսերը միացված են (եթե առջևի կամ հետևի լապտերները դեռ միացված են)
- Հիշեցում հետևի նստատեղի մասին (եթե հետևի դռան բացումը չի հայտնաբերվել շարժիչի անջատումից հետո)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ
Ձեր մեքենայի վազքի տվյալների հիման վրա, մենք MyToyota հավելվածում կցուցադրենք ժամանակաչափ, որը ցույց կտա, թե երբ է անհրաժեշտ ձեր մեքենայի հաջորդ տեխնիկական սպասարկումը։ Դուք կկարողանաք ստուգել ձեր տեխնիկական սպասարկման պատմությունը և գրանցվել դիլերի հետ հանդիպմանը: Մենք խորհուրդ ենք տալիս նշել նախընտրած դիլերին ձեր MyToyota հաշվի միջոցով:
Դուք եք պատասխանատու սահմանված ժամկետներում ձեր մեքենայի տեխնիկական սպասարկման համար: Այն փաստը, որ մենք մատուցում ենք այս ծառայությունը, չի ազատում ձեզ այդ պատասխանատվությունից:
ԱՎՏՈՄԱՏ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Այս գործառույթը զինված է առաջադեմ սենսորներով, որոնք հայտնաբերում են զգալի հարվածներ: Toyota Motor Europe-ը կտեղեկացվի, եթե բախումը գերազանցի նախապես սահմանված ծանրության շեմը:
Վթարի դեպքում, պատահարի հիմնական մանրամասները կարող են փոխանցվել ձեր տեղական Toyota դիլեին, որը կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ աջակցություն առաջարկելու համար՝ հիմնվելով ծանրության և տեղական կանոնների վրա: Toyota-ի դիլերային կենտրոնը (տեղական դիլերը կամ մանրածախ վաճառող) կօգտագործի ձեր MyToyota հաշվի կոնտակտային տվյալները և, անհրաժեշտության դեպքում, կտեղեկցնի MyToyota հավելվածում թվարկված արտակարգ իրավիճակների դեպքում կոնտակտներին: Դուք և ձեր կոնտակտային անձինքը միշտ ունեք ընտրություն՝ ընդունել կամ մերժել օգնությունը:
Դուք կարող եք հեշտությամբ մուտք գործել հայտնաբերված միջադեպերի ամբողջական պատմության, ներառյալ վթարի վայրը և ծանրության աստիճանը մեր հավելվածի միջոցով: Կարող եք նաև բեռնել անձնական նշումներ և լուսանկարներ՝ էլ. փոստով կիսվելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ չնայած մենք ձգտում ենք բարձրացնել ձեր անվտանգությունը, մենք չենք կարող երաշխավորել արտակարգ իրավիճակների ծառայությունների հասանելիությունը կամ որակը: Ո՛չ Toyota-ն, ո՛չ էլ մանրածախ վաճառողը պատասխանատու չեն ուշացումների, սխալների կամ արտակարգ ծառայությունների հետ կապվելու անկարողության համար:
Բացի այդ, եթե դուք անջատեք ձեր տրանսպորտային միջոցի գեոլոկացիոն տվյալների փոխանցումը, մենք չենք կարողանա որոշել դրա գտնվելու վայրը վթարի դեպքում։
Հաշվի առեք, որ արտակարգ զանգերի պարտադիր գործառույթը կակտիվանա որոշակի հանգամանքներում։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վթարի դեպքում, որի ժամանակ կակտիվանան անվտանգության բարձիկները, ձեր մեքենան ավտոմատ կերպով կտեղեկացնի այն երկրի արտակարգ իրավիճակների ծառայություններին, որտեղ այն գտնվում է։
Սա կարգավորվում է «eCall»-ի վերաբերյալ ԵՄ կանոնակարգով (Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2015 թվականի ապրիլի 29-ի (ԵՄ) 2015/758 կանոնակարգ), որը Մեծ Բրիտանիայի օրենսդրության մեջ ներդրվել է Եվրոպական Միության (Ելքի) մասին 2018 թվականի օրենքով, կամ որևէ այլ կանոնակարգով կամ նմանատիպ փաստաթղթով, որը փոփոխում, փոխարինում կամ երկարաձգում է նման կանոնակարգը, ներառյալ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրված ցանկացած ուղեցույց։
ՕԴՈՐԱԿԻՉԻ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կախված ձեր Toyota մեքենայում տեղադրված միացված սարքից, MyToyota հավելվածի միջոցով դուք կկարողանաք հեռակա կարգով նախապես տաքացնել կամ հովացնել մեքենայի սրահը։ Ձեր մեքենայի մոդելից կախված՝ դուք կարող եք նաև հեռակա կարգով սահմանել սրահի ցանկալի ջերմաստիճանը, միացնել դիմապակու կամ հետևի պակու տաքացումը, ինչպես նաև սահմանել մեկ կամ մի քանի ցուցակներ ձեր մեքենայի սրահը նախապես տաքացնելու կամ հովացնելու համար:
Նախապայմաններ՝
Հեռակառավարման ծառայություններից օգտվելիս խնդրում ենք համոզվել, որ՝
- Տրանսպորտային միջոցը գտնվում է անշարժացված վիճակում, և դուք ստուգել եք մեքենայի շրջակա միջավայրի անվտանգությունը։ Համոզվեք, որ մեքենայի ներսում չկան մարդիկ կամ կենդանիներ։
- Համակարգը չի աշխատում, եթե առջևի խուփը բաց է կամ երբ մեքենան կայանված է առանց օդափոխության փակ տարածքում։
- Ծառայությունն օգտագործվում է միայն անհրաժեշտության դեպքում։ Խնդրում ենք հոգատարությամբ վերաբերվել շրջակա միջավայրին և նվազագույնի հասցնել ցանկացած չափազանց աղմուկ կամ օդի աղտոտվածություն։
Նախապայմաններ՝
- Դռները փակ են
- Առջևի խուփը փակ է
- Պատուհանները փակ են
- Բանալին ներսում չի
- Ավտոմատ փոխանցման տուփ (ներառյալ վարիատոր փոխանցման տուփը)
- start/stop կոճակ
- Ավտոմատ օդորակիչ
- Start/stop համակարգ (ավտոմատ կերպով անջատում է ներքին այրման շարժիչը դանդաղ երթևեկության ժամանակ, օրինակ՝ երբ մեքենան կանգ է առնում կարմիր լույսի տակ)։
Զգուշացումներ՝
- Եթե մեքենան վաճառքից հետո սարքավորված է հեռակառավարվող իմմոբիլայզերով, շարժիչը չի գործի, և հետևաբար հեռակառավարվող օդորակիչը նույնպես չի աշխատի։
- Եթե չեք վարում մեքենան ավելի քան 9 օր, վարորդին հարկավոր կլինի սեղմել մեկնարկի կոճակը մեքենայի ներսից։ Ներկառուցված համակարգը ավտոմատ կերպով անցնում է քնի ռեժիմի՝ 12Վ մարտկոցը պաշտպանելու համար։
- Լիովին էլեկտրական մեքենաներում և որոշ Պլագ-ին Հիբրիդնային մեքենաներում չի գործի հեռակառավարվող կլիմատ կոնտրոլը, երբ ջերմաստիճանը -10°C-ից ցածր է։
- Փլագ-ին Հիբրիդային մեքենաների հեռակառավարվող կլիմատ կնտրոլը չի աշխատի, եթե մարտկոցի լիցքը 30%-ից պակաս է (անվտանգության միջոց է)։
- Էլեկտրական մեքենաների հեռակառավարվող կլիմատտ կոնտրոլը չի աշխատի, եթե մարտկոցի լիցքը 20%-ից ցածր է (անվտանգության միջոց է)։
- Հեռակառավարվող կլիմատ կոնտրոլը կաշխատի 20 րոպե՝ մեկ անջատման և միացման ցիկլի միջև։ Խնդրում ենք հարգանքով վերաբերվել տեղական և ազգային օրենքներին, որոնք կարող են սահմանափակել այս ծառայությունների օգտագործումը ձեր տարածաշրջանում (օրինակ՝ որոշ համայնքներում և բնական պարկերում)։
ԴՌՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ԲԼՈԿԱՎՈՐՈՒՄ / ԱԿԱԲԼՈԿԱՎՈՐՈՒՄ
Այս գործառույթը թույլ է տալիս MyToyota հավելվածի միջոցով ընդամենը մի քանի սեղմումով հեռակա կերպով բլոկավորել կամ ապաբլոկավորել ձեր մեքենայի դռները։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք չեք կարողանա բլոկավորել կամ ապաբլոկավորել մեքենան, եթե՝
- Դռներից որևէ մեկը բաց է։
- ֆիզիկական բանալին կամ բջջային հեռախոսը (եթե ակտիվացված է խելացի թվային բանալի) մնացել են մեքենայի ներսում։
- Մեքենայի ազդանշանը միացված է։
- Մեքենան փակել եք բանալիով։
Այս բոլոր դեպքերում չի հաջողվի բացել դռները, և դուք կստանաք հաղորդագրություն տեղի ունեցած սխալի մասին։
Դռների բլոկավորման գործառույթն օգտագործելիս խնդրում ենք համոզվել, որ մեքենայի ներսում երեխաներ, խոցելի անձինք կամ ընտանի կենդանիներ աննկատ չեն մնացել։ Սա կարող է հանգեցնել ջերմային հարվածի, ջրազրկման կամ հիպոթերմիայի, ինչը կարող է հանգեցնել մահվան կամ լուրջ առողջական խնդիրների։
Toyota-ն պատասխանատվություն չի կրում որևէ նյութական կորստի, վնասի կամ դժբախտ պատահարի համար, որը տեղի է ունեցել, երբ մեքենան եղել է բլոկավորված։ Միայն օգտատերն է պատասխանատվություն կրում մեքենայի դռների ապաբլոկավորման գործառույթի ռիսկերի համար։
Երբ օգտագործում եք ապաբլոկավորման գործառույթը, խնդրում ենք հաշվի առնել, որ դա կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցին չարտոնված մուտքի վտանգի: Toyota-ն պատասխանատվություն չի կրում տրանսպորտային միջոցի ապաբլոկավորված լինելու ընթացքում որևէ նյութական կորստի, վնասի կամ դժբախտ պատահարի համար: Միայն օգտատերն է պատասխանատվություն կրում մեքենայի դռների ապաբլոկավորման գործառույթի ռիսկերի համար։
ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ
Ազդանշանային լույսերի գործառույթը թույլ է տալիս հեշտությամբ հեռակա կերպով որոշել ձեր տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը մարդաշատ կայանատեղիում: Ազդանշանային լույսերը միանում են 60 վայրկյան: 60 վայրկյան անց կարող եք կրկին միացնել լույսերը։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք հնարավորություն կունենաք հեռակա կերպով կառավարել ձեր մեքենայի որոշ լրացուցիչ գործառույթները։ Դրանք ներառում են պատուհանների փակումը, ձայնային ազդանշանը, բեռնախցիկը և լուսարձակները։
Խնդրում ենք միշտ հարգանքով վերաբերվել տեղական և ազգային օրենքների, որոնք կարող են սահմանափակել այս ծառայությունների օգտագործումը ձեր տարածաշրջանում (օրինակ՝ որոշ համայնքներում և բնական պարկերում):
ՄԱՐՏԿՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կախված մեքենայի միացված սարքից՝ ձեր Էլեկտրական կամ Փլագ-ին հիբրիդային մեքենան հագեցած է մարտկոցի կառավարման գործառույթով: Համակարգը թույլ է տալիս օգտվողին վերահսկել լիցքավորման գործընթացը, ցուցադրելով մարտկոցի մակարդակը (%), մնացած ժամանակը՝ առանձին կամ վառելիքի հետ միասին, ինչպես նաև երբ օդորակիչը աշխատում է կամ ոչ: Բացի այդ, փլագ-ին հիբրիդային մեքենաների համար կցուցադրվի մարտկոցի նվազագույն մակարդակը միայն մարտկոցով աշխատելու դեպքում։
Ձեր հավելվածում ըթացքի պաշարը ցուցադրվում է կիլոմետրերով (կմ), սակայն դա կարող է տարբերվել մեքենայում ցուցադրվածից։ Կարևոր է միշտ ստուգել մարտկոցի ցուցմունքները ձեր Toyota-ի գործիքային վահանակից:
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԱՅՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ
Ձայնային Գործակալը մեքենայի ներկառուցված ձայնային օգնական է, որը ակտիվանում է «Հեյ Toyota» արտահայտությամբ:
Ձայնային գործակալ (ՁԳ)․ Արձագանքում է հեռախոսի և մեդիա համակարգի հետ կապված հրամաններին («Հեյ, Toyota, գտիր ամենաբարձր ռեիտինգ ունեցող ռեստորանը, միացրու ռադիոն և այլն»):
Ձայնային գործակալի մեքենայի հրամաններ. Արձագանքում է մեքենային վերաբերող հրամաններին («Հեյ Toyota, բացիր պատուհանը»)։