Բեռնել բրոշյուրը
Գրանցվել փորձնական վազքին
Գրանցվել սերվիս կենտրոնի կողմից սպասարկման համար
Գտնել դիլերին
Հետադարձ կապ

Toyota Safety Sense

անվտանգության համակարգերի փաթեթ

Toyota Safety Sense անվտանգության համակարգի փաթեթը ներառում է չորս ժամանակակից ակտիվ տեխնոլոգիաներ` Ճակատային բախման նախազգուշացման համակարգ, Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգ, Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգ, Ադապտիվ քրուիզ կոնտրոլ: Տվյալ համակարգերի վերջնական նպատակն է հնարավորինս նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները, օգնելով ապահովել ավելի անվտանգ երթևեկություն բոլորի համար:


Toyota Safety Sense տեխնոլոգիան ապահովում է Ձեր և Ձեր ուղևորների անվտանգություը՝ Ճակատային բախման նախազգուշացման համակարգն օգտագործում է լազերային ցուցիչներն ու տեսախցիկը և զգուշացնում է վարորդին հավանական բախման մասին; Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգը զգուշացնում է Ձեզ, երբ շեղվում եք երթևեկության բաժանարար գծից; Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգն օպտիմիզացնում է տեսանելիությունը գիշերային ժամերին; իսկ Ադապտիվ քրուիզ-կոնտրոլը կարգավորում է Ձեր և դիմացի ավտոմեքենայի միջև հեռավորությունը: Առաջարկվող այս նորարարական տեխնոլոգիաների շարք կօգնի ապահովել ձեր բարձրակարգ անվտանգությունը:

Ճակատային բախման նախազգուշացման համակարգ

Toyota Safety Sense փաթեթի Ճակատային բախման նախազգուշացման համակարգն օգտագործում է լազերային ցուցիչներն ու տեսախցիկը և զգուշացնում է վարորդին հավանական բախման մասին: Հարվածի վտանգ հայտնաբերելու դեպքում համակարգն արձակում է վիզուալ ու ձայնային ազդանշան: Եթե վարորդը չի արձագանքում նախազգուշացմանը, համակարգը գործարկում է արգելակները և նվազեցնում է հնարավոր հարվածի ուժը:

Տեխնիկակն անունը՝ Նախավթարային Անվտանգության Համակարգ

Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգ

Toyota Safety Sense փաթեթի Երթևեկության գծի հատման ազդանշանային համակարգը զինված է տեսախցիկով, որը վերահսկում է մեքենայի դիրքը ճանապարհային գծանշման նկատմամբ և արձակում է ձայնային ու լույսի ազդանշանները երբ մեքենան մոտենում է ավտոմեքենաների շարքերի բաժանարար գծին ու տվյալ համակարգը չի նկատում շրջադարձի ցուցիչի միացումը; այնուհետև վարորդը կարող է կատարել ուղղիչ գործողություններ:

Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգ

Toyota Safety Sense փաթեթի Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգն օպտիմիզացնում է տեսանելիությունը գիշերային ժամերին: Տեսախցիկը նկատում է հանդիպակաց ավտոմեքենաները, ինչպես նաև առջևում գտնվող մեքենաները, վերահսկում է նաև դրսի լուսավորությունը: Համակարգն ավտոմատ կերպով կատարում է ընտրություն մինջև մոտակա կամ հեռավոր լուսավորության:

Ադապտիվ Քրուիզ Կոնտրոլ

Toyota Safety Sense փաթեթի Ադապտիվ Քրուիզ Կոնտրոլը կարգավորում է Ձեր և դիմացի ավտոմեքենայի միջև հեռավորությունը: Եթե ավտոմեքենաների միջև հեռավորությունը կրճատվում է, համակարգն ավտոմատ կերպով նվազեցնում է արագությունը, կամ անհրաժեշտության դեպքում արգելակում է և ակտիվացնում կայանման լույսերը: Երբ առջևում գտնվող ավտոմեքենայի արագությունը նորից ավելանա, Ձեր ավտոմեքենան ևս կարագանա:

Խնդրում ենք, նկատի ունեցեք, որ Toyota Safety Sense փաթեթի առկայությունը տարբերվում է ըստ մոդելի եւ դասի, ինչպես նաև գնման երկրից: Բոլոր տեխնիկական սպեցիֆիկաիաների և սարքավորումների տեղեկությունները կարող եք ճշտել ձեր Toyota-ի Պաշտոնական Ներկայացուցչի մոտից:

Անվտանգության նոր ակտիվ համակարգեր, ինչպիսին է օրինակ, Toyota Safety Sense-ը, նախատեսված են միայն վարորդին աջակցելու համար և չեն փոխարինում վարորդին: Վարորդը միշտ պետք է վերահսկիավտոմեքենայի կառավարումը: Toyota Safety Sense համակարգերի վրա կարող են ազդել արտաքին գործոնները և Toyota ընկերությունը պատասխանատվություն չի կրում ստացված ցանկացած հետևանքների համար:

Ձեր cookie-ֆայլերի կարգավորումները

Toyota վեբ-կայքն օգտագործում է cookie-ֆայլերը, որպեսզի բարելավվի Ձեզ մատուցված ծառայությունները, ապահովի կայքի բարձր արդյունվետությունը ու անվտանգությունը:

Ընդունելով մեր cookie-ֆայլերի քաղաքականությունը, Դուք թույլ եք տալիս մեզ պահպանել Ձեր տվյալները մեր Toyota վեբ-կայքում: Իմացեք ավելին, կամ փոխեք կարգավորումները մեր "Cookie-ֆայլերի կարգավորումներ" էջից:

OK