Ես ուզում եմ...

Կցորդիչներ

Հանգիստ վարելու համար, ուր էլ որ ճանապարհորդեք: Անկախ նրանից, թե որքան հարթ կամ անհարթ է ճանապահը, ձեր մեքենային անհրաժեշտ է ունենալ լիարժեք գործող կցորդիչ, որպեսզի կարողանաք արդյունավետ և անվտանգ կատարել արագության փոխանցումները, ինչը թույլ կտա լիովին վերահսկել Toyota մեքենան: Toyota-ի բնօրինակ պահեստամասերն երաշխավորում են Toyota-ի որակը:

Կցորդիչները մշտապես ենթարկվում են շփմանը, ուստի ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար մաշվում են: Կան մաշված կցորդիչների մի քանի նշաններ, որոնց մասին պետք է տեղյակ լինել: Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել.

  • Արագության փոխանցումները կատարվում են դժվարություններով
  • Դանդաղ արագացում
  • Անսովոր ձայն

Մեր Toyota-ի բնօրինակ կցորդիչները նախագծված են հատուկ յուրաքանչյուր մոդելի համար և ունեն մի շարք առավելություններ.

  • Կատարյալ համադրվում է Toyota-ի յուրաքանչյուր մոդելի հետ
  • Սահուն ընթացք և կատարելագործված արդյունավետություն
  • Քրոմապատ և մխուն բաղադրիչներ՝ երկարակեցության համար
  • Պատրաստված է էկոլոգիապես մաքուր ապակյաթելից

Toyota-ի բնօրինակ կցորդիչը հեշտությամբ չի ծռվում և մաշվում, դիմացկուն է և համատեղելի է յուրաքանչուր Toyota մոդելի հետ:

Հարկավոր է արբերաբար ստուգել կցորդիչները Toyota-ի լիազորված վերանորոգողի մոտ, որը օգտագործում է միայն Toyota-ի բնօրինակ պահեստամասեր: