LAND CRUISER 300
Իրավական հայտարարություն
Տրամադրված տվյալները նախնական են, որոնք դեռևս չեն ստացել վերջնական հաստատում։Ողջույնեք Toyota LC300-ին, որը համատեղում է հզոր ամենագնացի դիզայնը և իր դասի լավագույն լիաքարշակ համակարգը՝ էլեկտրական ռեժիմով վարելու համար։
Դիզայն
Արտաճանապարհային կարոություն
Ճանապարհային կարողություն
Անվտանգություն
Գործնականություն
Հարմարավետություն
Read timed out
POST https://dxp-webcarconfig.toyota-europe.com/v1/grade-selector/am/hy?modelId=92aa73e0-411e-4633-a620-9784ffbfcd2b
Դիզայն
Հմայիչ համամասնություններով և հզոր ուրվագծերով Land Cruiser 300-ը հիասքանչ տպավորություն է թողնում բոլորի վրա: Ոգեշնչված լինելով իր լեգենդար նախորդներից՝ Land Cruiser 300-ը հստակ արտացոլում է իր անժամանակյա արտաքին տեսքը: Քաղաք, մայրուղի կամ անապատ․ Land Cruiser 300-ի հետ ցանկացած ճանապարհ ավելի հաճելի է անցնել:
Դիզայնի, տեխնոլոգիայի և օգտակարության էլեգանտ համադրություն՝ Land Cruiser 300-ը հրաժարվում է գնալ զիջումների: Առջևի առանձնահատուկ լուսադիոդային լուսարձակները և մոնոլիտ ու հզոր հովացուցչի ցանցը հաղորդում են վստահության հզոր զգացողություն:
Եզակի և արտահայտիչ Land Cruiser 300 GR SPORT-ը մարմնավորում է Land Cruiser-ի ինքնատիպ ոգին: Առջևի բամպերի տպավորիչ դիզայնը, սև անիվների կամարները, հովացուցչի ցանցի վրա տեղադրված Toyota-ի մեծ լոգոն՝ այս ամենը տարբերակում է մոդելային հատուկ շարքը մյուս ամենագնացներից և ընդգծում մեքենայի տիրոջ վճռական բնավորությունը:
Վարման դինամիկա
Ուր էլ որ գնաք, Land Cruiser 300-ը կսահմանի նոր չափանիշներ: Նրա ամենագնացության հնարավորությունները լեգենդար են: Նրա գերազանց արդյունավետության հիմքում ընկած են ամուր շրջանակը, ցածր ծանրության կենտրոնը և կատարելագերծված ղեկի հիդրոուժեղարարը, որոնք ապահովում են գերազանց կառավարելիություն ցանկացած արագության դեպքում։
Մեծ ճանապարհային լուսաճեղքի, մշտական լիաքարշակ համակարգի ու վարելու անզիջում հուսալիության շնորիվ Land Cruiser 300-ի ցանկացած ճանապարհային պայմաններում վարելու հնարավորությունները անգերազանցելի են: Բլոկավորվող դիֆերենցիալները, առաջադեմ կախոցը և բարձր ու ցածր դիապազոնային լիաքարշակ համակարգը օգնում են ձեզ նվաճել ցանկացած բարդության ճանապարհներ։
Անվտանգություն
Նորարարական տեխնոլոգիաները ապահովում են վարորդական անվտանգության բարձր մակարդակ: Toyota Safety Sense համակարգի վերջին տարբերակով հագեցած Land Cruiser 300-ը առաջարկում է բախումից խուսափելու համակարգ՝ Նախավթարային անվտանգության համակարգի (PCS) տեսքով: Երթևեկության գոտին փոխելու օժանդակ համակարգը (LCA) և Կույր գոտու մոնիթորինգը (BSM) աջակցում են վարորդին գոտին փոխելու պահին:
Տեխնոլոգիա
Toyota Land Cruiser 300-ի ինտերիերի էսթետիկան լրացվում է առաջադեմ թվային տեխնոլոգիաներով: Ամենագնացը հագեցած է պրոյեկցիոն էկրանով, որը ցուցադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները դիմապակու վրա: Նոր սերնդի մուլտիմեդիա համակարգը՝ թվային էկրանով և Apple Carplay-ի և Android Auto-ի աջակցությամբ, թույլ է տալիս միացնել սմարթֆոնը և օգտագործել դրա գործառույթները՝ չշեղվելով ճանապարհից: