Կայքում նշված գները հաշվարկված են մոտավոր փոխարժեքով՝ 1 ԱՄՆ դոլար = 383 ՀՀ դրամ և կարող են տարբերվել պաշտոնական դիլերի գնից՝ կախված վաճառքի օրը գործող պաշտոնական փոխարժեքից։
Կայքում տեղադրված Toyota-ի արտադրանքի գների մասին տեղեկատվությունը կրում է միայն տեղեկատվական նպատակներ։ Նշված գները նախատեսված են մանրածախ շուկայի համար (եթե այլ բան նշված չէ կայքի համապատասխան բաժնում) և կարող են տարբերվել Toyota-ի լիազորված դիլերների և/կամ լիազորված գործընկերների գներից։
Ցանկացած Toyota-ի ապրանքի գնումը կատարվում է անհատական վաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան: Կայքում տեղադրված Toyota մեքենաների տեխնիկական բնութագրերը և սարքավորումները կարող են տարբերվել Հայաստան մատակարարվող մեքենաների տեխնիկական բնութագրերից և սարքավորումներից:
Կայքում նշված Toyota արտադրանքի մասին տեղեկատվությունը չի ենթադրում, որ նշված արտադրանքը հասանելի է Toyota-ի լիազորված դիլերների և գործընկերների մոտ: Տարբեր տեխնիկական սարքավորումները, դետալները, բաղադրամասերը և պիտույքները կարող են տեսողականորեն տարբերվել կայքում ներկայացված նյութից՝ կախված մեքենայի մոդելից և սարքավորումներից, ինչպես նաև երկրից, որտեղ այն վաճառվում է: Մեքենայի, պիտույքի կամ այլ արտադրանքի գույնը կարող է տարբերվել կայքում ներկայացված լուսանկարից:
Toyota մեքենաների վառելիքի սպառման վերաբերյալ տվյալները հաշվարկված են իդեալական պայմաններում՝ առանց հաշվի առնելու վարման ոճը, եղանակը և վառելիքի սպառման վրա ազդող այլ պայմանները: Իրական վառելիքի սպառումը կարող է տարբերվել նշված տվյալներից և որոշվում է միայն փորձնականորեն: Toyota մեքենաների առավելագույն արագության վերաբերյալ տվյալները հաշվարկված են իդեալական պայմաններում՝ առանց հաշվի առնելու վարման ոճը, եղանակը և այլ պայմանները, որոնք ազդում են մեքենայի առավելագույն արագության վրա: Իրական առավելագույն արագությունը կարող է տարբերվել նշվածից և որոշվում է միայն փորձնականորեն:
Կայքում տեղադրված Toyota-ի արտադրանքի գները, սարքավորումները, տեխնիկական բնութագրերը և այլ տեղեկությունները կարող են փոփոխվել ցանկացած պահի՝ առանց օգտատերերին նախնական ծանուցման: Ձեր տարածաշրջանում վաճառվող մեքենաների և այլ ապրանքների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար խնդրում ենք կապվել ձեր երկրի Պաշտոնական Toyota-ի դիլերի կամ գործընկերի հետ: