Անցնել Գլխավոր Բովանդակությանը (Սեղմեք Enter)

Տեսահրահանգներ

Ամենաարագ և ամենահեշտ ճանապարհը հասկանալու համար, թե ինչպես են աշխատում ձեր Toyota-ի մուլտիմեդիան և Միացված Ծառայությունները։ Մեր քայլ առ քայլ տեսանյութերը պարզ են և առանց ավելորդ խոսքերի։

MyToyota հավելված – Ծանոթություն

  • Ինչպես օգտագործել MyToyota հավելվածը և գործառույթները 
  • MyToyota հավելված – Ծանոթություն
  • MyToyota հավելված – Կապեք ձեր պրոֆիլը

Մուլտիմեդիա

  • Ինչպես կապել ձեր բանալին ձեր մուլտիմեդիային

Հեռակա ծառայություններ

  •  Toyota - Հեռակա կողպեք
  • Toyota - Գտնել իմ մեքենան
  • Toyota - Հիբրիդային տեխնոլոգիաների ուսուցում
  • Toyota - Հեռակա լիցքավորում
  • Toyota - Հեռակա կլիմա Մաս 1
  • Toyota - Հեռակա կլիմա Մաս 2

Հրահանգներ

Մասնագետների կողմից մշակված մեր քայլ առ քայլ ուղեցույցները, հեշտացնում են ամեն ինչ։ Անկախ նրանից, թե ցանկանում եք միացնել նոր սարք, թե կապել MyToyota հավելվածը, օգնությունը միշտ ձեր ձեռքի տակ է։

Հրահանգներ

  1. All

Հաճախակի տրվող հարցեր

Լավագույն տեղը ձեր մեքենայի Միացված Ծառայությունների մասին ավելին իմանալու համար Հաճախակի տրվող հարցերի էջն է, որը լի է օգտակար տեղեկատվությամբ: Կարգավորումից մինչև թարմացումներ, այստեղ դուք կգտնեք բոլոր պատասխանները:

Հաճախակի տրվող հարցեր

  1. All

Միացված Ծառայությունները խելացի գործառույթների մի շարք են, որոնք ինտեգրում են ձեր մեքենան ձեր թվային կյանքի հետ՝ դարձնելով վարումն ավելի հարմար, անվտանգ և հաճելի՝ անկախ նրանից, թե գտնվում եք մեքենայի ղեկին, թե մեքենայից դւրս։ Տվյալ ծառայությունները գործում են երկու հիմնական բաղադրիչների հիման վրա՝

 

Բջջային հավելված (MyToyota / Lexus Link+)

Բջջային հավելվածը գործում է որպես ձեր հեռակառավարման վահանակ և թվային վահանակ.

  • Հեռակառավարվող մուտքի հնարավորություն. շարժիչի Start/stop գործառույթ, կողպել/բացել դռների գործառույթ և հեռակա կերպով  կլիմայի համակարգի, դռների և վթարային լույսերի կառավարում։
  • Մեքենայի որոնիչ. հեշտությամբ կարող եք գտնել ձեր կայանված մեքենան։
  • Տեխնիկական սպասարկում և կարգավիճակ. ստացեք ծանուցումներ սպասարկման անհրաժեշտության մասին և դիտեք հաշվետվություններ մեքենայի վիճակի մասին։
  • Մեքենայի վարման տվյալներ. հետևեք վառելիքի մակարդակին, վազքին և ուղևորության պատմությանը հեռակա կերպով:
  • Ծանուցումներ. տեղեկացված մնացեք ձեր մեքենայի թարմացումների մասին իրական ժամանակում:

 

 Մուլտիմեդիա համակարրգ

Մեքենայի մուլտիմեդիա համակարգը միանում է ձեր սմարթֆոնին և բարելավում է ձեր վարորդական փորձը.

  • Սմարթֆոնի ինտեգրում. Օգտագործեք Spotify, WhatsApp, Audible, Google Maps և Waze հավելվածները անմիջապես ձեր մեքենայի էկրանից։
  • Ձայնային կառավարում. Կառավարեք հավելվածները և նավիգացիան Siri-ի կամ Google Assistant-ի միջոցով։
  • Նշում. Գործառույթները տարբերվում են մոդելից և տարածաշրջանից։

Դուք կարող եք ցանկացած պահի մուտք գործել Միացված ծառայություններ MyToyota հավելվածի միջոցով, սակայն կան մի քանի կարևոր պայմաններ, որոնք ազդում են ծառայությունների և տվյալների ցուցադրման եղանակի և ժամանակի վրա.

 

Միացված ծառայությունները աշխատում են լավագույնս երբ.

  • Տվյալների հասանելիություն. Մեքենայի տվյալները փոխանցվում են հավելվածին, երբ շարժիչն անջատված է։ Դուք կկարողանաք դիտել ձեր վերջին ուղևորության մանրամասները շարժիչն անջատելուց կարճ ժամանակ անց։
  • Պահանջվում են բջջային տվյալների փոխանցում. Տվյալները փոխանցելու համար անհրաժեշտ է կայուն բջջային ցանց։ Եթե կայանեք ձեր մեքենան բջջային վատ ծածկույթ ունեցող տարածքներում, տվյալները կարող են փոխանցվել ավելի ուշ։

 

Ծառայությունները չգործելու կամ տվյալների բացակայության պատճառներ

  • Միացված ծառայությունները չեն ակտիվացվել

Համոզվեք, որ Ստանդարտ Ծառայությունները միացված են Միացված Ծառայությունների Կենտրոնում

  • Մուլտիմեդիա համակարգի պրոֆիլը կապված չէ
  • Գաղտնիության ռեժիմը միացված է. Եթե գտնվելու վայրի համօգտագործումը անջատված է, ուղևորության տվյալները չեն պահպանվի: Ստուգեք և միացրեք գտնվելու վայրը MyGarage-ի Գաղտնիության ռեժիմ բաժնում: Լրացուցիչ օգնության համար դիմեք հավելվածի Գաղտնիության ռեժիմի հաճախակի տրվող հարցերին:

Գաղտնիության ռեժիմը այն վիճակն է, երբ չի փոխանցվում մեքենայի գտնվելու վայրը (այսինքն՝ գտնվելու վայրի տվյալները անհայտ են Toyota-ին կամ որևէ երրորդ կողմի): Միացրած Գաղտնիության ռեժիմը կազդի գտնվելու վայրի տվյալների վրա հիմնված բոլոր ծառայությունների վրա, ինչպիսիք են՝ Հիբրիդային ապահովագրությունը, Օգտագործման վրա հիմնված ապահովագրությունը, Գտնել իմ մեքենան և Վարման վերլուծությունները: Երբ Գաղտնիության ռեժիմը միացված է, տվյալ ծառայությունները կարող են սահմանափակվել, կամ դրանց որակը և ճշգրտությունը կարող են նվազել:

Խելացի ծառայությունները թույլ են տալիս Toyota Smart Connect Մուլտիմեդիա համակարգի օգտատերերին բարելավել իրենց մեքենայի հետ փոխազդեցությունը՝ օգտագործելով Ամպային Նավիացիան և Ձայնային Գործակալին: Բաժանորդագրվելով MyToyota հավելվածում՝ օգտատերերը կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝  

 

Ամպային նավիգացիա. ամպային թարմացվող մեքենայի ներկառուցված մուլտիմեդիա քարտեզ, որը տրամադրում է երթևեկության և հետաքրքրող վայրերի մասին թարմացված տեղեկատվություն: 

 

Ձայնային գործակալ. սկսեք ուղևորությունը "Hey Toyota" նախադասությունով և նշեք ուղղությունը, որոշեք այն մեդիա աղբյուրը, որը ցանկանում եք լսել, և ձեր մեքենայի կոմպլեկտացիայի համապատասխան՝ կարգավորեք սրահի ջերմաստիճանը, առանց աչքերը ճանապարհից կտրելու։

Նախընտրելի դիլեր նշելը խնայում է ձեր ժամանակը, քանի որ ավտոմատ կերպով կապում է ձեզ ձեր վստահելի դիլերի հետ՝ սպասարկման ծառայությունների ամրագրվելու և անսարքության ցուցիչների դեպքում աջակցություն ստանալու համար՝ առանց ամեն անգամ նրանց կոնտակտային տվյալները որոնելու անհրաժեշտության։

Դուք կարող եք գտնել MyToyota հավելվածի տարբերակի համարը՝ բացելով հավելվածը և անցնելով «Հաշիվ» բաժին: Տվյալ էջի ներքևի մասում կտեսնեք հավելվածի տարբերակի համարը։

Դուք կարող եք ստուգել, ​​թե ինչ Միացված Ծառայություններ է կարող օգտագործել ձեր մեքենան՝ Toyota Connectivity Match-ում մուտքագրելով ձեր VIN համարը. https://dxp-global-en-prod.toyota.eu/customer/toyotaconnectivitymatch

Ձախից աջ 5 պատկերակներից բաղկացած շարքը նախատեսված է հետևյալ բաժինների համար՝  Տրանսպորտային միջոց -  Քարտեզ -  Ծանուցումներ -  Հաշիվ -  Աջակցություն:

MyToyota հավելվածի միջոցով կարող եք կառավարել ձեր մեքենան հեռակա կերպով, վերահսկել դրա կարգավիճակը, պլանավորել ուղևորությունները, կառավարել լիցքավորումը և մնալ կապի մեջ կարևոր թարմացումների հետ՝ և այս ամենը ձեր սմարթֆոնից։

Ահա MyToyota հավելվածի միջոցով ձեր հնարավոր գործողությունների մանրամասն նկարագրությունը․

Մեքենայի հեռակա կառավարում

  • Start/Stop համակարգ. Շարժիչի հեռահար գործարկում։
  • Բացել/կողպել մեքենայի դռները․ Ցանկացած վայրից ապահովության կամ մուտք գործելու համար։
  • Կլիմայի կառավարում. Նախապես կարգավորեք սրահի ջերմաստիճանը նախքան մեքենա նստելը։
  • Արտակարգ ահազանգի ակտիվացում. Գտեք ձեր մեքենան նույնիսկ ամենամարդաշատ կայանատեղիներում։

Լոկացիա և նավիգացիա

  • Գտիր իմ մեքենան. Հեշտությամբ գտեք ձեր կայանված մեքենան։
  • Ուղևորության պլանավորում. Պլանավորեք երթուղիներ և ուղարկեք դրանք անմիջապես ձեր մեքենայի նավիգացիոն համակարգին։
  • Հետաքրքրող կետեր. Որոնեք և պահպանեք ձեզ հետաքրքրող լոկացիաները ապագա ուղևորությունների համար։

 Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկում

  • Տեխնիկական սպասարկման հիշեցումներ. Ստացեք ծանուցումներ ձեր մեքենայի տեխնիկական սպասարկման անհրաժեշտության մասին։
  • Տրանսպորտային միջոցի կարգավիճակ. Ստուգեք վառելիքի մակարդակը, վազքը, մարտկոցի լիցքը և անվադողերի ճնշումը։
  • Վարման վերլուծություն. Վերանայեք ուղևորությունների պատմությունը և վերլուծեք վարման ոճը։

EV մեքենաների լիցքավորման հնարավորություններ (էլեկտրականացված մոդելների համար)

  • Լիցքավորման կառավարում տնից. Վերահսկեք և պլանավորեք լիցքավորման սեանսները տնից։
  • Խելացի լիցքավորում. Օպտիմալացրեք լիցքավորման ժամանակը էներգիայի սակագների կամ վարորդական կարիքների հիման վրա։
  • Հանրային լիցքավորման կայանների հասանելիություն. Գտեք մոտակա լիցքավորման կայանները և ստուգեք հասնելիությունը։
  • Մարտկոցի մոնիթորինգ. Դիտեք լիցքավորման ներկայիս մակարդակը և մոտավոր երթևեկության պաշարը։

Թվային բանալի (որոշ մոդելների վրա)

  • Օգտագործեք ձեր սմարթֆոնը՝ ձեր մեքենան բացելու, շարժիչը գործարկելու և վարելու համար՝ ֆիզիկական բանալի անհրաժեշտ չէ։

 

Ծանուցումներ և անհատականացում

  • Իրական ժամանակի ծանուցումներ. Ստացեք թարմացումներ մեքենայի կարգավիճակի, սպասարկման անհրաժեշտության և լիցքավորման ընթացքի վերաբերյալ։
  • Անհատականացված վահանակ. Անհատականացրեք գլխավոր էկրանը, ցուցադրելով ձեզ համար ամենակարևոր տեղեկատվությունը։

 

MyToyota հավելվածը նախատեսված է դարձնել մեքենայի օգտագործումը ավելի հեշտ ու խելացի՝ անկախ նրանից, թե ինչ մեքենա եք վարում․ հիբրիդային, փլագ-ին հիբրիդային, թե լիովին էլեկտրական Toyota: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել մեր պաշտոնական կայքում։

Թե MyToyota հավելվածը և թե Հաճախորդների պորտալը (անձնական կայք) երկուսն էլ կապում են ձեզ ձեր մեքենայի հետ, բայց ծառայում են մի փոքր այլ նպատակների.

  • MyToyota հավելված. Նախատեսված է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից մուտք գործելու համար, այն թույլ է տալիս հեռակա կերպով կառավարել և վերահսկել ձեր մեքենան՝ գործի դնել շարժիչը, կողպել դռները, ստուգել մեքենայի կարգավիճակը, պլանավորել ուղևորությունները, կառավարել լիցքավորումը և ստանալ ծանուցումներ՝ և այս ամենը ձեր սմարթֆոնից։
  • Հաճախորդի պորտալ / Անձնական կայք. Հասանելի է վեբ զննարկչի միջոցով, կենտրոնանում է ապրանքանիշի հետ ընդհանուր փոխազդեցության վրա և տրամադրում է ավելի լայն տեսակի գործիքներ, ինչպիսիք են՝ օգտագործողի ձեռնարկի ներբեռնումը,  սպասարկման պատմության մանրամասն դիտումը, մուլտիմեդիա գործառույթների միացումը (օրինակ՝ քարտեզի թարմացումներ, Wi-Fi փաթեթներ) և հաշվետվությունների ստեղծումը։ Այն նաև տրամադրում է հնարավոր բաժանորդագրությունների ակնարկ, ներառյալ կարգավիճակը և մատչելիությունը իրավասու օգտատերերի համար։ Որոշ գործառույթներ, ինչպիսիք են օնլայն ամրագրումը և տեխնիկական սպասարկման հետևումը, հասանելի են երկու հարթակներում և անխափան փորձի համար օգտագործում են նույն մուտքի տվյալները։

Մտեք iOS App Store կամ Google Play Store և որոնեք MyToyota հավելվածը։ Այնուհետև պարզապես ներբեռնեք հավելվածը՝ բոլորովին անվճար։ 

Դուք եք որոշում, թե ինչ տվյալներով եք կիսվելու Toyota-ի հետ։  Տվյալների գաղտնիության պորտալում  ցանկացած պահի կարող եք վերահսկել ձեր տրամադրած տվյալները և չեղարկել ձեր համաձայնությունը։

Դուք կարող եք ստուգել, ​​թե ինչ Միացված Ծառայություններ է կարող օգտագործել ձեր մեքենան՝ Toyota Connectivity Match-ում մուտքագրելով ձեր VIN համարը. https://dxp-global-en-prod.toyota.eu/customer/toyotaconnectivitymatch

Այո, դուք կարող եք գտնել բոլոր պատվիրված մեքենաները համապատասխան «Իմ ավտոտնակ» բաժնում։

Միացված ծառայություններից օգտվելու համար գրանցեք հաշիվ, ավելացրեք ձեր մեքենան հավելվածում, ընտրեք այն ծառայությունները, որոնք ցանկանում եք ակտիվացնել և ընդունեք Օգտագործման պայմանները:

 

Կախված ձեր մեքենայի մոդելից, կարող եք անջատել գտնվելու վայրի համօգտագործումը (այսինքն՝ միացնել գաղտնիության ռեժիմը) կամ հավելվածում, կամ ձեր մեքենայի մուլտիմեդիա համակարգում՝ անցեք «Կարգավորումներ» -> «Տեղեկատվություն և անվտանգություն»: Կարող եք ստուգել գաղտնիության ռեժիմի ներկայիս կարգավիճակը հավելվածի միչոցով, մուտք գործլով ձեր հաշիվ:

Այո, Միաված Ծառայությունները հնարավոր է կապել MyToyota հավելվածի մի քանի հաշիվների հետ, ինչը թույլ է տալիս ընտանիքի տարբեր անդամներին ստանալ տեղեկատվություն մեքենայի և մուլտիմեդիա գործառույթների վերաբերյալ: Այնուամենայնիվ, հավելվածի միջոցով միաժամանակ միայն մեկ հաշիվ կարող է ունենալ ակտիվ վերահսկողություն. սա նշանակում է, որ հեռակա մուտքի, ուղևորության տվյալների և ծանուցումների նման գործառույթները կաշխատեն միայն մեքենայի համար ներկայումս ակտիվացված հաշվի միջոցով:

Մուտք ապահովելու համար՝

  • Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ստեղծել իր սեփական MyToyota հաշիվը:
  • Հիմնական օգտատերը պետք է իր հաշվից ակտիվացնի «Միացված Ծառայությունները»:

 

Եթե ցանկանում եք փոխել ակտիվ հաշիվը, դուք կարող եք դա անել հավելվածի «Միացված Ծառայությունների Կենտրոն» բաժնի միջոցով:

Ձեր Toyota-ն վաճառելուց առաջ ձեռնարկվող քայլերը՝

  • Չեղարկեք Միացված Ծառայությունների Բաժանորդագրությունը

 

Բացեք MyToyota հավելվածը և չեղարկեք մեքենայի հետ կապված ցանկացած ակտիվ միացված ծառայություն։

  • Հեռացրեք մեքենան ձեր MyToyota հաշվից
  • Հեռացրեք ձեր Օգտատիրոջ Պրոֆիլը մուլտիմեդիա համակարգից
  • Ջնջեք ձեր անձնական պրոֆիլը մեքենայի ինտեգրված մուլտիմեդիա սարքից՝ պահպանված նախընտրությունները և ուղևորության տվյալները մաքրելու համար։

 

Պահպանեք ձեր MyToyota Հաշիվը

  • Մի ջնջեք ձեր հաշիվը. դուք կարող եք այն կրկին օգտագործել, եթե ապագայում գնեք մեկ այլ Toyota։
  • Տեղեկացրեք նոր սեփականատիրոջը:

Տեղեկացրեք նոր գնորդին, որ մեքենան հագեցած է Միացված Ծառայություններով և որ նա կարող է ակտիվացնել իր սեփական հաշիվը՝ տարբեր հնարավորություններից օգտվելու համար։

MyToyota հավելվածի և Հաճախորդների Պորտալի հաշվի տվյալները նույնն են։ Երկու հարթակներում էլ գաղտնաբառը կարող է փոխվել։ 

Գաղտնաբառը փոխելու համար անցեք մուտքի էկրան և ընտրեք «Թարմացնել այն»։

Այո, բայց սահմանափակումներով։ Մեկ մեքենան կարող է ավելացվել MyToyota-ի մի քանի հաշիվների։ Սակայն, միաժամանակ միայն մեկ հաշիվ կարող է ակտիվորեն մուտք գործել Միացված ծառայություններ և մեքենայի անձնական տվյալներ՝ ուղևորությունների պատմություն, հեռակառավարման վահանակներ և ծանուցումներ։

Եթե ցանկանում եք փոխել ակտիվ հաշիվը, դուք կարող եք դա անել Միացված ծառայությունների Կենտրոնի միջոցով։ Սա երաշխավորում է, որ միայն նշված հաշիվն կունենա լիարժեք մուտք մեքենայի միացված գործառույթներին։

Այո, դուք կարող եք նույն Toyota հաշիվն օգտագործել մի քանի մեքենաների համար։

Toyota-ն թույլ է տալիս մեկ հաշվին ավելացնել մինչև 10 մեքենա։ Սա նշանակում է, որ դուք կարող եք կառավարել մեկից ավելի Toyota մեքենա, օրինակ՝ ստուգել մեքենայի կարգավիճակը, օգտագործել Հեռակառավարման գործառույթները և մուտք գործել սպասարկման պատմություն։

Ահա մի քանի բան, որոնք պետք է հաշվի առնել.

  • Յուրաքանչյուր մեքենա պետք է ավելացվի առանձին։ Դրա համար կարող եք սկանավորել QR կոդը կամ մուտքագրել VIN-ը (մեքենայի նույնականացման համարը)։

Դուք տեսնում եք «տվյալ ծառայութունը ստանալու համար պետք է այցելեք ձեր դիլերին» հաղորդագրությունը, քանի որ հավելվածը հայտնաբեր է անվտանգության խնդիր ֆիզիկական մուտքի ստուգման գործընթացում։ 

Ահա թե ինչ է պատահել.

  • Դուք, հավանաբար, երեք անգամ սխալ վազքի տվյալներ եք մուտքագրել՝ փորձելով ստուգել ձեր մեքենան։
  • Արդյունքում, ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար Toyota-ի համակարգը ժամանակավորապես արգելափակել է հեռակա ակտիվացումը։
  • Շարունակելու համար դուք պետք է անձամբ այցելեք ձեր Toyota-ի դիլերին։

 

Ինչու է սա կարևոր.

  •  Ձեր դիլերը կստուգի ձեր ինքնությունը՝ համոզվելու համար, որ ոչ մի չարտոնված անձ չի կարողանա մուտք գործել ձեր մեքենային կամ անձնական տվյալներին։
  • Սա Toyota-ի տվյալների գաղտնիության և հաճախորդների պաշտպանության նկատմամբ պարտավորության մի մասն է։

Ստուգվելուց հետո դիլերը կարող է օգնել ձեզ ապակողպել ձեր հաշիվը և ակտիվացնել այն Միացված ծառայությունները, որոնք դուք փորձում եք օգտագործել։

Միացված ծառայությունները կդադարեն գործել, եթե տրանսպորտային միջոցը հեռացվի ձեր հաշվից։

MyToyota հաշվի միջոցով դուք կարող եք կառավարել ձեր մուլտիմեդիա համակարգը և ստանալ օգտակար տեղեկություններ ձեր մեքենայի մասին MyToyota հավելվածի և Պորտալի/Անձնական կայքի միջոցով։

Միացված ծառայությունները բաղկացած են MyToyota հավելվածից և մուլտիմեդիայից: Յուրաքանչյուր փաթեթ ունի իր սեփական գործառույթների հավաքածուն և պետք է ակտիվացվի առանձին։

 

Միացված ծառայությունները ակտիվ լինելու արագ ստուգելու միջոցն է՝ տեսնել, արդյոք ձեր վերջին ուղևորության մանրամասները ցուցադրվում են հավելվածի գլխավոր էկրանին։

 

Եթե ​​դուք համոզված չեք, որ ձեր Միացված Ծառայությունները ակտիվացված են, նախ ընտրեք ձեր ուզած մեքենան «Իմ ավտոտնակ»-ից, ապա սեղմեք «Միացված Ծառայությունների Կենտրոն»։ Այնուհետև կտեսնեք մեքենայի համար հասանելի բոլոր ծառայությունները և դրանց ակտիվացման կարգավիճակը։ Այնուհետև հետևեք հրահանգներին՝ ձեր մեքենայի համար հասանելի Միացվցված ծառայությունները ակտիվացնելու համար։

 

Toyota Online-ը ակտիվացնելու համար միացրեք ձեր սմարթֆոնը ձեր մեքենային՝ օգտագործելով Bluetooth կամ Wi-Fi, այնուհետև սեղմեք «Կարգավորումներ»։ Այնտեղից սեղմեք «Online», այնուհետև՝ «Toyota Online» և ընտրեք առկա հաշիվը։ Այնուհետև մուտքագրեք ձեր MyToyota մուտքագրման տվյալները։ 

Երբ մուտքագրեք ձեր տվյալները, Ձեզ կտրամադրվի 3 տարվա անվճար ծառայությունը։ Դուք կարող եք ստուգել ձեր մուլտիմեդիա բաժանորդագրության ժամկետի ավարտը Հաճախորդների Պորտալի միջոցով։

 

Եթե դուք չունեք առկա հաշիվ, կարող եք ստեղծել այն անմիջապես ձեր մեքենայում՝ ընտրելով «Նոր հաշիվ» տարբերակը։

 

Toyota Smart Connect-ով հագեցած մեքենաներում դուք կարող եք MyToyota հավելվածի միջոցով հեշտությամբ սկանավորել գլխավոր սարքի վրա ստեղծված QR կոդը։ Այնուհետև ակտիվացրեք խելացի ծառայությունները MyToyota հավելվածի «Միացված ծառայությունների կենտրոն» բաժնում։  

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիտել մեր ուղեցույցները։

Հաշիվը համատեղ օգտագործվում է MyToyota հավելվածի և Հաճախորդների Պորտալի կողմից։ Երկու հարթակներում էլ հնարավոր է ստեղծել հաշիվ անմիջապես մուտքի էկրանից։ Հաշիվ ստեղծելուց հետո, նախքան ձեր հաշվին մուտք գործելը և ձեր տրանսպորտային միջոց(ներ)ը ավելացնելը, դուք կստանաք ակտիվացման էլ.փոստ, որը պետք է հաստատեք։

Ձեր MyToyota հավելվածը և Հաճախորդի Պորտալի հաշիվը կարող են օգտագործվել մեքենայի մուլտիմեդիա սարքից։ Եթե դուք չունեք այն, խորհուրդ ենք տալիս ներբեռնել MyToyota հավելվածը և այնտեղից ստեղծել այն։

Դուք կարող եք նաև առցանց ստեղծել հաշիվ Հաճախորդի Պորտալի կամ Մուլտիմեդիա սարքի միջոցով։ Վերջինիս դեպքում, Հաճախորդի պորտալում պետք է ընդունեք օգտագործման պայմանները 14 օրվա ընթացքում (ընտրանքը կիրառելի է միայն MM21-ի ստեղծումից առաջ մուլտիմեդիա համակարգերի համար):

Պրոֆիլի կարգավորումները խմբագրելու համար նավիգացիայի վահանակում սեղմեք «Հաշիվ» բաժնի աջ ներքևի անկյունում գտնվող պատկերակին։

Ոչ, Վարման Տեսաձայնագրիչը կմնա նույն վիճակում, ոնց ձեր վերջին վարման ժամանակ։ Հետևաբար, եթե ակտիվացրել եք այն այդ վարման ընթացքում, այն կմնա ակտիվացված (անկախ նրանից, թե որ պրոֆիլն է օգտագործվում)։

 

Ոչ, Վարման Տեսաձայնագրիչը ձայնագրում է մեքենայի շրջակայքը միայն այն ժամանակ, երբ շարժիչը միացված է, և դուք վարում եք։ Եթե մեքենան կայանված է անջատված շարժիչով, ձայնագրություն չի կատարվում։ Ձայնագրությունը կկատարվի եթե մեքենան կայանված է միացված շարժիչով, իսկ Վարման Տեսաձայնագրիչը ակտիվացված է։

Տեսահոլովակ ներբեռնելու համար միացրեք USB մալուխը մեքենայի USB մուտքին և ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը.

 

Ամեն ինչ մեկում. 

Ընտրեք տեսահոլովակը ձեր ցանկից և և սեղմեք «Արտահանում»: Մանրապատկերը ցույց է տալիս, թե որ անկյունն է արտահայտվելու: Անցեք «Շարունակական ձայնագրման ցուցակ», եթե ցանկանում եք արտահանել առջևի և հետևի տեսախցիկների տեսահոլովակները նույն ձայնագրության համար:

 

Մեկ առ մեկ. 

Արտահանեք տեսահոլովակը, օգտագործելով վերարտադրման էկրանին նշված երեք կետը:

 

Ավտոմատ. Երբ USB մալուխը միշտ միացված է։ Անցեք «Կարգավորումներ» և միացրեք ավտոմատ արտահանումը, որպեսզի այն միշտ արտահանվի արտաքին պահեստարան:

Վարման Տեսաձայնագրման գործառույթը վճարովի է։ Այն միացնելու համար սկանավորեք QR կոդը Վարման Տեսաձայնագրման մենյուում՝ «Մուլտիմեդիա» կարգավորումներում, այնուհետև հետևեք քայլերին՝ Connect & Secure փաթեթին բաժանորդագրվելու համար։

Խնդրում ենք կապվել ձեր տեղական դիլերի հետ կամ ստուգել MyToyota հավելվածի աջակցության բաժինը։

MyToyota հավելվածում բաժանորդագրության գործընթացն ավարտելուց հետո, ձեր գնած գործառույթն օգտագործելու համար դուք պետք է վերագործարկեք շարժիչը: Համոզվեք, որ ունեք ցանցային կապ, որպեսզի մեքենան կարողանա միանալ մեր սերվերներին՝ գործառույթը ակտիվացնելու համար:

 

Ոչ, Վարման Տեսաձայնագրման գործառույթը հասանելի է միայն ակտիվ բաժանորդագրությամբ։ Եթե ձեր բաժանորդագրությունն ավարտվի, դուք կկորցնեք ձայնագրություններին մուտք գործելու հնարավորությունը, սակայն դրանք ավտոմատ կերպով չեն ջնջվի, քանի որ Toyota-ն մուտք չունի ձեր ձայնագրություններին։ Եթե մտադիր եք վաճառել ձեր մեքենան, խորհուրդ է տրվում նախապես ջնջել ձեր տվյալները, քանի որ դրանք կարող են փոխանցվել այլ անձանց։

Վարման վերլուծությունները, հիբրիդային կամ էլեկտրական մեքենաների ուսուցումը ծառայություն է, որը կօգնի ձեզ հասկանալ և կատարելագործել ձեր վարման ոճը: Օգտագործելով ձեր միացված մեքենայի ցուցիչների տվյալները, ներառյալ արագացումը, արգելակումը և հաստատուն արագությունը, այն ստեղծում է 0-ից 100 միջակայքում գտնվող ճանապարհորդության գնահատական, որը արտացոլում է, թե որքան սահուն և արդյունավետ եք վարում ձեր մեքենան։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ծառայություններում օգտագործվող տվյալների ճշգրտությունը պետք է դիտարկել որպես մոտավոր գնահատական, այլ ոչ թե որպես ճշգրիտ թվեր։

 

Ձեր ճանապարհորդությունները գնահատելուց բացի, ծառայությունը տրամադրում է ճանապարհորդության ամփոփ տվյալներ՝ ձեր վարման սովորությունների համապարփակ պատկերացում կազմելու համար։

 

Վարման վերլուծությունները, հիբրիդային կամ էլեկտրական մեքենաների ուսուցումը հասանելի են ինչպես անհատական ​​ուղևորությունների, այնպես էլ կուտակային ամսական ամփոփագրի համար: Ամսական ամփոփագրում կարող եք նաև մուտք գործել գրաֆիկա, որը ցուցադրում է ձեր ամենօրյա վարման վերլուծությունները ամբողջ ամսվա ընթացքում։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս ծառայության օգտագործվող տվյալների ճշգրտությունը պետք է մեկնաբանվի որպես մոտավոր գնահատական, այլ ոչ թե ճշգրիտ թվեր։

 

Ի՞նչ տարբերություն կա 3 ծառայությունների միջև։

 

Այս գործառույթներից յուրաքանչյուրը տրամադրում է անհատականացված տվյալներ՝ օգնելով ձեզ առավելագույնս ստանալ ձեր մեքենաից․

 

  • Վարման վերլուծությունները հասանելի են բոլոր Միացված մեքենաների համար
  • Հիբրիդային ուսուցման ծառայությունները նախատեսված են հիբրիդային մեքենաների համար
  • Էլեկտրական մեքենաների  ուսուցման ծառայությունները հարմարեցված են լիովին էլեկտրական մեքենաների համար

 

Որոշ հիմնական հրամաններ, ինչպիսիք են մեդիան կամ կլիմայի կառավարումը, աշխատում են անցանց ռեժիմով: Ավելի առաջադեմ գործառույթների կամ վեբ-ինտերֆեյսից օգտվելու  համար անհրաժեշտ է ինտերնետ կապ:

Այո, Խելացի Գործակալն աշխատում է ֆոնային ռեժիմով և կարող է առաջարկել օգտակար հուշումներ: Այն ներառվում է Connect & Drive բաժանորդագրության մեջ:

Այո, իրական ժամանակում տեղեկատվություն տրամադրելու համար Խելացի Գործակալին հարկավոր են առցանց ծառայություններ։

Խելացի Գործակալը առաջադեմ առցանց օգնական է, որն առաջարկում է ակտիվ առաջարկներ, հետաքրքիր գործառույթներ և օգտակար հիշեցումներ։ Խելացի Գործալկալը ստանդարտ ձայնային գործակալի բարելավված տարբերակն է։

Այո, անձնական մեքենաներում համակարգը կարող է բեռնել վերջին բեռնված պրոֆիլը (LLP) առանց նույնականացման անհրաժեշտության (միայն ընտրված մոդելների համար): Օգտատերերը կարող են ցանկացած պահի փոխել այս կարգավորումը և անջատել կամ միացնել LLP գործառույթը:

Հյուրի ռեժիմը թույլ է տալիս օգտագործել մուլտիմեդիա համակարգը առանց պրոֆիլ ստեղծելու անհրաժեշտության։ Որոշ կարգավորումների հասանելիությունը կարող է լինել սահմանափակ։ Տեսեք հաճախակի տրվող հարցերի բաժինը՝ ըստ գործառույթների։

Օգտատիրոջ Պրոֆիլը պահպանում է անհատականացված կարգավորումներ, ինչպիսիք են նստատեղի դիրքը, հայելիների կարգավորումը, մեքենայի մուլտիմեդիա նախընտրությունները և ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգի կարգավորումները։ Այս պրոֆիլները կարող են բեռնվել ավտոմատ կերպով՝ օգտատիրոջ նույնականացման հիման վրա։

 

Օգտատերերը նույնականացվում են Bluetooth (BT) սարքերի, խելացի բանալիների, թվային բանալիների, կենսաչափական նույնականացման կամ PIN կոդի միջոցով։ Համակարգն օգտագործում է դրանք՝ օգտատիրոջը նրա պահպանված պրոֆիլին համապատասխանեցնելու համար։

Այն տեղադրելու համար, OTA-ծանուցումը ստանալուց հետո հետևեք ձեր MyToyota հավելվածում կամ մեքենայի մուլտիմեդիա էկրանին տրված հրահանգներին։

OTA (Over-The-Air) ծառայությունը թույլ է տալիս թարմացնել ձեր մեքենայի ծրագրային ապահովումը՝ հնարավորություն տալով ավելացնել ինչպես նոր գործառույթներ, այնպես էլ լուծել խնդիրները։

Ոչ, դուք պետք է ունենաք MyToyota հավելված և Connect and Secure փաթեթի ակտիվ բաժանորդագրություն։ Կախված ձեր մեքենայից, Connect and Secure-ը կարող է ներառված կամ հասանելի լինել որպես փորձաշրջանի մաս։ Հակառակ դեպքում, կարող եք բաժանորդագրվել դրան ձեր հավելվածում վճարովի բաժանորդագրությունների բաժնի միջոցով։

 

MyToyota հավելվածում անցեք «Հեռակա իմմոբիլայզեր» էջ, ներքևում գտեք «Կոդի անվտանգություն» և ընտրեք «Փոխել կոդը»։ Հաստատելու համար կպահանջվի կենսաչափական նույնականացում, որից հետո շարժիչը ավտոմատ կերպով կհապաբլոկավորվի։ Հաստատելու համար երկու անգամ մուտքագրեք նոր 6-անիշ կոդը։ Եթե դուք մոռացել եք նախորդ կոդը, կարող եք ստեղծել նորը անմիջապես հավելվածում։ Թարմացումից հետո դուք կստանաք ծանուցում։

  1. Բաժանորդագրվեք MyToyota հավելվածում «Connect & Secure» փաթեթին։
  2. Ստեղծեք 6-անիշ կոդ MyToyota հավելվածում։
  3. MyToyota հավելվածից ձեռքով կամ ավտոմատ ռեժիմիով ակտիվացրեք Հեռակառավարվող Իմմոբիլայզերը։
  4. MyToyota հավելվածից ձեռքով կամ մուլտիմեդիա էկրանի միջոցով՝ օգտագործելով ձեր 6-անիշ կոդը, անջատեք Հեռակառավարվող Իմմոբիլայզերը։

Հեռակառավարվող Իմմոբիլայզերը անվտանգության լրացուցիչ տեխնոլոգիա է, որը կանխում է շարժիչի մեկնարկը, եթե օգտագործվում է սխալ բանալի կամ մուտքի կոդ։ Այն օգնում է պաշտպանել ձեր մեքենան չարտոնված շահագործումից կամ արևանգումից։

Հիբրիդային ուսուցման ծրագիրը տրամադրում է համատեքստային ուսուցման խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող եք բարելավել ձեր հիբրիդային վարումը, հիմնվելով ձեր նախորդ ուղևորությունների վրա, թույլ տալով ձեզ առավելագույնս օգտագործել էլեկտրական ռեժիմը՝ վառելիքի սպառումը նվազեցնելու և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Այո, ընտրված մոդելների դեպքում կա։ Գլխավոր էջում «Գործիքային վահանակ» բաժնում կարող եք տեսնել վառելիքի ներկայիս մակարդակը՝ ցուցանակի և դիապազոնի տեսքով։

Apple CarPlay-ը կամ Android Auto-ն հնարավոր է ակտիվացնել՝ միացնելով ձեր սմարթֆոնը մեքենայի USB մուտքին կամ անլար կապի միջոցով (կախված ձեր մեքենայից)։ Մեքենայի մուլտիմեդիա էկրանին սեղմեք «Մենյու» կոճակը, ապա ընտրեք CarPlay կամ Android Auto։

 

Եթե ձեր Android սարքը աշխատում է Android 10-ից ավելի հին տարբերակով, ապա նախ պետք է ներբեռնեք Android Auto հավելվածը։

Անլար Android Auto-ն գործում է Android 11-ից սկսած տարբերակների հետ։ 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիտել մեր ուղեցույցը։

Մարտկոցում կուտակված էլեկտրաէներգիան աստիճանաբար կլիցքաթափվի նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան չի օգտագործվում՝ բնական լիցքաթափման և որոշակի էլեկտրական սարքերի կողմից առաջացող սպառման ազդեցության պատճառով։

Եթե երկար ժամանակ մեքենան չի շահագործվում, մարտկոցը կարող է լիցքաթափվել, և շարժիչը կարող է չաշխատել։ (Մարտկոցը ավտոմատ կերպով լիցքավորվում է վարման ընթացքում):

Հիբրիդային մեքենաների դեպքում խորհուրդ ենք տալիս շաբաթը մեկ անգամ առնվազն 20 րոպեով միացնել մեքենան Ready ռեժիմով։ Այդպես անելիս համոզվեք, որ մեքենան միշտ «P» կայանման ռեժիմում է և մի օգտագործեք «N» ռեժիմը, քանի որ դա չի լիցքավորի հիբրիդային մարտկոցը։

Սովորական մեքենաների դեպքում խորհուրդ ենք տալիս շաբաթը առնվազն մեկ անգամ 20-30 րոպե աշխատեցնել շարժիչը։

Մտեք ձեր մուլտիմեդիա համակարգի մենյու և ընտրեք «Կարգավորումներ»։ Այնուհետև ընտրեք Bluetooth Միացում և հետևեք կարգավորելու քայլերին։ Այնուհետև հարկավոր է միացնել ձեր սմարթֆոնի Bluetooth-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիտնել մեր ուղեցույցը։

Smart Services-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել MyToyota հավելվածը և միացնել այն ձեր մեքենաների հետ։ Կարող եք ծանոթանալ տեսանյութում բացատրված գրանցման քայլերին։

Ձայնային Օգնականը ընդլայնում է ավանդական ձայնային հրամանների համակարգի հնարավորությունները՝ թույլ տալով հաճախորդներին հարմար ձևով փոխազդել մեքենայի ներսի գործառույթների հետ: Խնդրում ենք դիմել ձեր MyToyota հավելվածին՝ ձեր մեքենայի գործառույթների ու հնարավորությունների, ինչպես նաև բաժանորդագրության ծառայությունների հետ ծանոթանալու համար:

Այս գործղությունը հնարավոր չէ առանց առկա պլանը չեղարկելու: Դուք կարող եք ընտրել բաժանորդագրության այլ տեսակ, Ձեր ներկայիս բաժանորդագրության ավարտից հետո:

Բաժանորդագրությունը կարող է չեղարկվել՝ անցնելով MyToyota հավելվածի «Միացված սպասարկման կենտրոն» բաժին և ընտրելով չեղարկվող ծառայությունը։ Հավելվածի հետ կապված որևէ խնդրի դեպքում հաճախորդը կարող է ցանկացած պահի կապվել մեզ հետ՝ լրացուցիչ աջակցություն ստանալու համար։

MyToyota հավելվածում «Միացված ծառայության» բաժանորդագրվելու համար հետևեք ստորև նշված քայլերին.


1. Անցեք «Կապված ծառայությունների կենտրոն» և ընտրեք ձեզ հետաքրքրող ծառայությունը։

2. Ընտրեք ձեր բաժանորդագրության սակագնային պլանը՝ ամսական, տարեկան կամ յուրաքանչյուր 4 տարին մեկ։

3. Անցեք ձևակերպմանը և մուտքագրեք ձեր հաշվի հասցեն և վճարման տեղեկությունները։ Ձեզ անհրաժեշտ կլինի վճարման հասցե և վավեր վճարման եղանակ։

4. Վերանայեք ձեր գնումը «Ամփոփում» բաժնում և ակտիվացրեք ծառայությունը, եթե պատրաստ եք։

5. Եթե դուք իրավասու եք փորձաշրջանի համար, ձեզանից դեռ  չի գանձվի գումար, բայց դուք կկարողանաք տեսնել ձեր առաջին վճարման ժամկետը։ Եթե դուք արդեն օգտվել եք փորձաշրջանից, այս պահին ձեզանից կգանձվի գումար, և ձեր էլ. փոստին կուղարկվի հաշիվ-ապրանքագիր։