1. New Cars
  2. Fortuner
  3. Երաշխիք
Ես ուզում եմ...

Fortuner 2.7L PTL Traveler
Երաշխիք

SUV_WAGON_5_DOORS

Fortuner - 2.7L PTL Traveler - SUV_WAGON_5_DOORS
Սպիտակ (040)

Շարժիչ

2.7L Petrol (hp see below) 27P- (166 HP)

Ստանդարտ երաշխիք

5 ՏԱՐԻ / 100000 ԿՄ
Fortuner - 2.7L PTL Traveler - SUV_WAGON_5_DOORS

POST https://dxp-webcarconfig.toyota-europe.com/v1/compare-v2/am/hy

ԵՐԱՇԽԻՔ

Toyota-ի յուրաքանչյուր մեքենա ստեղծվել է որակի, ամրության և հուսալիության բարձր չափանիշներին համապատասխան: Ձեր մտքի խաղաղության համար մենք առաջարկում ենք 3 տարվա գործարանային երաշխիք + 2 տարվա լրացուցիչ երաշխիքի ծածկույթ 2020 թվականից արտադրված բոլոր մեքենաների համար:

  • Գործարանային երաշխիք

    Նոր Toyota մեքենայի գործարանային երաշխիքային սպասարկումը  գործում է ավտոմեքենայի վաճառքի պահից երեք (3) տարվա ընթացքում կամ մինչ այն պահը, երբ կլրանա 100․000 կմ վազքը՝ կախված նրանից թե որ հանգամանքը կառաջանա առաջինը:

  • Լրացուցիչ երաշխիքային պարտավորություններ

    Գործարանային երաշխիքի հետ մեկտեղ Toyota-ն առաջարկում է լրացուցիչ երաշխիքային ծածկույթ։ Լրացուցիչ ծածկույթն ավտոմատ կերպով կակտիվանա գործարանային երաշխիքի ժամկետը լրանալուց հետո և կգործի 60 ամիս կամ մինչև 160 000 կմ վազքի դեպքում` ըստ լրանալու առաջնահերթության:

    Լրացուցիչ երաշխիքային ծածկույթը հասանելի կլինի միայն դիլերների կողմից Toyota Caucasus-ի պատասխանատվությամբ վաճառվող մեքենաների համար (միայն 2020 թվականի հունվարին և ավելի ուշ արտադրված մեքենաների համար):
     
    Լրացուցիչ երաշխիքային ծածկույթն ակտիվանում է գործարանային երաշխիքի ժամկետի սպարումից հետո:

    Լրացուցիչ երաշխիքային ծածկույթը չի տարածվում թքփքի, ներկի, ներքին հարդարանքի և արագ մաշվող պահեստամասերի վրա:

    Լրացուցիչ երաշխիքային ծածկույթի պայմանները նշված են երաշխիքային գրքույկում:

  • Հիբրիդային բաղադրիչների տեխնիկական վիճակի տարեկան ստուգում

Toyota-ի անվտանգության խոստումը

Ավտոմոբիլային արդյունաբերության տասնամյակների փորձը և լայնածավալ հետազոտությունները թույլ են տալիս մեզ երաշխավորել, որ Toyota-ի յուրաքանչյուր նոր մեքենան ոչ միայն միշտ պատրաստ է շահագործմանը, այլ նաև հանդեսանում է մի տրանսպորտային միջոց, որի վրա միշտ կարող եք ապավինել այն պահին, երբ նույնիսկ չեք մտածում դրա մասին: Մեր առաջադեմ Toyota Safety Sense տեխնոլոգիայի շնորհիվ մեր վերջնական նպատակն է ամբողջությամբ վերացնել ճանապարհատրանսպորտային պատահարները և ստեղծել ավելի անվտանգ վարորդական միջավայր բոլորի համար:

Վերանորոգման ծառայություններ

Դժբախտ պատահարներ կարող են պատահել նույնիսկ ամենազգույշ վարորդների հետ։ Բարեբախտաբար, որքան էլ մեծ կամ փոքր լինի վթարը, դուք կարող եք դիմել Toyota-ի լիազորված վերանորոգողներն: Մեր հմուտ մասնագետները պատրաստ են տրամադրել «սկզբից մինչև վերջ» վերանորոգման ծառայություններ, որոնք նախատեսված են վերադարձնել ձեր Toyota-ն սկզբնական վիճակին:

Toyota-ի վերապատրաստված մասնագետները կվերանորոգեն ձեր մեքենան Toyota-ի ամենաբարձր (NCAP, BSI և այլն) ստանդարտներին համապատասխան: Եթե ​​պահանջվեն պահեստամասեր, մենք կտեղադրենք միայն բնօրինակ բարձրորակ Toyota-ի պահեստամասեր՝ նվազագույնը 12-ամսյա երաշխիքով, և հնարավորության դեպքում մենք կտրամադրենք ձեզ ժամանակավոր մեքենա։