Ես ուզում եմ...

Optibright և Optiblue լամպեր

Օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի բոլորը ցանկանում են իրենց ապահով զգալ ղեկին, սակայն գիշերային վարումն ունի իր առանձնահատկությունները: Նույնիսկ կատարյալ տեսողություն ունեցող մարդիկ մթության մեջ միջինը 70%-ով ավելի վատ են տեսնում: Այնուամենայնիվ, Toyota-ի Optibright լամպերը կդարձնեն ձեր ճանապարհը 50% ավելի պայծառ:
Optibright լամպերը դարձնում են ձեր մեքենան ավելի տեսանելի, ինչը թույլ է տալիս վարորդին ավելի լավ կողմնորոշվել երթևեկության մեջ: Կախված ճանապարհի պայմաններից՝ նրանք սովորական լամպերից 10-20 մետր ավելի հեռու են լուսավորում, ինչը դարձնում է մեքենայի վարումը մթության մեջ ավելի անվտանգ, իսկ հնարավոր խոչընդոտները նկատվում են շատ ավելի վաղ։

Եղեք ոճային Optiblue-ի հետ

 

Optiblue լամպերը կօգնեն առանձնանալ ամբոխից նրանց, ովքեր ձգտում են անվտանգության բարձր մակարդակի և աչքի ընկնող սպորտային դիզայնի: Նրանց շողշողացող սպիտակ-կապույտ ցերեկային լույսերը ոչ միայն ուշադրություն են գրավում, այլև հիանալի լուսավորում են ճանապարհը՝ մինչև 30%-ով ավելի լավ, քան սովորական լամպերը:

Տեսանելի և ոճային, Optiblue լամպերը ոչ միայն լուսավորում են ավելի պայծառ, այլև դրանց բարձր արտացոլող կապույտ-սպիտակ երանգը ավելի տեսանելի է դարձնում ճանապարհային նշանները մթության մեջ: Գիշերը վարելը դառնում է ավելի հեշտ և անվտանգ, իսկ ձեր մեքենան ձեռք է բերում խարիզմատիկ սպորտային տեսք, որն անհնար է չնկատել։

Optibright և Optiblue լամպերն արտադրվում են նույն բարձր որակի չափանիշներով, ինչ Toyota-ի բոլոր բնօրինակ պահեստամասերն ու աքսեսուարները, ինչը նշանակում է, որ դուք միշտ ապահով և տեսանելի կլինեք, երբ դա աիսկապես կարևոր է: Ամրագրեք ձեր Optibright կամ Optiblue լամպի տեղադրումը Toyota-ի լիազորված սպասարկման կենտրոնում այսօր և բարելավեք ձեր վարորդական փորձը: