Բացառիկ առանձնահատկություններով ստանդարտ կոմպլեկտացիա
Ողջույնեք Toyota LC300-ին, որը համատեղում է հզոր ամենագնացի դիզայնը և իր դասի լավագույն լիաքարշակ համակարգը՝ էլեկտրական ռեժիմով վարելու համար։
-
Դիզայն
-
Արտաճանապարհային կարոություն
-
Ճանապարհային կարողություն
-
Անվտանգություն
-
Գործնականություն
-
Հարմարավետություն
Read timed out
POST https://dxp-webcarconfig.toyota-europe.com/v1/grade-selector/am/hy?modelId=92aa73e0-411e-4633-a620-9784ffbfcd2b
Դիզայն
Զսպված գերազանցություն
Հմայիչ համամասնություններով և հզոր ուրվագծերով Land Cruiser 300-ը հիասքանչ տպավորություն է թողնում բոլորի վրա: Ոգեշնչված լինելով իր լեգենդար նախորդներից՝ Land Cruiser 300-ը հստակ արտացոլում է իր անժամանակյա արտաքին տեսքը: Քաղաք, մայրուղի կամ անապատ․ Land Cruiser 300-ի հետ ցանկացած ճանապարհ ավելի հաճելի է անցնել:
Դիզայն
-
էքստերիեր
-
Անժամանակյա գեղեցիկ արտաքին տեսք
Land Cruiser-ը գերազանցության հոմանիշ է ամենագնացների մեջ: Land Cruiser-ը կառավարվում է այնպես, ինչպես ոչ մի այլ 4x4, իսկ դրա դիզայնը չի կարելի շփոթել որևէ այլ մեքենայի հետ: Երկար, հզոր առաջնամասից մինչև վստահ դիրքը ճանապարհին, Land Cruiser 300-ը հավատարիմ է իր ժառանգությանը: -
Արդյունավետություն ու ոճ
Դիզայնի, տեխնոլոգիայի և օգտակարության էլեգանտ համադրություն՝ Land Cruiser 300-ը հրաժարվում է գնալ զիջումների: Առջևի առանձնահատուկ լուսադիոդային լուսարձակները և մոնոլիտ ու հզոր հովացուցչի ցանցը հաղորդում են վստահության հզոր զգացողություն:
-
-
-
Ինտերիեր
-
Հարմարավետությունը երաշխավորված է
Զգացեք աննախադեպ հարմարավետություն: Կառավարման վահանակների էրգոնոմիկ և ինտուիտիվ դասավորությունը, բարձրորակ նյութերը, ընդարձակ տարածքը, էլեկտրական կարգավորվող՝ այս ամենը թույլ է տալիս ձեզ վստահ վարել մեքենան։ -
Հարմար նստեք ու հանգստացեք
Land Cruiser 300-ի երկրորդ շարքում բացառիկ հարմարավետությունը պահպանվում է՝ տաքացվող և օդափոխվող էրգոնոմիկ նստատեղերով: Չորսգոտի կլիմատ կոնտրոլն ապահովում է լիակատար հարմարավետություն՝ անկախ եղանակից: -
Կատարյալ է ամեն մանրուքում
Ինտերիերի յուրաքանչյուր տարր, ապահովելով հարմարավետություն, օգտագործելիություն և դիմացկունություն: Դռան վահանակի վրա տեղադրված հեշտությամբ հասանելի անջատիչները, անլար հեռախոսի լիցքավորման հարթակը և մեծ չափի բաժակակալները յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնում են ավելի հարմար: -
Տպավորիչ տարողություն
Toyota Land Cruiser 300-ի ընդարձակ և տարողունակ բեռնախցիկը հագեցած է բարձրության կարգավորմամբ և հիշողության ֆունկցիայով էլեկտրական դռնով: Անհրաժեշտության դեպքում երկրորդ շարքի նստատեղերը կարող են հեշտությամբ ծալվել, ինչը թույլ է տալիս ազատորեն տեղադրել մեծ իրեր մեքենայում: -
-
-
GR Sport
-
Տարբերվեք ամենուր
GR SPORT-ի հատուկ թողարկումը նախատեսված է նրանց համար, ում կենսակերպը տարբերվելն ու առավելագույնս վայելելն է, որտեղ էլ որ գտնվեն: Toyota Land Cruiser 300 GR SPORT-ի Աուտենտիկ դիզայնը առանձնանում է մի շարք աչքի ընկնող դիզայներական մանրամասներով, որոնց շնորհիվ այն տարբերվում է մրցակիցներից: -
Արտահայտիչ ուժ
Եզակի և արտահայտիչ Land Cruiser 300 GR SPORT-ը մարմնավորում է Land Cruiser-ի ինքնատիպ ոգին: Առջևի բամպերի տպավորիչ դիզայնը, սև անիվների կամարները, հովացուցչի ցանցի վրա տեղադրված Toyota-ի մեծ լոգոն՝ այս ամենը տարբերակում է մոդելային հատուկ շարքը մյուս ամենագնացներից և ընդգծում մեքենայի տիրոջ վճռական բնավորությունը:
-
Բացառիկ ինտերիեր
Toyota Land Cruiser 300 GR SPORT ինտերիերի յուրաքանչյուր մանրուք արտացոլում է դրա յուրահատուկ բնույթը և Land Cruiser ընտանիքի ամենաոճային ամենագնացի կարգավիճակը: Սրահում լեգենդար ամենագնացի հատուկ տարբերակի բացառիկությունն ընդգծվում է պրեմիում երեսպատման նյութերով և գլխակալներով՝ GR SPORT լոգոտիպերով։
-
Վարման դինամիկա
Անգերազանցելի հնարավորություններ
Ուր էլ որ գնաք, Land Cruiser 300-ը կսահմանի նոր չափանիշներ: Նրա ամենագնացության հնարավորությունները լեգենդար են: Նրա գերազանց արդյունավետության հիմքում ընկած են ամուր շրջանակը, ցածր ծանրության կենտրոնը և կատարելագերծված ղեկի հիդրոուժեղարարը, որոնք ապահովում են գերազանց կառավարելիություն ցանկացած արագության դեպքում։
Վարման դինամիկա
-
Անզուգական ամենագնաց
-
Երկարակյաց և դիմացկուն
Հուսալի շրջանակի կառուցվածքը, օպտիմալացված քաշի բաշխումը և հարթակի թեթև կառուցվածքը ապահովում են Toyota Land Cruiser 300 ամենագնացին դինամիկայի, անվտանգության և հարմարավետության նոր մակարդակ։ -
Ոչինչ անհնար չէ
Մեծ ճանապարհային լուսաճեղքի, մշտական լիաքարշակ համակարգի ու վարելու անզիջում հուսալիության շնորիվ Land Cruiser 300-ի ցանկացած ճանապարհային պայմաններում վարելու հնարավորությունները անգերազանցելի են: Բլոկավորվող դիֆերենցիալները, առաջադեմ կախոցը և բարձր ու ցածր դիապազոնային լիաքարշակ համակարգը օգնում են ձեզ նվաճել ցանկացած բարդության ճանապարհներ։
-
-
-
Անկասելի տեխնոլոգիա
-
Լրիվ վերահսկողություն
Անգերազանցելի հարմարավետության համար անճանապարհային պայմաններում Land Cruiser 300-ը հագեցած է Toyota-ի առաջադեմ e-KDSS կախոցի կայունացման համակարգով: Բացի այդ, Multi-Terrain Select ռեժիմի ընտրության համակարգը հագեցվել է նոր AUTO ռեժիմով, որը ապահովում է մեքենայի առավելագույն կցորդում ցանկացած ճանապարհային մակերևույթի վրա: -
Տեսեք ամեն ինչ
Թափքի տակի պրոյեկցիայի գործառույթով արտաճանապարհային օժանդակ Multi-Terrain Monitor համակարգը փոխանցում է եռաչափ պատկեր մուլտիմեդիա համակարգի մոնիտորին՝ տրամադրելով վարորդին համապարփակ տեղեկատվություն մեքենայի տակ և շուրջը տիրող իրավիճակի մասին։
-
-
3.3 լիտր դիզելային
Շարժիչ3.3 լիտր դիզելայինՀզորություն (ձիաուժ)306Վառելիքի սպառում (լ/100 կմ)8.9CO2 (գ/100 կմ)233Արագացում վայրկյանում (0-100 կմ/ժ)7.9ՔարշակՄշտական լիաքարշ համակարգ 4WDՓոխանցման տուփ10-աստիճան ավտոմատ -
3.5 լիտր բենզին
Շարժիչ3.5 լիտր բենզինՀզորություն (ձիաուժ)415Վառելիքի սպառում (լ/100 կմ)12.2CO2 (գ/100 կմ)281Արագացում վայրկյանում (0-100 կմ/ժ)6.8ՔարշակՄշտական լիաքարշ համակարգ 4WDՓոխանցման տուփ10-աստիճան ավտոմատ -
4.0 լիտր բենզին
Շարժիչ4.0 լիտր բենզինՀզորություն (ձիաուժ)275Վառելիքի սպառում (լ/100 կմ)12.4CO2 (գ/100 կմ)281Արագացում վայրկյանում (0-100 կմ/ժ)8.0ՔարշակՄշտական լիաքարշ համակարգ 4WDՓոխանցման տուփ6-աստիճան ավտոմատ
Անվտանգություն
Լիակատար վստահություն ղեկին
Նորարարական տեխնոլոգիաները ապահովում են վարորդական անվտանգության բարձր մակարդակ: Toyota Safety Sense համակարգի վերջին տարբերակով հագեցած Land Cruiser 300-ը առաջարկում է բախումից խուսափելու համակարգ՝ Նախավթարային անվտանգության համակարգի (PCS) տեսքով: Երթևեկության գոտին փոխելու օժանդակ համակարգը (LCA) և Կույր գոտու մոնիթորինգը (BSM) աջակցում են վարորդին գոտին փոխելու պահին:
Անվտանգություն
-
Անվտանգության համակարգ - Toyota Safety Sense
-
Ավելի անվտանգ և հարմարավետ ճանապարհորդություններ
Land Cruiser 300-ը հագեցված է ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաներով: Հեռավոր լույսի ադապտիվ կառավարումը (AHB) ապահովում է գերազանց տեսանելիություն նույնիսկ ամենադժվար եղանակային պայմաններում՝ օրվա ցանկացած ժամին, թե՛ քաղաքում, թե՛ դժվարանցանելի ճանապարհներին։ Անվտանգ ելքի համակարգը (SEA) զգուշացնում է հնարավոր բախումների մասին, երբ բացում եք մեքենայի դռները: -
Նախավթարային անվտանգության համակարգը (PCS)
Մեր Նախավթարային անվտանգության համակարգը հայտնաբերում և օգնում է խուսափել այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ հնարավոր բախումներից: Այն նախազգուշացնում է վարորդին ձայնային և լուսային ազդանշաններով, ինչպես նաև ակտիվացնում է արգելակման աջակցության համակարգը։ Եթե վարորդը չի հասցնում արգելակել ժամանակին, բախումը կանխելու կամ նվազեցնելու համար արգելակները ակտիվանում են ավտոմատ կերպով: Բացի այդ, Խաչմերուկներում բախումից խուսափելու աջակցման համակարգը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակներում ղեկի օգնականը աջակցում են վարորդին ամբողջ վարման ընթացքում: -
Լիարժեք արագությամբ դինամիկ ադապտիվ կրուիզ-կոնտրոլ (DRCC)
Այս համակարգը պահում է ձեր մեքենան ապահով սահմանված հեռավորության վրա մյուս ավտոմեքենաներից, կառավարելով արագությունն։ Եթե այս հեռավորությունը նվազում է, համակարգը նվազեցնում է մեքենայի արագությունը, և ի վերջո կիրառում է արգելակները, և միացնում է արգելակման լույսերը։ Եթե ձեր մեքենան հագեցած է Ճանապարհային նշանների ճանաչման համակարգով (RSA), այս համակարգը նաև կճանաչի արագության սահմանափակումները և կառաջարկի անհրաժեշտ ճշգրտումներ։ -
Երթեվեկության գոտու փոփոխման օժանդակ համակարգ (LCA)
Այս համակարգը կարող է օգտագործվել մայրուղում, երբ ակտիվացված են Ադապտիվ կրուիզ-կոնտրոլը (ACC) և Երթևեկության գոտու վերահսկման համակարգը (LTA): Երբ վարորդը միացնում է շրջադարձի ազդանշանը՝ գոտին փոխելու համար, համակարգը կապահովի անվտանգ գոտու փոփոխումը, իսկ ղեկի օգնականը կգործարկի նախատեսված գոտին փոխելու գործողությունը: -
Հեռավոր լույսի ավտոմատ համակարգ (AHB)
Հեռավոր լույսի ավտոմատ համակարգը նախատեսված է գիշերային վարման ժամանակ ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների համար տեսանելիությունը օպտիմալացնելու համար: Հետին տեսարանի հայելու մոտ տեղադրված տեսախցիկը հայտնաբերում է հանդիպակաց տրանսպորտային միջոցների լույսերը՝ միաժամանակ վերահսկելով փողոցի լույսերի պայծառությունը: Համակարգը ավտոմատ կերպով միացնում և անջատում է հեռավոր լույսը, թույլ տալով վարորդին լիովին կենտրոնանալ ճանապարհի վրա։ -
Կույր կետի մոնիտոր (BSM)
Այս համակարգը օգտագործում է ղեկի վերևում տեղադրված տեսախցիկը՝ վարորդի զգոնությունն ու վիճակը վերահսկելու համար: Եթե համակարգը հայտնաբերում է օրինակ՝ վարորդի հոգնածությունը, նա հատուկ ձայնային ազդանշան է տալիս վերջինին։ Այս ազդանշանները օգտագործվում են մեքենայի Արտակարգ կանգառի համակարգի (EDSS) աշխատանքը բարելավելու համար: -
Արտակարգ իրավիճակների կայանման համակարգ (EDSS)
Եթե համակարգը կանխորոշված ժամանակահատվածում չհայտնաբերի վարորդի որևէ գործողություն, այն կտա ձայնային նախազգուշական ազդանշան: Որևէ արձագանքի բացակայության դեպքում, EDSS համակարգը սահուն կերպով կկանգնացնի մեքենան անվտանգ դիրքով տվյալ երթևեկության գոտու սահմաններում: Այնուհետև կմիացնի վթարային ազդանշանը, ծանուցելով ճանապարհային այլ օգտվողներին, և կբացի մեքենայի դռները՝ հեշտացնելով արտակարգ իրավիճակների ծառայությունների հասանելիությունը անհրաժեշտության դեպքում։ -
Անվտանգ ելքի համակարգ (SEA)
Այս համակարգը օգտագործում է Կույր կետի մոնիտորինգի ռադարը՝ օգնելով խուսափել ուղևորի բաց դռան ու հետևից մոտեցող մեքենայի կամ հեծանիվի միջև բախումից։ Երբ համակարգը հայտնաբերում է բախման վտանգ, արտաքին հայելիներում և բազմատեղեկատվական էկրանին միանում են լույսային ցուցիչներ, և տրվում է ձայնային նախազգուշական ազդանշան։
-
Տեխնոլոգիա
Անխափան կառավարում
Toyota Land Cruiser 300-ի ինտերիերի էսթետիկան լրացվում է առաջադեմ թվային տեխնոլոգիաներով: Ամենագնացը հագեցած է պրոյեկցիոն էկրանով, որը ցուցադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները դիմապակու վրա: Նոր սերնդի մուլտիմեդիա համակարգը՝ թվային էկրանով և Apple Carplay-ի և Android Auto-ի աջակցությամբ, թույլ է տալիս միացնել սմարթֆոնը և օգտագործել դրա գործառույթները՝ չշեղվելով ճանապարհից:
Տեխնոլոգիա
-
Թվային ինտերիեր
-
Վարեք մեքենան առանց որևէ այլ բանի վրա շեղվելու
Ամենագնացը հագեցած է պրոյեկցիոն էկրանով, որը ցուցադրում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը դիմապակու վրա, թույլ տալով ձեզ վարել առանց որևէ այլ բանի վրա շեղվելու: 12.3 դյույմանոց սենսորային էկրանը ապահովում է արագ կառավարում, իսկ Land Cruiser 300-ի բարձրորակ JBL աուդիոհամակարգը՝ 14 բարձրախոսով, անտարբեր չի թողնի բարձրորակ մաքուր ձայնի գնահատողներին: -
-
-
Configure Chapter