Ես ուզում եմ...

Մեր տվյալների գաղտնիության քաղաքականությունը

Իմացեք, թե ինչպես է Toyota-ն օգտագործում ձեր անձնական տվյալները և ինչպես ենք մենք հարգում և պաշտպանում ձեր գաղտնիությունը

Toyota Europe-ը ձգտում է պաշտպանել և հարգել ձեր գաղտնիությունը: Այս էջում մենք նկարագրում ենք, թե ինչպես կարող ենք օգտագործել ցանկացած անձնական տվյալներ, որոնք դուք կարող եք տրամադրել մեզ, երբ այցելում եք այս կայքը:

Խնդրում ենք կարդալ հետևյալը՝ ուշադիր հասկանալու մեր տեսակետներն ձեր անձնական տվյալների վերաբերյալ և ինչպես ենք մենք վերաբերվելու դրանց: Այս Toyota-ի Գաղտնիության և տվյալների պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեջ մենք նկարագրում ենք, թե ինչպես և ինչոը ենք մենք հավաքում ձեր Անձնական տվյալները, ում հետ ենք կիսվում ձեր տվյալներով, ինչպես ենք պաշտպանում տվյալները, և ձեր ընտրությունը, որը կարող եք անել Անձնական տվյալների բաժնում։

Գաղտնիության քաղաքականություն

Ամեն անգամ, երբ մենք պահանջելու ենք ձեր անձնական տվյալները, մենք ձեզ միշտ հստակ կտեղեկացնենք մեր հավաքած Անձնական տվյալների մասին: Այս տեղեկատվությունը կտրամադրվի ձեզ առանձին գաղտնիության ծանուցման միջոցով, որը, օրինակ, կներառվի հատուկ ծառայություններում (ներառյալ կապի ծառայություններ), էլեկտրոնային տեղեկագրեր, հիշեցումներ, հարցումներ, առաջարկներ, միջոցառումների հրավերներ և այլն:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալների պաշտպանության գործող օրենքի համաձայն՝ ձեր Անձնական տվյալները կարող են մշակվել, եթե՝

  • դուք տվել եք մեզ Ձեր համաձայնությունը Մշակման նպատակների համար (ինչպես նկարագրված է տվյալ Մշակման հետ կապված գաղտնիության ծանուցման մեջ): Կասկածներից խուսափելու համար դուք միշտ իրավունք կունենաք ցանկացած պահի հետ վերցնել ձեր համաձայնությունը․
  • դա անհրաժեշտ է պայմանագրի կատարման համար, որին դուք կողմ եք․
  • նման Մշակման դեպքում մենք հետապնդում ենք օրինական շահ, որը չի հակասում ձեր գաղտնիության իրավունքներին: Նման օրինական շահերը պատշաճ կերպով կհաղորդվեն ձեզ գաղտնիության ծանուցման մեջ․
  • դա պահանջվում է օրենքով:

Մենք կմշակենք ձեր Անձնական տվյալները միայն որոշակի, հստակ և օրինական նպատակների համար, և մենք չենք մշակի ձեր Անձնական տվյալները այդ նպատակների հետ անհամատեղելի նպատակներով:



Նման նպատակը կարող է լինել ձեր կողմից հրապարակած պատվերի կատարումը, մեր կայքերից կամ պորտալներից մեկում ձեր այցելության բարելավումը, մեր ապրանքների և ծառայությունների բարելավումը, ծառայությունների կամ հավելվածների առաջարկը, մարքեթինգային հաղորդակցությունները և գործողությունները և այլն: Ձեր Անձնական Տվյալների յուրաքանչյուր Մշակման նպատակը հստակորեն կսահմանվի տվյալ Մշակման հետ կապված գաղտնիության հատուկ ծանուցման մեջ: Գաղտնիության այս ծանուցումը հասանելի կլինի, օրինակ, վեբկայքում կամ հավելվածում, էլեկտրոնային նամակում և այլն):

Մենք կպահպանենք ձեր Անձնական տվյալները Տվյալների պաշտպանության գործող օրենքին համապատասխան: Մենք կպահպանենք ձեր Անձնական Տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար մենք մշակում ենք ձեր Անձնական տվյալները: Լրացուցիչ տեղեկությունների համար, թե որքան ժամանակ է ամենայն հավանականությամբ որոշ Անձնական տվյալներ պահվելու նախքան մեր համակարգերից հեռացնելը, խնդրում ենք կապվել մեզ հետ Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետում։

Մենք գնահատում ենք մեզ վստահված ձեր անձնական տվյալները և պարտավորվում ենք մշակել ձեր անձնական տվյալները արդար, թափանցիկ և անվտանգ ձևով: Սրանք են մեր հիմնական սկզբունքները.

 

  • Օրինականություն. մենք կհավաքենք ձեր Անձնական տվյալները միայն արդար, օրինական և թափանցիկ եղանակով:
  • Տվյալների նվազեցում. մենք կսահմանափակենք ձեր Անձնական տվյալների հավաքագրումն ուղղակիորեն համապատասխան և անհրաժեշտ նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվել են:
  • Նպատակի սահմանափակում. մենք կհավաքենք ձեր Անձնական Տվյալները միայն որոշակի, բացահայտ և օրինական նպատակների համար և չենք մշակի ձեր Անձնական տվյալները այդ նպատակների հետ անհամատեղելի նպատակով:
  • Ճշգրտություն. մենք կպահպանենք ձեր Անձնական տվյալները ճշգրիտ և ակտուալ:
  • Տվյալների անվտանգություն և պաշտպանություն. մենք կիրականացնենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, որպեսզի ապահովենք տվյալների անվտանգության և պաշտպանության համապատասխան մակարդակ՝ հաշվի առնելով, ձեր Անձնական տվյալների բնույթը: Նման միջոցները նախատեսում են ցանկացած անօրինական մուտքի, պատահական կամ անօրինական ոչնչացման կամ պատահական կորստի, կամ փոփոխության և Մշակման ցանկացած այլ անօրինական ձևի կանխում:
  • Մուտք գործում և ուղղում. մենք կմշակենք ձեր Անձնական տվյալները՝ ձեր օրինական իրավունքներին համապատասխան:
  • Պահպանման սահմանափակում. մենք կպահպանենք ձեր Անձնական տվյալները Տվյալների պաշտպանության գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան և ոչ ավելի, քան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվել են:
  • Պաշտպանություն միջազգային փոխանցումների դեպքում. մենք կապահովենք եր Անձնական Տվյալների պատշաճ պաշտպանությունը, որոնք փոպանցվում են ԵՏՏ-ի սահմաններից դուրս։
  • Երրորդ կողմերի նկատմամբ երաշխիքներ. մենք կապահովենք, որ երրորդ անձանց կողմից Անձնական տվյալների հասանելիությունը (և դրանց փոխանցումը) իրականացվեն գործող օրենսդրության համաձայն և համապատասխան պայմանագրային երաշխիքներով:
  • Մարքեթինգի և cookie-ների օրինականությունը. երբ մենք ուղարկում ենք ձեզ գովազդային նյութեր կամ տեղադրում ենք ձեր համակարգչում cookie ֆայլեր, մենք ապահովում ենք, որ կատարում ենք այդ գործողություններն օրենսդրության համաձայն:

Ձեր անձնական տվյալների մշակման համար պատասխանատու անձինք են.
Toyota Motor Europe NV/SA (“TME”)
Avenue du Bourget/Bourgetlaan 60
1140 Բրյուսել
Բելգիա

 

Toyota Caucasus LLC
31B. Elefther Andronikashvili str.
Tbilisi 0189
Georgia

Մենք կազմակերպել ենք Տվյալների պաշտպանության կոնտակտային կետ, որը կկարգավորի ձեր հարցերը կամ հարցումները՝ կապված սույն քաղաքականության, գաղտնիության ցանկացած հատուկ ծանուցման, ձեր Անձնական տվյալների (և դրանց մշակման) հետ:

 

Սույն Քաղաքականության կիրառման կամ ձեր իրավունքների իրականացման վերաբերյալ ցանկացած հարցի կամ խնդրանքի կամ բողոքի համար, ինչպես նկարագրված է սույն Քաղաքականությունում, կարող եք կապվել մեզ հետ Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետում.

  • cr@toyota-caucasus.com
  • Toyota Caucasus LLC
    31B. Elefther Andronikashvili str.
    Tbilisi 0189
    Georgia

Մենք պետք է պահպանենք ձեր ճշգրիտ և ակտուալ Անձնական տվյալները: Խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել մեզ ձեր Անձնական տվյալների ցանկացած փոփոխության մասին՝ կապվելով մեր Տվյալների Պաշտպանության Կոնտակտային կետի հետ (մանրամասների համար տե՛ս վերևում): Մենք ողջամիտ քայլեր կձեռնարկենք՝ ցանկացած ոչ ճշգրիտ կամ հնացած Անձնական տվյալներ ջնջվելու համար:

Դուք իրավունք ունեք մուտք գործել Ձեր մասին պահված տվյալների բազա, որը մշակում ут մեր աշխատակիցները, և, եթե Ձեր Անձնական Տվյալները ճշգրիտ չեն, կարող եք ուղարկել տյալների ուղղում կամ ջնջում։ Եթե ձեզ հարկավոր է լրացուցիչ տեղեկություններ ձեր գաղտնիության իրավունքների մասին կամ եթե դուք ցանկանում եք օգտվել այս իրավունքներից մեկից, խնդրում ենք կապվել մեզ հետ Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետի միջոցով։ (մանրամասների համար կարդացեք վերևում):

Մենք ունենք մի շարք տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ, որոնք պաշտպանում են ձեր Անձնական տվյալները անօրինական մուտքից կամ օգտագործումից, ինչպես նաև տվյալների ամբողջականությանը պատահական կորստից կամ վնասից: Դրանք նախագծվել են՝ հաշվի առնելով մեր ՏՏ ենթակառուցվածքը, ձեր գաղտնիության վրա հնարավոր ազդեցությունը և դրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև ոլորտի ներկայիս ստանդարտներն ու պրակտիկան:

Ձեր Անձնական Տվյալները կմշակվեն երրորդ կողմի Տվյալների մշակողի կողմից, միայն եթե այդ Տվյալների մշակողը համաձայնվի պահպանել այդ տեխնիկական և կազմակերպչական տվյալների անվտանգության միջոցները:

Տվյալների անվտանգության պահպանումը նշանակում է ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը.

 

  1.  Գաղտնիություն. մենք կպաշտպանենք ձեր Անձնական տվյալները երրորդ կողմերի անցանկալի բացահայտումից:
  2.  Աամբողջականություն. մենք թույլ չենք տալիս  չարտոնված երրորդ անձանց փոփոխել ձեր Անձնական տվյալները:
  3.  Հասանելիություն. մենք կապահովենք, որ լիազորված անձինք կարողանան մուտք գործել Ձեր Անձնական Տվյալներ, երբ կլինի դրա անհրաժեշտությունը:


Տվյալների անվտանգության մեր ընթացակարգերը ներառում են մուտքի անվտանգություն, տվյալների ռեզերվային պատճենահանում, մոնիտորինգ, ստուգւմ և սպասարկում, անվտանգության միջադեպերի կառավարում և այլն:

Մեր կայքում մենք օգտագործում ենք cookie-ներ: Այս ֆայլերն օգնում է մեզ ապահովել ձեզ ավելի լավ փորձ, երբ դուք ուսումնասիրում եք մեր կայքը, ինչպես նաև թույլ են տալիս բարելավել մեր կայքը:


Cookie-ների օգտագործման և դրանցից հրաժարվելու մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ մեր cookie-ների քաղաքականությանը, որը հասանելի է "Մեր cookie-ների քաղաքականությունը".

Կախված այն նպատակներից, որոնց համար մենք հավաքում ենք ձեր Անձնական տվյալները, մենք կարող ենք կիսվել դրանցով հետևյալ հասցեատերերի կատեգորիաների հետ․

Մեր կազմակերպությունների և ապրանքանիշի սահմաններում.

  • Մեր լիազորված անձնակազմի անդամները;
  • Մեր մասնաճուղերը և դուստր ընկերությունները;
  • Մեր Լիազորված դիլերների և լիազորվիած վերանորոգման սպասարկման բաժինների անդամները, որոնց դուք նշել եք որպես նախընտրելի Լիազորված դիլերներ կամ լիազորված վերանորոգման սպասարկման բաժիններ, կամ որոնք գտնվում են ձեզ մոտ (ըստ ձեր փոստային ինդեքսի, հասցեի), կամ որոնց հետ դուք կապի մեջ եք եղել;

 

Երրորդ կողմի բիզնես գործընկերներ.

  • Գովազդային, մարքեթինգային և պրոմո գործակալություններ. օգնում են մեզ մատուցել և վերլուծել մեր գովազդային արշավների և ակցիաների արդյունավետությունը;
  • Բիզնես գործընկերներ. օրինակ՝ վստահելի ընկերություններ, որոնք կարող են օգտագործել ձեր Անձնական տվյալները՝ տրամադրելու ձեր պահանջած ծառայությունները և/կամ ապրանքները և/կամ որոնք կարող են ձեզ տրամադրել մարքեթինգային նյութեր (այն պայմանով, որ դուք համաձայնել եք ստանալ այդպիսի մարքեթինգային նյութեր)։ Մենք խնդրում ենք նման ընկերություններին միշտ գործել կիրառելի օրենքների և սույն Քաղաքականության համաձայն և մեծ ուշադրություն դարձնել ձեր անձնական տեղեկատվության գաղտնիությանը;
  • Toyota/Lexus-ի ծառայություններ մատուցողներ. ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում Toyota/Lexus-ի համար կամ ընկերության անունից՝ նման ծառայություններ մատուցելու համար (օրինակ, Toyota/Lexus-ը կարող է կիսվել Ձեր Անձնական Տվյալներով ՏՏ ծառայությունների արտաքին մատակարարների հետ);

Այլ երրորդ կողմեր.

  • երբ օրենքով է պահանջվում կամ օրինական անհրաժեշտության դեպքում Toyota/Lexus-ը պաշտպանելու համար.
  • ենթարկվել օրենքին, իշխանությունների պահանջներին, դատարանի որոշումներին, իրավական ընթացակարգերին, պարտավորություններին, որոնք առնչվում են տեղեկություններ հաղորդելու և իշխանություններին ներկայացնելու հետ և այլն.
  • Toyota/Lexus-ի քաղաքականությունների և համաձայնագրերի պահպանման ստուգում կամ պարտադրում․
  • պաշտպանել Toyota/Lexus-ի և/կամ նրանց հաճախորդների իրավունքները, գույքը կամ անվտանգությունը.
  • կորպորատիվ գործարքների հետ կապված՝ իր բիզնեսի ամբողջ կամ մի մասի փոխանցման կամ օտարման համատեքստում, կամ այլ կերպ՝ կապված Toyota/Lexus-ի բիզնեսի ամբողջ կամ մասի միաձուլման, համախմբման, վերահսկողության փոփոխության, վերակազմակերպման կամ լուծարման հետ:

Խնդրում ենք տեղյակ լինել, որ վերը նշված բ) և գ) կետերում թվարկված երրորդ կողմի տվյալներ ստացողները, հատկապես ծառայություններ մատուցողները, որոնք կարող են առաջարկել ձեզ Toyota/Lexus-ի ապրանքներ և ծառայություններ, կարող են նաև առանձին հավաքել Անձնական տվյալներ ձեզանից: Նման դեպքում այս երրորդ կողմերն են պատասխանատվություն կրում նման Անձնական Տվյալների վերահսկման համար, և ձեր հարաբերությունները նրանց հետ արդեն կհամապատասխանեն նրանց պայմաններին:

 
Դուք կարող եք տեսնել այն կազմակերպությունների ցանկը, որոնց մենք կարող ենք բացահայտել ձեր տվյալները՝ սեղմելով այստեղ:

Եթե դուք գնում եք մեքենա կամ այլ ապրանք կամ ծառայություն մեր Լիազորված դիլերներից կամ լիազորված վերանորոգման բաժիններից մեկում կամ եթե դուք տրամադրեք նրանց ձեր անձնական տվյալները, դուք առանձին կապ կունենաք այդ Լիազորված մդիլերի կամ լիազորված վերանորոգման բաժնի հետ: Այս դեպքում նրանք դառնում են ձեր Անձնական տվյալների վերահսկիչները, հնարավոր է, մեզ հետ միասին: Ձեր Անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ բոլոր հարցերի կամ հարցումների համար խնդրում ենք  կապվել Լիազորված դիլերի կամ լիազորված վերանորոգման բաժնի հետ։
Ինչպե՞ս է ճանաչվում ձեր նախընտրած Լիազորված դիլերը կամ Լիազորված վերանորոգման բաժինը: Նախընտրելի Լիազորված դիլերը կամ լիազորված վերանորոգման բաժինը (1) Լիազորված դիլերն է կամ լիազորված վերանորոգման բաժինը, որը դուք ընտրել եք որպես ձեր նախընտրածը MyToyota/MyLexus էջում կարգավորումների միջոցով (որոնքը կարող եք փոխել ցանկացած ժամանակ) կամ (2) եթե դուք նման ընտրություն չեք կատարել, մենք կնշանակենք Լիազորված դիլերին կամ լիազորված վերանորոգման բաժինը՝ հիմնվելով ձեր գտնվելու վայրի վրա (ձեզ ամենամոտը՝ ձեր փոստային ինդեքսի, հասցեի հիման վրա):

Եթե դուք գնում եք մեքենա կամ այլ ապրանք կամ ծառայություն մեր Լիազորված դիլերներից կամ լիազորված վերանորոգման բաժիններից մեկում կամ եթե դուք տրամադրեք նրանց ձեր անձնական տվյալները, դուք առանձին կապ կունենաք այդ Լիազորված մդիլերի կամ լիազորված վերանորոգման բաժնի հետ: Այս դեպքում նրանք դառնում են ձեր Անձնական տվյալների վերահսկիչները, հնարավոր է, մեզ հետ միասին: Ձեր Անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ բոլոր հարցերի կամ հարցումների համար խնդրում ենք  կապվել Լիազորված դիլերի կամ լիազորված վերանորոգման բաժնի հետ։

Ինչպե՞ս է ճանաչվում ձեր նախընտրած Լիազորված դիլերը կամ Լիազորված վերանորոգման բաժինը: Նախընտրելի Լիազորված դիլերը կամ լիազորված վերանորոգման բաժինը (1) Լիազորված դիլերն է կամ լիազորված վերանորոգման բաժինը, որը դուք ընտրել եք որպես ձեր նախընտրածը MyToyota/MyLexus էջում կարգավորումների միջոցով (որոնքը կարող եք փոխել ցանկացած ժամանակ) կամ (2) եթե դուք նման ընտրություն չեք կատարել, մենք կնշանակենք Լիազորված դիլերին կամ լիազորված վերանորոգման բաժինը՝ հիմնվելով ձեր գտնվելու վայրի վրա (ձեզ ամենամոտը՝ ձեր փոստային ինդեքսի, հասցեի հիման վրա):

Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել հասցեատերերին, որոնք կարող են լինել ԵՏՏ-ից դուրս և կարող են մշակվել մեր և այդ հասցեատերերի կողմից ԵՏՏ-ից դուրս: Ձեր Անձնական տվյալների ցանկացած փոխանցման հետ կապված ԵՏՏ-ից դուրս երկրներ, որոնք սովորաբար չեն ապահովում տվյալների պաշտպանության նույն մակարդակը, ինչ ԵՏՏ-ում, Toyota/Lexus-ը կիրականացնի համապատասխան հատուկ միջոցներ՝ ապահովելու ձեր անձնական տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակը: Այս միջոցները կարող են լինել, օրինակ, ստացողների հետ համաձայնեցնելը պարտադիր պայմանագրային դրույթների վերաբերյալ, որոնք երաշխավորում են պաշտպանության նման համարժեք մակարդակը:


Մենք միշտ հստակ կտեղեկացնենք ձեզ, երբ ձեր Անձնական տվյալները փոխանցվեն ԵՏՏ-ից դուրս: Այս տեղեկատվությունը ձեզ կտրամադրվի առանձին գաղտնիության ծանուցման միջոցով, որը, օրինակ, կներառվի հատուկ ծառայություններում (ներառյալ կապի ծառայություններ), էլեկտրոնային նամակներ, հիշեցումներ, հարցումներ, առաջարկներ, միջոցառումների հրավերներ և այլն։

Մենք ցանկանում ենք հնարավորինս թափանցիկ լինել ձեզ հետ, որպեսզի դուք կարողանաք իմաստալից ընտրություն կատարել այն մասին, թե ինչպես եք ցանկանում, որ մենք օգտագործենք ձեր Անձնական տվյալները:

  • Ձեր ընտրությունն այն մասին, թե ինչպես եք ցանկանում կապ հաստատել ձեզ հետ

    Այս համատեքստում դուք կարող եք ընտրություն կատարել այն մասին, թե ինչպես եք ցանկանում կապվել մեզ հետ, որ ալիքի միջոցով (օրինակ՝ էլ. փոստ, փոստ, սոցիալական ցանցեր, հեռախոս), ինչ նպատակով և որքան հաճախ՝ կարգավորելով համապատասխան սարքից գաղտնիությունը կամ թարմացնելով ձեր օգտատիրոջ կամ հաշվի պրոֆիլը կամ հետևելով կապի մեջ ներառված բաժանորդագրությունից հրաժարվելու հրահանգներին:

    նկատի ունենալ, որ լռելյայնորեն, եթե դուք չկատարեք ընտրություն, դուք կստանաք մեր գովազդային հաղորդակցությունները ներգրավված հրապարակման սովորական հաճախականությամբ:
  • Ձեր անձնական տվյալները

    Դուք միշտ կարող եք կապվել մեզ հետ Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետի միջոցով (տես 3-րդ բաժինը՝ «Ո՞ւմ հետ կարող եք կապվել, եթե հարցեր կամ հարցումներ ունեք» )՝ պարզելու, թե ինչ Անձնական տվյալներ մենք ունենք ձեր մասին և որտեղից ենք դրանք ստանում: Որոշակի պայմաններով, դուք իրավունք ունեք ստանալ ձեր անձնական տվյալները, որոնք դուք տրամադրել եք մեզ:
  • Ձեր ուղղումները

    Եթե դուք գտել եք ձեր Անձնական տվյալների մեջ որևէ սխալ կամ բաց տողած տեղեկատվություն, ապա կարող եք պահանջել մեզանից դրա ուղղումը կամ լրացումը։
  • Ձեր սահմանափակումները

    Դուք իրավունք ունեք պահանջել Ձեր Անձնական Տվյալների Մշակման սահմանափակում (օրինակ՝ մինչ Ձեր Անձնական Տվյալների ճշգրտությունը ստուգվում է):
  • Ձեր առարկությունները

    Դուք կարող եք նաև առարկել ձեր Անձնական տվյալների մարքեթինգային նպատակներով օգտագործմանը (եթե նախընտրում եք, կարող եք նաև նշել մեզ, թե որ ալիքով և որքան հաճախ եք նախընտրում կապվել մեզ հետ) կամ ձեր Անձնական տվյալների փոխանակմանը երրորդի հետ:                                              Դուք կարող եք ցանկացած պահի հետ վերցնել մեզ տրամադրված Անձնական տվյալների մշակման վերաբերյալ ձեր համաձայնությունը ՝ կապվելով մեզ հետ Տվյալների Պաշտպանության Կոնտակտային կետի միջոցով (տես 3-րդ բաժինը՝ «Ո՞ւմ հետ կարող եք կապվել, եթե ունեք հարցեր կամ հարցումներ»):

 

  • Բացի այդ, դուք կարող եք պահանջել մեզանից ջնջել ձեզ վերաբերող ցանկացած տվյալ (բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ՝ գործարքն ապացուցելու կամ օրենքով պահանջվող դեպքերի):

    Ի վերջո, խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք իրավունք ունեք ներկայացնել բողոք տվյալների պաշտպանության համապատասխան մարմնին («DPA»):
  • Ինչ վերաբերում է TME-ին (որպես տվյալների վերահսկիչ), համապատասխան DPA-ն Բելգիայի տվյալների պաշտպանության մարմինն է: Ինչ վերաբերում է Toyota Caucasus LLC-ին (որպես տվյալների վերահսկիչ), համապատասխան DPA-ն cr@toyota-caucasus.com է:

Սույն Քաղաքականության պահանջները լրացնում են և չեն փոխարինում տվյալների պաշտպանության գործող օրենսդրությամբ որևէ այլ պահանջ: Սույն Քաղաքականությունում գրվածի և տվյալների պաշտպանության գործող օրենսդրության պահանջների միջև հակասության դեպքում, տվյալների պաշտպանության գործող օրենքը կունենա առաջնահերթություն:


Toyota/Lexus-ը կարող է կատարել փոփոխություններ այս Քաղաքականության բաժնում  ցանկացած ժամանակ: Եթե դա տեղի ունենա, մենք ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին, այնուհետև կխնդրենք ձեզ վերընթերցել մեր քաղաքականության ամենավերջին տարբերակը և հաստատել ձեր կողմից դրա ընդունումը: Դուք կարող եք նաև պարբերաբար ստուգել այս Քաղաքականությունը https://www.toyota.am/legal/privacy-policy կայքում՝ ցանկացած փոփոխության մասին ձեզ տեղեկացնելու համար:

Այս Քաղաքականության մեջ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

  • Տվյալների վերահսկիչ նշանակում է կազմակերպություն, որը որոշում է ձեր Անձնական տվյալների մշակման նպատակները և եղանակը: Տվյալների վերահսկիչը է/են Toyota Motor Europe NV/SA (Avenue du Bourget 60, 1140 Brussels, Belgium) և/կամ Toyota Caucasus LLC (31B. Elefther Andronikashvili str., Tbilisi 0189, Georgia. Լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել ձեզ գաղտնիության առանձին ծանուցման միջոցով, որը, օրինակ, կներառվի հատուկ ծառայություններում (ներառյալ կապի ծառայություններ), էլեկտրոնային նամակներ, հիշեցումներ, հարցումներ, առաջարկներ, միջոցառումների հրավերներ և այլն:

 

  • Տվյալների մշակող՝ նշանակում է այն անձը կամ կազմակերպությունը, որը մշակում է ձեր Անձնական տվյալները Տվյալների Վերահսկիչի անունից:
 
  • Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետ՝ նշանակում է կոնտակտային կետ (այսինքն՝ Toyota/Lexus-ի կողմից համապատասխան իրավասությունում նշանակված անձ), որտեղ կարող եք Տվյալների վերահսկիչին ուղղել ձեր հարցերը կամ հարցումները՝ կապված սույն Քաղաքականության և (կամ) ձեր Անձնական տվյալների մշակման հետ և կլուծի նման հարցերն ու խնդրանքները: Եթե մենք ձեզ այլ բան չտեղեկացնենք, Տվյալների Պաշտպանության Կոնտակտային Կետին կարելի է դիմել, ինչպես նկարագրված է 3-րդ բաժնում «Ո՞ւմ հետ կարող եք կապվել, եթե ունեք հարցեր կամ հարցումներ»):
 
  • ԵՏՏ նշանակում է Եվրոպական տնտեսական տարածք (= Եվրամիության անդամ երկրներ + Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն):
 
  • Անձնական տվյալներ են ցանկացած տվյալ, որը վերաբերում է ձեզ կամ որը թույլ է տալիս ձեր նույնականացումը, ինչպիսիք են, օրինակ, ձեր անունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, մեքենայի նույնականացման համարը (VIN), աշխարհագրական դիրքը և այլն:
 
  • Մշակումը նշանակում է ձեր Անձնական Տվյալների հավաքագրում, մուտք և օգտագործման բոլոր միջոցներ: