1. Owners
  2. Parts & Accessories
  3. Bulbs
Ես ուզում եմ...

Toyota-ի լույսերի լամպեր

Լուսավորեք ձեր ճանապարհը: Ճիշտ ընտրած, լիովին ֆունկցիոնալ Toyota-ի լամպը անվտանգ վարելու կարևոր մասն է, հատկապես գիշերային ժամերին: Toyota-ի բնօրինակ լամպերի տեսականին համապատասխանում է ընկերության բարձր որակի չափանիշներին։ Կարող եք վստահել նրանց։

Optiwhite լամպեր

Նորաոճ և նոր Toyota Optiwhite լամպերը կատարելագործում են երթևեկության անվտանգությունը բոլոր եղանակային պայմաններում։ Ապահովում են ձեզ հանգիստ վարում, ինչպես նաև պրեմիում դասի արտաքին տեսք:

Ահա թե ինչու է պետք գնել Optiwhite լամպերը ձեր Toyota-ի համար.

  • Պայծառության, կոնտրաստի և արտացոլումների բարելավում
  • Պարզ և բարելավված տեսանելիություն բոլոր պայմաններում
  • Նորաոճ քսենոնի նման սպիտակ լույս
  • Երկարակեցություն

XID Քսենոն լամպեր


HID (Բարձր ինտենսիվության լուսավորության) լամպերի առաջադեմ դիզայնը հաղորդում է աննկարագրելի հուզիչ տպավորություններ: Նրանք ոչ միայն բարելավում են տեսանելիությունը՝ արտադրելով մինչև երկու անգամ ավելի շատ լույս, քան սովորական հալոգեն լամպերը, այլև բարելավում են շրջակա միջավայրի արդյունավետությունը:


Toyota-ի բնօրինակ լամպերը պահպանում են ձեր մեքենայի արդյունավետությունը մրցունակ գնով:

Toyota HID լամպերն ունեն մի շարք առավելություններ.

  • Գերազանց լույսի կատարում ձեր անվտանգության և հարմարավետության համար
  • Ամուր դիզայն, որը դիմացկուն է ջերմության և թրթռումների նկատմամբ
  • Հինդ անգամ ավելի դիմացկուն և սպառում է մոտ 50% ավելի քիչ էներգիա, քան սովորական լամպերը
  • Շրջակա միջավայրի բարելավում՝ չի օգտագործվում կապար և սնդիկ պարունակող նյութեր

Հարցրեք ձեր Toyota-ի լիազորված սպասարկման կենտրոնում Optiwhite լամպերի թարմացման կամ հին HID - Քսենոն լամպերի Toyota-ի նոր բնօրինակ HID լամպերով փոխարինման մասին և շարունակեք վայելել գերազանց կատարումը ամեն անգամ, երբ վարում եք:

Մենք ունենք նաև լամպերի հավաքածուներ, որոնք նախատեսված են հատուկ Toyota-ի յուրաքանչյուր մոդելի համար: Դրանք պարունակում են ամենակարևոր փոխարինող լամպերի ընտրանին, ներառյալ՝ լուսարձակները, շրջադարձի ցուցիչները, հետևի մառախուղային լույսերը, հետընթացի լույսերը, բեռնախցիկի դռան և պետհամարանիշի լույսերը: